Jump to content

Յուրի Լոտման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Լոտման
ռուս.՝ Юрий Михайлович Лотман[1]
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 28, 1922(1922-02-28)[2][3][4][…]
ԾննդավայրՊետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1]
Մահացել էհոկտեմբերի 28, 1993(1993-10-28)[2][3][4][…] (71 տարեկան)
Մահվան վայրՏարտու, Էստոնիա[1]
ԳերեզմանՌաադիի գերեզմանատուն
Քաղաքացիություն Խորհրդային Ռուսաստան,  ԽՍՀՄ և  Էստոնիա
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան (1950)[1][5], Սանկտ Պետերբուրգի համալսարան (1952)[6], Սանկտ Պետերբուրգի համալսարան (1961)[6] և Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ
Կոչումպրոֆեսոր[5], associate professor?[5] և instructional staff?[5]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1961)
Մասնագիտություննշանագետ, մարդաբան, լեզվաբան, փիլիսոփա և գրականության պատմաբան
ԱշխատավայրՏարտուի համալսարան[1]
ԱմուսինZara Mints?[1]
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԷստոնիայի գիտությունների ազգային ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Բրիտանական ակադեմիա, Նորվեգիայի գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
ԵրեխաներՄիխայիլ Լոտման, Գրիգորի Լոտման, Ալեքսեյ Լոտման
Ստորագրություն
Изображение автографа
 Yuri Lotman Վիքիպահեստում

Յուրի Միխայլովիչ Լոտման (Юрий Михайлович Лотман, փետրվարի 28, 1922(1922-02-28)[2][3][4][…], Պետրոգրադ, Խորհրդային Ռուսաստան[1] - հոկտեմբերի 28, 1993(1993-10-28)[2][3][4][…], Տարտու, Էստոնիա[1][14]), հայտնի նշանագետ, մշակութաբան և բանասեր, Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոցի հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Լոտմանը ծնվել է Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ)։ Հայրը՝ Միխայիլ Լոտմանը, իրավաբան էր։ Նա զոհվել է 1942-ին Լենինգրադի շրջափակման ժամանակ։ Մայրը՝ Ալեքսանդրա (Սարա) Նուդելմանը, կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանում և աշխատել որպես ատամնաբույժ։

Լոտմանը ընտանիքի կրտսեր երեխան էր և միակ տղան։ Նրա ավագ քույր Իննա Օբրազցովան կոմպոզիտոր էր և դասավանդում էր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի անվան երաժշտական դպրոցում։ Միջնեկ քույրը՝ Լիդիա Լոտմանը, գրականագետ էր, գիտությունների դոկտոր, որը երկար տարիներ աշխատել է «Պուշկինյան տանը»՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուսական գրականության ինստիտուտում։ Քույրերից կրտսերը՝ Վիկտորիան, բժիշկ-սրտաբան էր։

1930-1939 թթ Յուրի Լոտմանը սովորել է քաղաքի հնագույն Պետրիշուլե դպրոցում, այնուհետև ընդունվել Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, որտեղ նրան դասավանդել են Բորիս Էյխենբաումը, Վլադիմիր Պրոպը և այլ հայտնի գիտնականներ։ Առաջին կուրսը ավարտելուն պես նա զորակոչվել է Խորհրդային բանակ և ծառայել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամբողջ ընթացքում։ Արժանացել է «Կարմիր աստղի» և «Հայրենական պատերազմի» շքանշանների, մի շարք մեդալների[15]։ Զորացրվել է 1946-ին։Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Լենինգրադ և շարունակել կրթությունը։ 1950 թ․ գերազանց ավարտել է համալսարանը, բայց տարածվող հակասեմականության պատճառով չի կարողացել ասպիրանտուրա ընդունվել և մեկնել է Էստոնիա՝ աշխատանքի ընդունվելով Տարտուի մանկավարժական ինստիտուտում։ Ռուսաց լեզու և գրականություն դասավանդելով էստոնական դպրոցների ուսուցիչներին, նա միառժամանակ շարունակում էր սեփական գիտական աշխատանքը և 1952 թ․ Տարտուի համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ա․ Ն․ Ռադիշչևը Ն․ Մ․ Կարամզինի հասարակական-քաղաքական հայացքների և արքունական էսթետիկայի հետ պայքարում» թեմայով («А. Н. Радищев в борьбе с общественно-политическими воззрениями и дворянской эстетикой Н. М. Карамзина»)[16]: 1961 թ․ պաշտմանել է դոկտորական թեզը «Նախադեկաբրիստական շրջանի ռուս գրականության զարգացման ճանապարհները» թեմայով («Пути развития русской литературы преддекабристского периода»)[17]։ 1954 թ․ և մինչև կյանքի վերջ Լոտմանը դասավանդել է Տարտուի համալսարանում։ 1960-1977 թթ․ եղել է ռուս բանասիրության ամբիոնի վարիչ։

Լոտմանը Տարտուում նշանագիտության զարգացման հիմնադիրն է, նշանագիտության հնագույն գիտական ամսագրի՝ «Աշխատություններ նշանային համակարգերի վերաբերյալ» («Труды по знаковым системам»)[18] առաջին խմբագիրը։

Եղել է Բրիտանական ակադեմիայի (1977) թղթակից-անդամ, Էստոնիայի գիտությունների ազգային ակադեմիայի (1990), Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի (1987) և Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի (1989) անդամ։

Խորհրդային միության Վերակառուցման շրջանում ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Էստոնիայի քաղաքական կյանքին։ 1988-ին ընտրվել է Էստոնիայի ժողովրդական ճակատի (Eestimaa Rahvarinne) հանձնաժողովի անդամ[19]։

Մահացել է 1993 թ․։ Թաղված է Տարտուի Ռաադի գերեզմանատանը։

Յուրի Լոտմանի վրջին գիրքը՝ «Մշակույթը և պայթյունը»։

Կինը՝ Զառա Մինցը, հայտնի գրականագետ էր, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործությունների և ռուսական սիմվոլիզմի հետազոտող։ Մինցը, ինչպես և Լոտմանը, երկար տարիներ դասավարդել է Տարտուի համալսարանում

Զույգը երեք որդի ուներ։ Ավագ զավակը՝ Միխայիլ Լոտմանը (ծնված 1952 թ․) Տալլինի համալսարանի նշանագիտության և գրականության տեսության պրոֆեսոր է, Էստոնիայի խորհրդարանի՝ Ռիյգիկոգուի անդամ (2003-2007; 2019-) և Տարտուի քաղաքային խորհրդի նախագահ (2011-2013)։ Գրիգորի Լոտմանը (ծնված 1953 թ․) նկարիչ է, իսկ Ալեքսեյ Լոտմանը (ծնված 1960 թ․)՝ կենսաբան, Ռիյգիկոգուի անդամ (2003-2007 թթ․):

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոտմանը եղել է Տարտու-մոսկովյան նշանագիտության դպրոցի հիմնադիրն ու ակտիվ անդամը։ Իր գործունեությունը սկսելով որպես գրականագետ՝ նա ժամանակի ընթացքում ավելի ու ավելի խորն է զբաղվել նշանագիտությամբ՝ դառնալով մշակույթի նշանագիտության կարևորագույն հետազոտողը։ Լոտմանի՝ մշակույթին վերաբերող հետազոտությունների կարևոր մաս է կազմում տեքստի հասկացողությունը։ Նրա գիտական ժառանգության մեջ առանցքային է ինքնահաղորդակցության (ավտոկոմունիկացիայի) եզրը, սեմիոսֆերայի գաղափարը, «Մշակույթը և պայթյունը» աշխատությունը։

Բորիս Ուսպենսկու հետ հրապարակած «Մշակույթի նշանագիտական մեխանիզմի մասին» հոդվածում, ինչպես նաև «Հիշողությունը մշակութաբանական տեսանկյունից» հոդվածում Լոտմանը առաջ է քաշել «հավաքական հիշողություն» տերմինը։ Հիմնվելով այս աշխատանքների վրա՝ գերմանացի գիտնականներ Ալեյդա և Յան Ասսմանները ստեղծել են մշակութային հիշողության իրենց տեսությունը[20]։ Հենց Լոտմանն է, սակայն, որ առաջինը նկարագրել է մշակույթը որպես ոչ ժառանգական, հավաքական հիշողություն.

«С точки зрения семиотики, культура представляет собой коллективный интеллект и коллективную память, т. е. надындивидуальный механизм хранения и передачи некоторых сообщений (текстов) и выработки новых. В этом смысле пространство культуры может быть определено как пространство некоторой общей памяти, т. е. пространство, в пределах которого некоторые общие тексты могут сохраняться и быть актуализированы». Юрий Лотман. «Память в культурологическом освещении». Избранные статьи. Таллинн: Александра, 1992[21]

Հայաստանում Լոտմանի գաղափարները ազդել են բանասեր, հասարակական գործիչ և հրապարակախոս Սուրեն Զոլյանի վրա, ով նաև եղել է Լոտմանի և նրա գործընկերների ջանքերով կազմակերպվող Երկրորդական մոդելավորող համակարգերի ամառային դպրոցի մասնակիցներից։

Հիմնական աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուրի Լոտմանի և Զառա Մինցի գերեզմանը Տարտուի Ռաադի գերեզմանատանը

Յուրի Լոտմանը հայերեն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Յուրի Լոտման, «Միֆ, Անուն, Մշակույթ /Ուսումնասիրություններ նշանագիտության, մշակույթի տիպաբանության և ռուս գրականության վերաբերյալ/», Ստեփանակերտ, Ոգի-Նաիրի հրատ․, 2012, 344 էջ։
  • Յուրի Լոտման, «Պոեզիա և արձակ», Գրանիշ, 2013
  • Յուրի Լոտման, «Նշանի և նշանային համակարգի հիմնախնդիրները և 11-19-րդ դդ. ռուսական մշակույթի տիպաբանությունը», Գրեթերթ, 2007։ Թարգմանությունը արժանացել է Գրեթերթի մրցանակի Արխիվացված 2023-12-24 Wayback Machine
  • Միխայիլ Գասպարով, «Լոտմանը և մարքսիզմը», Գրանիշ, 2018

Հոդվածներ և հետազոտություններ գրականության տեսության մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Литературоведение должно быть наукой (1967)
  • О типологическом изучении литературы (1969)
  • О содержании и структуре понятия «художественная литература» (1973)
  • Замечания о структуре повествовательного текста (1973)
  • Каноническое искусство как информационный парадокс (1973)
  • К функции устной речи в культурном быту пушкинской эпохи (1979)
  • Литературная биография в историко-культурном контексте (К типологическому соотношению текста и личности автора) (1986)
  • Массовая литература как историко-культурная проблема (1991)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 գիրք — P. 57.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  5. 5,0 5,1 5,2 5,3 գիրք — P. 2. — doi:10.1007/978-3-030-14710-5
  6. 6,0 6,1 (unspecified title) — P. 2. — doi:10.1007/978-3-030-14710-5
  7. https://pamyat-naroda.ru/heroes/podvig-chelovek_nagrazhdenie39916871/
  8. https://blockade.spb.ru/card/?id=2579799&source=podvig
  9. https://blockade.spb.ru/card/?id=2535215&source=podvig
  10. https://blockade.spb.ru/card/?id=2712808&source=podvig&
  11. https://blockade.spb.ru/card/?id=5059880&source=podvig&
  12. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  13. https://www.univ-paris8.fr/Docteurs-honoris-causa
  14. Лотман Юрий Михайлович // Большая российская энциклопедия / Кравец С. Л.. — М.: Большая Российская энциклопедия, 2011. — Т. 18. — С. 68. — 767 с. — 60 000 экз. — ISBN 978-5-85270-351-4
  15. «Lotmaniana Tartuensia: О Лотмане: Статьи и заметки: И. Чернов. Опыт введения в систему Ю. М. Лотмана». www.ruthenia.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 17-ին.
  16. Лотман, Юрий Михайлович (1951). А. Н. Радищев в борьбе с общественно-политическими воззрениями и дворянской эстетикой Карамзина: автореферат дисертации (ռուսերեն). Ленинградский гос. университет.
  17. Лотман, Юрий Михайлович (1961). Пути развития русской литературы преддекабристского периода (ռուսերեն). Ленинградский гос. ордена Ленина университет им. А.А. Жданова.
  18. «Sign Systems Studies». www.sss.ut.ee. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
  19. Poselyagin, Nikolay. «Лотман в перестроечной прессе (1986–1992)». [Yuri Lotman in the Perestroika Periodicals (1986–1992)], In: Igor Pilshchikov (Ed.), Sluchajnost’ i nepredskazuemost’ v istorii kul’tury: Materialy Vtorykh Lotmanovskikh dnej v Tallinnskom universitete (4–6 ijunja 2010 g.), Tallinn: Tallinn University Press, p. 533–551 (անգլերեն).
  20. HumanitiesUU (2017 թ․ փետրվարի 6), NITMES – Cultural Memory, Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին
  21. «Лотман - Память в культурологическом освещении». www.philology.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Լոտման» հոդվածին։