Մյուլուզ
Համայնք | |||||
---|---|---|---|---|---|
Մյուլուզ | |||||
ֆր.՝ Mulhouse[1] Milhüsa | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Երկրամաս | Գրանդ Էստ | ||||
Դեպարտամենտ | Վերին Հռենոս | ||||
Համայնք | canton of Mulhouse-Nord?, Վերին Հռենոս, Upper Alsace?, Վերին Հռենոս, Mulhouse Alsace Agglomération?, Mulhouse urban area? և arrondissement of Mulhouse? | ||||
Մեր | Jean Rottner (2014—2020) | ||||
Մակերես | 22,18 կմ² | ||||
ԲԾՄ | 240 մետր, 231 մետր, 336 մետր | ||||
Կլիմայի տեսակ | Չափավոր կլիմա | ||||
Խոսվող լեզուներ | ֆրանսերեն | ||||
Բնակչություն | ▼106 341 մարդ (հունվարի 1, 2021)[2] | ||||
Խտություն | 4993,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 68100[3] և 68200[3] | ||||
Պաշտոնական կայք | mulhouse.fr(ֆր.) | ||||
| |||||
Մյուլուզ (ֆր.՝ Mulhouse [myˈluːz]), Մյուլհաուզեն (գերմ.՝ Mülhausen)), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիս-արևելքում, Գրանդ Էստի շրջանում[4](նախկինում Էլզաս-Շամպան-Արդենի-Լոտարինիգիյա), դեպարտամենտ՝ Վերին Ռայնի, օկրուգ՝ Մյուլուզ, կանտոններ՝ Մյուլուզ -1, Մյուլուզ-2 և Մյուլուզ-3[5]։ Մինչև 2015 թվականի մարտը քաղաքը համարվում էր Մյուլուզ-Նոր, Մյուլուզ-Սյուդ, Մյուլուզ-Ուեստ և Մյուլուզ-Էստ (օկրուգ Մյուլուզ) կանտոնների վարչական կենտրոնը։
Քաղաքը Վերին Ռայնի վարչական բաժանման ամենամեծ քաղաքն է և Էլզասի երկրորդ կարևոր քաղաքը։ Համայնքի տարածքը 22,18 կմ² է, բնակչությունը՝ 110,514 մարդ[6][7](2006) կայունացման միտումով` 110,755 մարդ (2012)[8], բնակչության խտությունը՝ 4993,5 մարդ/կմ²։
Գերմաներեն Մյուլե (գերմ.՝ Mühle) թարգմանվում է որպես «գործարան»։ Այստեղից է եկել քաղաքի անունը, այստեղ կանգնեցվել են մի քանի տներ (գերմ.՝ Haus), որոնք պատկանում են Ստրասբուրգի Սուրբ Էտյենին։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1275 թվականին Մյուլուզը ստացել է կայսերական քաղաքի կարգավիճակ։ 1354 թվականին քաղաքը դարձել է Դեկապոլիսի մի մասը։ 1395 թվականին Մյուլուզը ստացել է ազատ քաղաքի կարգավիճակ։ 1515 թվականին Մյուլուզը հանվեց Դեկապոլիսից և դարձավ Շվեյցարիայի միության անդամ, լայն ինքնավարության հիման վրա։
XVIII դարի կեսերին Մյուլհաուզենը դարձավ խոշոր տեքստիլ արդյունաբերության կենտրոն, որտեղ արտադրվում էին ներկված գործվածքներ (այդ թվում` չիթ)։ 1798 թվականին քաղաքացիները քվեարկեցին Ֆրանսիային անդամակցելու համար, Ֆրանսիայից ապրանքների ներմուծման բարձր սակագների պատճառով։
1904 թվականին Սերնե քաղաքի մոտ հայտնաբերվել է մեծ կալիումի հանքավայր, որը նպաստել է Մյուլուզի քիմիական արդյունաբերության զարգացմանը։
1870-71 թվականների Ֆրանս-պրուսական պատերազմից հետո մինչև 1918 թվականը Մյուլհաուզենը Գերմանիայի կայսրության կազմում էր, 1919 թվականից` կրկին ֆրանսիական պետությունում։
Ժամանակակից Մյուլուզը Ֆրանսիայի խոշոր արդյունաբերական կենտրոնն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2011 թվականին կազմել է 110,351 մարդ[9], իսկ 2012 թվականին՝ 110,755 մարդ[8]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մյուլուզի թանգարանները՝
- Տպագրման թանգարան, գործվածքների վրա։
- Գեղարվեստի թանգարան։
- Ֆրանսիական երկաթուղու թանգարան(Cite du Train)։
- Շլյումպփ եղբայրների մեքենաների թանգարան(Cité de l’Automobile Արխիվացված 2015-04-18 Wayback Machine)։
- Էլեկտրաէներգիայի թանգարան Էլեկտրոպոլիս Արխիվացված 2016-05-17 Wayback Machine (Le Musée EDF Electropolis Արխիվացված 2016-05-17 Wayback Machine)։
Երկաթուղային թանգարանի ցուցանմուշների շարքում CC 65000 լոկոմոտիվը, CC 7100 էլեկտրական շարժիչը (ստեղծվել է 1955 թվականին, Ռելսերի վրա բացարձակ արագության ռեկորդ)[11]։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելգիա՝ Անտվերպեն (1956)
- Միացյալ Թագավորություն՝ Ուոլսոլ (1962)
- Գերմանիա՝ Կասել (1965)
- Իտալիա՝ Բերգամո (1989)
- Գերմանիա՝ Խեմնից (1990)
- Ռումինիա՝ Տիմիշոարա (1991)
- Իսրայել՝ Գիվաթաիմ (1991)
- Ռուսաստան՝ Արխանգելսկ (1992)
- Մալի՝ Սոֆարա (2003)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2021 — The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
- ↑ 3,0 3,1 Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Décret n° 2016-1262 du 28 septembre 2016 portant fixation du nom de la région Grand Est». Декрет от 28 сентября 2016 года (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 13 ноября 2016 года-ին.
- ↑ «Décret n° 2014-207 du 21 février 2014 portant délimitation des cantons dans le département du Haut-Rhin». Директива от 21 февраля 2014 (ֆրանսերեն). legifrance.gouv.fr. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ 6,0 6,1 «Population selon le sexe et l'âge...2006». Распределение населения по полу и возрасту (2006) (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Численность населения в 2006 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ 8,0 8,1 «Численность населения в 2012 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Численность населения в 2011 году» (ֆրանսերեն). INSEE. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Население коммуны Мюлуз» (ֆրանսերեն). cassini.ehess. Վերցված է 15 января 2016 года-ին.
- ↑ «Франция». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мюлуз». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - «Официальный сайт мэрии коммуны Мюлуз» (ֆրանսերեն). Վերցված է 2016 թվականի հունվարի 15-ին.
- Պաշտոնական կայք (անգլերեն) (Ֆրանսերեն) (գերմ.)
- Official website of the Tourist Office of Mulhouse and its region (անգլերեն)
- Official website of the Convention Bureau of Mulhouse and its region Արխիվացված 2011-11-26 Wayback Machine (անգլերեն)
- The Mulhousian Ferret: High Resolution Video Guide of Mulhouse Արխիվացված 2020-10-24 Wayback Machine (Ֆրանսերեն)
- MulhouseBienvenue.com City Guide Town of Mulhouse (Ֆրանսերեն)
- Museum of Printed Textiles Արխիվացված 2007-07-02 Wayback Machine
- TramTrain website Արխիվացված 2009-03-16 Wayback Machine (անգլերեն) (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մյուլուզ» հոդվածին։ |
|