Jump to content

Շաթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շաթու
ֆր.՝ Chatou[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԻվելին և Սեն-Ժերմեն-ան-Լայի թաղամաս
Մակերես5,08 կմ²
ԲԾՄ22 մետր, 58 մետր
Բնակչություն29 649 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ78400[3]
Պաշտոնական կայքchatou.fr(ֆր.)
Շաթու (Ֆրանսիա)##
Շաթու (Ֆրանսիա)

Շաթու ( ֆր.՝ Chatou ), քաղաք Ֆրանսիայում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաթու քաղաքը գտնվում է Ֆրանսիայի հյուսիսում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Իվելին դեպարտամենտում, Փարիզից 10 կիլոմետր դեպի արևմուտք, Սենի ափին։ Այստեղ Սենի վրա գցված կամուրջը կապում է Իվելինը Օ դը Սեն դեպարտամենտի հետ։ Վարչականորեն քաղաքը մտնում է Սեն Ժերմեն ան Լե շրջանի կազմում ընդգրկված Շաթու կանտոնի մեջ։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 1124—    
1800 926−2.73%
1806 984+1.02%
1821 993+0.06%
1831 955−0.39%
1836 1027+1.46%
1841 1100+1.38%
1846 1200+1.76%
1851 1292+1.49%
1856 1422+1.94%
1861 1804+4.87%
1866 2662+8.09%
1872 3194+3.08%
1876 2956−1.92%
1881 3382+2.73%
1886 3921+3.00%
1891 3580−1.80%
1896 4171+3.10%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 4514+1.59%
1906 5483+3.97%
1911 6532+3.56%
1921 8036+2.09%
1926 9757+3.96%
1931 12 023+4.27%
1936 11 861−0.27%
1946 12 811+0.77%
1954 15 338+2.28%
1962 21 655+4.41%
1968 22 619+0.73%
1975 26 550+2.32%
1982 28 437+0.99%
1990 27 977−0.20%
1999 28 588+0.24%
2007 30 063+0.63%
2012 30 585+0.34%
2017 30 253−0.22%
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5]

Շաթուի տեղում բնակավայրեր են եղել դեռևս գալլերի և հռոմեացիների ժամանակներում։ Քաղաքն իր անունը ստացել է լատիներեն Cattus (Կատվիկյան) ազգանունից։ Շաթուի բնակիչներին ֆրանսերեն անվանում են կատուվիեն։ Բնակավայրն առաջին անգամ գրավոր հիշատակվել է Մերովինգների օրոք 691 թ . 14-րդ դարում այն պատկանել է Սեն-Դենի աբբայությանը, այնուհետև նորմանդական ազնվական Մալե (Malet) տոհմին։ 16-րդ դարում փոխանցվել է Պորտեյլների տոհմին, իսկ 1762 թվականին՝ Անրի-Լեոնար Բերտենին, որը Լյուդովիկոս XV-ի բարձրաստիճան պաշտոնյաներից էր։ 1050 թվականից ի վեր Շաթուի և Ռուեյլի միջև Սեն գետով լաստանավ է երթևեկել։ 1626 թվականին այստեղ կամուրջ է կառուցվել։

19-րդ դարում երկաթգծի ճյուղը Շաթուն կապել է Փարիզի հետ։ Քաղաքն սկսել է աճել, և նրա շրջակայքում կառուցվել են փարիզցի մեծահարուստների բազմաթիվ ամառային վիլլաներ։ 19-րդ դարի 2-րդ կեսին Շաթուն դարձել է իմպրեսիոնիստ գրողների և նկարիչների՝ Գի դը Մոպասանի, Ա. Սիսլեյի, Բ. Մորիզոյի, Կլոդ Մոնեի, Օգյուստ Ռենուարի սիրած այցելավայրերից մեկը։ Ի հիշատակ այս վարպետների ստեղծագործական գործունեության՝ Շաթուի մոտ գտնվող կղզին անվանվել է Իմպրեսիոնիստների կղզի։ Այն նկարիչները, ովքեր իրենց էսքիզներն ստեղծելու համար ընտրել էին Սենի ափերը և այս կղզին, նրա վրա տեղակայված Ֆոռնուազի տուն կոչվող պանդոկի մշտական այցելուներից էին, պանդոկ, որը մտել է իմպրեսիոնիստական շարժման պատմության մեջ։ Շաթուում են ստեղծվել Օ. Ռենուարի, Անդրե Դերենի, Մորիս լը Վլամինկի և այլ նկարիչների բազմաթիվ հրաշալի նկարներ։ Այդ գործերի մի մասը ներկայումս պահվում է աշխարհի խոշորագույն արվեստի թանգարաններում։

Օ.Ռենուար. Ալֆոնսինա Ֆոռնուազի դիմանկարը, 1879 թ. ( Օրսեի թանգարան, Փարիզ)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաթու» հոդվածին։