Միջնոլորտ
Միջնոլորտ, մեզոսֆերա (հուն. μεσο — «միջին» և σφαῖρα — «գունդ», «ոլորտ»), մթնոլորտի շերտ։ Միջնոլորտը բաժանվում է ներքևում գտնվող ստրատոլորտից ստրատոդադարով, իսկ վերևում գտնվող ներքնոլորտից՝ մեզոդադարով։ Մեզոդադարը հիմնականում համընկնում է տուրբոդադարի հետ։ Միջնոլորտի սահմանը կարող են նշվել որպես 50-55 կմ՝ ստորին սահմանը[1], և 85-100 կմ՝ վերին սահմանը (ըստ ԲՌԵ)[2], կամ որպես 50 կմ և 80 կմ՝ համապատասխանաբար (ըստ Բրիտանիկայի)։
Միջնոլորտը բնորոշվում է ջերմաստիճանի նվազմամբ բարձրության հետ. ջերմաստիճանի առավելագույնը (0 °C) գտնվում է ստորին սահմանին, որից հետո այն սկսում է նվազել մինչև −70…−80 °C՝ մեզոդադարի մոտ, որը անցումային շերտ է դեպի ներքնոլորտ:
Միջնոլորտի գազային բաղադրությունը, ինչպես և ներքևում գտնվող մթնոլորտային շերտերի, մնում է անփոփոխ և պարունակում է մոտ 78% ազոտ և 21% թթվածին:
Մետեորները սկսում են լուսավորվել և, որպես կանոն, ամբողջությամբ այրվում են միջնոլորտում: Ամռանը միջին և բարձր լայնություններում 78-94 կմ բարձրությունների վրա օդի ծայրահեղ ցածր ջերմաստիճանի պատճառով երբեմն առաջանում են արծաթագույն ամպեր: Այս ամպերի ձևը վկայում է այդ բարձրություններում մինչև մի քանի տասնյակ կմ երկարություն ունեցող ալիքների, ինչպես նաև խոշոր կվազիստացիոնար պտուտահողմային ձևավորումների առկայության մասին:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ATMOSPHERIC REGIONS». Australian Antarctic Division. Արխիվացված է օրիգինալից 2022-11-07-ին. Վերցված է 2022-11-20-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Мезосфера // Маниковский — Меотида. — М. : Большая российская энциклопедия, 2012. — С. 589. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 19). — ISBN 978-5-85270-353-8.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 378)։ |