Jump to content

Նովոչերկասկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նովոչերկասկ
Новочеркасск
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզՌոստովի մարզ
Քաղաքային շրջանՆովոչերկասկ
ՀամայնքԴոնի զորքի մարզ, Դոնի մարզ, Դոնի շրջան, Ռոստովի մարզ և Հյուսիսկովկասյան երկրամաս
ՔաղաքապետԻգոր Յուրևիչ Զյունին[1]
Հիմնադրված է1805 թ.
Տվյալ կարգավիճակում1805 թվականից
Մակերես128[2] կմ²
ԲԾՄ101 մ
Կլիմայի տեսակմեղմ ցամաքային
Բնակչություն168 766 մարդ (2017)
Խտություն1318,48 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8635
Փոստային ինդեքս3464xx
Փոստային դասիչ346400–346499
60427
Պաշտոնական կայքnovochgrad.ru
Նովոչերկասկ (Ռուսաստան)##
Նովոչերկասկ (Ռուսաստան)
Նովոչերկասկ (Ռոստովի մարզ)##
Նովոչերկասկ (Ռոստովի մարզ)

Նովոչերկասկ, քաղաք Ռոտովի մարզում, Դոնի կազակության մայրաքաղաքը։ Նովոչերկասկը քաղաքային շրջան է համարվում։

Ըստ 2017 թվականի տվյալների՝ քաղաքում բնակվում է 168 766 մարդ։ Այն զբաղեցնում է 13,500 հեկտար տարածք։

Նովոչերկասկն ունի պաշտոնապես հաստատված զինանշան, դրոշ և հիմն։

1944-1963 թվականներին Նովոչերկասկը համարվել է համանուն շրջանի վարչական կենտրոն։

1962 թվականի հունիսի 2-ին Նովոչերկասկում դաժանորեն ճնշվել են աշխատավորների ցույցերը գների թանկացման դեմ։

Տարբեր ժամանակահատվածներում քաղաքի մեջ են ներառվել Դոնսկի, Օկտյաբրսկի և Խոտունոկ միկրոշրջանները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նովոչերկասկ անտառը գարնանը (2013)

Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է բարձրավանդակի վրա։ Նովոչերկասկը շրջապատված է Ակսայ գետով և նրա մեջ թափվող Տուզլով գետով։ Բարձրավանդակի հիմքում առկա է ավազաքար, թերթաքար և կրաքար[3]։

Տուզլով գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Քաղաքից արևելք գտնվում է Դոնսկի բնակավայրը։ Նովոչերկասկը սահմանակցում է Օկտյաբրսկի և Ակսայսկի գյուղական համայնքների հետ։

Աշխարհագրական դիրքի դրական կողմերից է մարզի խոշոր արդյունաբերական և առևտրական կենտրոններին մոտ լինելը։ Այն գտնվում է Դոնի Ռոստովից 25 կիլոմետր, Շախտիից 25 կիլոմետր, Ակսայից 23 կիլոմետր, Նովոշախտինսկից 47 կիլոմետր և Բատայսկից 53 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքը զբաղեցնում է 13412,1 հեկտար տարածք։

Նովոչերկասկը գտնվում է մեղմ մայրցամաքային բնական գոտում։ Ամռանը նկատվում է տաք և չոր եղանակ, իսկ ձմռանը` ցուրտ և ձնառատ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Администрация г. Новочеркасск». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.
  2. Указана площадь муниципального образования «Город Новочеркасск» по данным БД ПМО Արխիվացված 2012-11-06 Wayback Machine
  3. Е. В. Пьявченко. Культовое зодчество Подонья. «Булат», 2004
  4. Города — побратимы

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նովոչերկասկ» հոդվածին։