Jump to content

Յագելոններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Յագելլոներ (բելառուս․՝ Ягелоны, լեհ.՝ Jagiellonowie, լիտ.՝ Jogailaičiai), լեհ թագավորների (1386-1572) և լիտվական մեծ իշխանների (1377-1572, ոչ մեծ ընդմիջումներով) հարստություն (դինաստիա)։ Իշխել են նաև Չեխիայում (1471-1526) և Հունգարիայում (1440-1444, 1490-1526

Ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացուցիչներն էին.

  • Յագայլո (հիմնադիրը),
  • Վլադիսլավ 3-րդ Վարնենլիկը (լեհական թագավոր 1434-1444 թվականներին,
  • Հունգարիայի թագավոր Ուլասլո 1-ին, 1440-1444 թվականներին),
  • Կազիմիր 1-ին (լիտվական մեծ իշխան, 1440-1492 թվականներին,
  • լեհական թագավոր Կազմիր 4-րդ Յագելլոնչիկ, 1447-1492 թվականներին),
  • Վլադիսլավ 2-րդ Յագելլոն (Չեխիայի թագավոր 1471-1516 թվականներին
  • Հունգարիայինը՝ Ուլասլո 2-րդ, 1490-1516 թվականներին),
  • Լյուդովիկ (Լայոշ 2-րդ Յագելլոն, Հունգարիայի և Չեխիայի թագավոր 1516-1526 թվականներին, որի զոհվելուց հետո դադարել է Յագելլոների հունգարա-չեխական ճյուղը),
  • Յան 1-ին Օլբրախտ (լեհական թագավոր, 1492-1501 թվականներին),
  • Ալեքսանդր Կազիմրովիչ (լիտվական մեծ իշխան 1492-1506 թվականներին, լեհական թագավոր 1501-1506 թվականներին, որի թագավոր ընտրվելով վերականգնվել է Պ․ Ն․ Ցաբլոչկով Դ․ Մ․ Ցազիջյան լեհական-լիտվական ունիան),
  • Սիգիզմունդ I Ծերը (լեհական թագավոր և լիտվական մեծ իշխան, 1506-1548 թվականներին),
  • Սիգիզմունդ II Օգոստոս (լեհական թագավոր և լիտվական մեծ իշխան, 1548-1572 թվականներին)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 104