Յան Չեչոտ
Յան Չեչոտ բելառուս․՝ Ян Чачот | |
---|---|
Ծնվել է | հունիսի 24, 1796[1] |
Ծննդավայր | Maliušyčy, Kareličy District, Գրոդնոյի մարզ, Բելառուս |
Վախճանվել է | օգոստոսի 23, 1847 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Դրոսկինինկայ, Գրորդնենսկի գավառ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Ratnyčia |
Մասնագիտություն | դրամատուրգ, թարգմանիչ, բանաստեղծ, բանահավաք, գրող և ազգագրագետ |
Լեզու | բելառուսերեն և լեհերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Վիլնյուսի համալսարան |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Աշխատավայր | Svislač gymnasium? |
Jan Czeczot Վիքիպահեստում |
Յան Չեչոտ (լեհ.՝ Jan Czeczot, բելառուս․՝ Ян Чачот, լիտ.՝ Jonas Čečiotas, 24 հունիսի, 1796, Մալյուշիցի, Նովոգրուդոկի կոմսություն, Սլոնիմի նահանգ, Ռուսական կայսրություն (ներկայում՝ գյուղ Մալյուշիչի (Մալյուշիցա), Կորելիչի շրջան, Գրոդնենի մարզ, Բելառուս) — 11 (23) օգոստոսի, 1847, Ռոտնիցա, Տրոկսի կոմսություն, Վիլենի նահանգ, Ռուսական կայսրություն (ներկայում՝ Դրոսկինինկայ, Լիտվա)), լեհ, բելառուս[2][3], լիտվացի բանահյուսագետ, էթնոգրաֆ, Ֆիլոմատների կազմակերպության անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Չեչոտը ծնվել է 1796 թվականի հունիսի 24-ին Ռուսական կայսրության Սլոնիմի նահանգի Նովոգրուդի կոմսության Մալյուշիցի (ներկայում՝ գյուղ Մալյուշիչի (Մալյուշիցա), Կորելիչի շրջան, Գրոդնենի մարզ, Բելառուս) գյուղում։
1809—1815 թվականներին սովորել է Նովոգրուդոկի դոմինիկյան դպրոցում, որտեղ սովորում էր նաև Ադամ Միցկևիչը։ 1815 թվականին մեկնել է սովորելու Վիլենի համալսարանում, որտեղ ընդունվել է 1816 թվականին, բայց ֆինանսական խնդիրների պատճառով այնտեղ սովորել է միայն մեկ տարի։ Ծառայել է Ռաձիվիլովյան կոմիսիայում, որ կազմակերպվել էր Ալեքսանդր I ցարի հրամանով 1814 թվականի փետրվարին, որպեսզի տնօրինի Դոմինիկ Ռաձիվիլի (1786-1813) ժառանգությունը։ Վերջինս Վարշավայի հերցոգության զորքերի գնդապետ էր, ով իր հեծելախմբի հետ մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի արշավանքին դեպի Ռուսաստան։
1818 թվականի հունիսին ընդունվել է Ֆիլոմատների գաղտնի ընկերության շարքերը։ 1823 թվականին կազմակերպել է «Կաստալիա» պոետական խմբակը, որի կազմում ընդգրկված էին լիտվական երգերի ապագա հավաքող ու թարգմանիչ Էմերիկ Ստանևիչը, բանաստեղծ ու Դանթեի ստեղծագործությունների թարգմանիչ Յուլիան Կորսակը և այլք։ Միաժամանակ ղեկավարել է ֆիլարետների ակումբի կազմի մեջ մտնող Կապույտների խմբակը, որ համախմբում էր գրական գործիչներին ու մասնակցում էր։
1823 թվականի հոկտեմբերի 10-ին (հոկտեմբերի 22) ձերբակալվել է ֆիլարետների գործով։ 1824 թվականի հոկտեմբերի 10-ի (հոկտեմբերի 22) դատավճռով Յան Չեչոտը, Տոմաշ Զանն ու Ադամ Սուզինը ուղարկվում են Օրենբուրգ։ Կազիլի բերդում Չեչոտը կրում է իր վեցամսյա բանտարկութունը, որ ավարտվեց 1825 թվականի մայիսին։ Կիզիլում արտաքսման տարիներին թարգմանել է Վաշինգտոն Իրվինգի ստեղծագործությունները (թարգմանությունը հրատարակվել է Վիլնում 1830 թվականին), գրել է բանաստեղծություններ։ 1826—1830 թվականներին ապրել է Ուֆայում։ Մայիսին ազատվել է ոստիկանական վերահսկողությունից ու իրավունք ստացել բնակություն հաստատելու Ռուսաստանի կենտրոնական նահանգներում։ 1831 թվականից ապրել է Տվերում, որտեղ ժանտախտի համաճարակի ժամանակ նահանգապետ Կիրիլ Յակովլևիչ Տյուֆյաևի հրամանով լեհ ուրիշ աքսորականների հետ կես տարի պահվել է կալանքի տակ։ Ավելի ուշ որպես ինժեներական ղեկավարության քարտուղար մասնակցել է Լեպելում Բերեզինի ջրանցքի շինարարությանաշխատանքներին (1833—1841)։
Շորսիում կոմս Ադամ Խրեպտովիչի գրադարանում ստացել է գրադարանավարի պաշտոն և 1841 թվականին վերադարձել է հայրենիք։ Մինչ 1844 թվականն ապրել է Շորսիում, ավելի ուշ հյուրընկալվել է իր ծանոթին Նովգրուդոկի նահանգում։ Աքսորի ժամանակ վատթարացած առողջությունը վերականգնելու նպատակով 1847 թվականին մեկնել է Դրուսկինինկայ։ Մահացել է 1847 թվականի օգոստոսի 11-ին (23) օգոստոսի Դրուսկենիկի մոտ գտնվող Ռոտնիցա վայրում, որտեղ էլ թաղվել է։
Գրական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեպելում ապրելու տարիներին հրատարակության է նախապատրաստել ժողովրդական երգերի ժողովածուներ, որոնք լույս են տեսել Վիլնում հայտնի հրատարակիչ ու գրքավաճառ Յուզաֆ Զավեդսկու կողմից (1837, 1839, 1840 թվականներին և ավելի ուշ)։ Ընկերների ու ծանոթների օգնությամբ հավաքել ու հրատարակել է 957 երգ։ Այդ տեքստերն օգտագործել է Ստանիսլավ Մոնյուշկոն («Śpiewnik domowy», 1843—1859) «Տնային երգարան» ժողովածուում։
Մահվանից մեկ տարի առաջ հրատարակվել է Յան Չեչոտայի սեփական ստեղծագործությունների միակ ժողովածուն՝ «Գյուղացու երգեր», բայց հեղինակի անունը չի նշվել։ Անտիպ է մնացել Լիտվական մեծ իշխանության չափածո պատմությունը՝ «Երգեր հին լիտվացիների մասին մինչ 1434 թվականը»։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Piosnki wieśniacze znad Niemna. We dwóch częściach. Wilno, 1837.
- Piosnki wieśniacze znad Niemna i Dźwiny. Wilno, 1839.
- Piosnki wieśniacze znad Dźwiny. Wilno, 1840.
- Piosnki wieśniacze znad Niemna i Dźwiny, z dołączeniem pierwotwornych w mowie sławiano-krewickiej. Wilno, 1844.
- Piosnki wieśniacze znad Niemna, Dniepra i Dniestra. Wilno, 1845.
- Piosnki wieśniacze znad Niemna i Dźwiny, niektóre przysłowia i idiotyzmy w mowie sławiano-krewickiej, z postrzeżeniami nad nią uczonymi. Wilno, 1846.
- Pieśni ziemianina przez tłumacza Piosnek wieśniaczych znad Niemna i Dźwiny. Wilno. Wilno, 1846.
- Jan Czeczot. Spiewki o dawnych litwinach do roku 1434. Vilnius: Sudaryt., vert. R. Koženiauskienė, str. «Jonas Čečiotas» R. Griškaitė. Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1994 (զուգահեռ լիտվերեն տեքստով) Արխիվացված 2013-10-30 Wayback Machine.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мархель, У. І. Ян Чачот / У. І. Мархель // Гісторыя беларускай літаратуры XI—XIX стагоддзяў у двух тамах. Том 2. Новая літаратура։ другая палова XVIII—XIX стагоддзе. — Мінск։ Беларуская навука, 2007. — С. 177—197.
- R. Griškaitė. Jonas Čečiotas // Jan Czeczot. Spiewki o dawnych litwinach do roku 1434. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1994. P. 206—281.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Չեչոտ» հոդվածին։ |
|