Jump to content

Մոչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոչի
Կիրիմոչի (切り餅) բրնձե տորթ
Ճապոնական խոհանոց
Ծագում
Ենթատեսակկպչուն բրնձե տորթ, Ճապոնական բրնձի ուտեստ և wagashi?
Առաջացման երկիրՃապոնիա Ճապոնիա
Հիմնականglutinous rice?
 Mochi Վիքիպահեստում

Մոչի (ճապոներեն` 餅), իրենից ներկայացնում է բրնձե տորթ` պատրաստված կպչուն բրնձից։ Պատրաստված է մոչիգոմից (もち米), կարճ հատիկավոր ճապոնական կպչուն բրնձից և երբեմն այլ բաղադրիչներից, ինչպիսիք են ջուրը, շաքարավազը և եգիպտացորենի օսլան։ Ճապոնիայում այս սննդատեսակի պատրաստման արարողությունը կոչում են մոչիցուկի։ Չնայած Ճապոնիայում այն կարելի է օգտագործել կլոր տարի, սակայն դրա հանդեպ առանձնակի պահանջարկ է առաջանում Նոր տարվա նախօրեին։ Այն մեծ ժողովրդայնություն է վայելում նաև այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, Թայլանդը, Ինդոնեզիան, Կամբոջան, Թայվանը, ինչպես նաև Հավայան կղզիները։