Jump to content

Միոզին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միոզին, թելիկային սպիտակուց, մկանների կծկողական թելիկների հիմնական բաղադրամասերից մեկն է, կազմում է մկանային սպիտակուցների ընդհանուր քանակի 40-60%ը։ Մոլային զանգվածը մոտ 500 000 է։ Պրոտեոլիտիկ ֆերմենտների ազդեցությամբ քայքայվում է թեթև և ծանր մերոմիոզինի (մոլային զանգվածները՝ մոտ 150 000 և մոտ 350 000)։ Մկանաթելիկների մյուս սպիտակուցի՝ ակտինի հետ միանալով՝ առաջացնում է ակտոմիոզին, որը մկանների կծկողական համակարգի հիմնական կառուցվածքային տարրն է։ Միոզինն ունակ է ճեղքելու ադենոզինեռֆոսֆորական թթուն, որի հետևանքով վերջինիս մակրոէրգային կապերի քիմիական էներգիան վերածվում է մեխանիկակա՚ն Էներգիայի։ Միոզինին նման սպիտակուցներ են հայտնաբերված բազմաթիվ նախակենդանիների, բակտերիաների, կենդանիների և որոշ բույսերի մտրակիկներում, թարթիչներում և շարժողական այլ կառուցվածքներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 566