Մուսպելհայմ
Մուսպելհայմ (հին նորվ.՝ Muspellr կամ Muspellzheimr, գերմ.՝ Muspellsheim կամ Muspell, թարգմանվում է՝ Կրակի երկիր), գերմանո-սկանդինավյան դիցաբանության ինը աշխարհներից մեկը՝ կրակե հսկաների երկիրը՝ կրակե թագավորությունը, որի տիրակալն էր կրակե հսկա Սուրթը, իր կնոջ՝ Սինմարայի հետ։ Մուսպելհայմը Նիֆլհայմի (հին նորվ.՝ Niflheimr, թարգմանվում է՝ Խավարի աշխարհ) հետ գոյություն է ունեցել կենդանական աշխարհի հայտնվելուց դեռևս շատ ժամանակ առաջ։
Ժամանակների վերջում Մուսպելլեի որդիներին կթռցնեն Մյուրկվիդի (միֆական «Մութ անտառ») միջով դեպի Բիվրյոստ և նրանց թռիչքից կքանդվի ասերի ծիածանային կամուրջը։ Տարածքային կառուցվածքով Մուսպելհայմը համապատասխանում է հարավային հատվածին։
Ըստ լեգենդների ՝ Մուսպելհեյմից եկող կայծերը առաջացրել են կյանք հալված ջրում։ Կայծերից ասերը նաև ստեղծել են աստղերը։ Աստղերի մի մասը նրանք անշարժ են ստեղծել, մնացածը, ժամանակն իմանալու համար, տեղավորել են այնպես, որ նրանք շարժվեն շրջանի շուրջ՝ շրջանցելով այն մեկ տարում։
Մուսպելհայմի նկարագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուսպելհայմում չկա ցերեկվա և գիշերվա հերթափոխ։ Արևը և լուսինը աներևութ են, որովհետև երկինքը միշտ ծածկված է մառախուղով, բացի այդ ամբողջ գետնին նստած է շիկակարմիր կրակե հուր։ Տեղի բնակիչները գիտեին ՝ ինչպես տարբերել տարվա եղանակները և օրերը, բայց չէին ասում մնացածին։ Երկու ամենակարևոր և ամենամեծ կառույցները Մուսպելհայմի ափամերձ գոտում Սուրտրի ամրոցն է և Նարլֆար նավը։ Կրակե հսկաները ասում էին, որ ահա արդեն քանի դար ինչ-որ անհասանելի գոտում կառուցում են մեծ, մի քանի մղոն երկար լավային շատրվաններ, բայց դրանց հասնել ոչ ոքի չի հաջողվում, բացի բնիկ մուսպելհայմցիների։ Սուրտրի դղյակը փորված է սև հրաբխային քարից, որը նույնպես մեծ է. գրեթե քաղաքային մի քանի թաղամասի չափ։ Բոլոր ինը աշխարհներում կա միայն երկու այդպիսի կառույց, և երկրորդը չափսերով կրկին զիջում է Սուրտրի ամրոցին։ Այն այլ բան չէ, քան անդրաշխարհի տիրակալ Հելի ամրոցը, որը նվիրել է Սուրտրը՝ իբրև նրա որդեգիր տղայի՝ Լոկիիդուստր։
Նագլֆարը իսկապես զարմանալի բան է։ Այն Սուրտրի և Հելի համատեղ աշխատանքն է. հսկայական նավ, որը բացառապես կառուցվել է Հելհեյմ ընկած մեռածների եղունգներից։ Այն սպիտակ նավ-ուրվական է, որը, իր ահեղ ստվերով, կանգնած է սև ավազների վրա, և նրա կառուցումը արդեն գրեթե անցել է կեսից ավելին։ Ոչ մեծ սև ծովը, որը ողողում է Մուսպելհայմի ափերը, եզերում է նաև Հելհեյմը։ Ասում են, որ ժամանակ առ ժամանակ այնտեղից գալիս են Հելի պատգամավորները՝ կառուցման հերթական նյութերը բերելով, այնուհետև այդ ամենը համբերատարորեն ամրացնում են հսկայական նավին իրենց արյունով և թքով և վերադառնում հետ։ Երբ սկսվի Ռագնարյոկը նավի մեջ կտեղավորվեն Հելհեյմի լեգեոնները և այնքան յոտուն, որքան տեղավորվի, ու նավը նրանց կհասցնի մարտի դաշտ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- John Lindow: Norse Mythology: A Guide to Gods, Heroes, Rituals, and Beliefs. Oxford University Press, Oxford 2002, ISBN 0-19-515382-0.
- Rudolf Simek: Mittelerde: Tolkien und die germanische Mythologie. C. H. Beck, München 2005, ISBN 3-406-52837-6.
- Rudolf Simek: Lexikon der germanischen Mythologie. 3., völlig überarbeitete Aufl. Alfred Kröner Verlag, Stuttgart 2006, ISBN 978-3-520-36803-4.