Միմա Իտո
Միմա Իտո ճապ.՝ 伊藤美誠 | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 2000 (24 տարեկան) |
Ծննդավայր | Իվատա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Մայրենի լեզու | ճապոներեն |
Կրթություն | Iwata City Iwata Kita Elementary School? և Shoyo Junior and Senior High School? |
Մասնագիտություն | սեղանի թենիսիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Mima Ito Վիքիպահեստում |
Միմա Իտո(ճապ.՝ 伊藤 美誠, հոկտեմբերի 21, 2000, Իվատա, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի մարզուհի, սեղանի թենիս խաղացող[1][2][3], Օլիմպիական խաղերի չեմպիոն (2020) խառը զուգախաղերում (Ձյուն Միզութանիի հետ միասին), օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային առաջնությունում (2020), օլիմպիական խաղերի կրկնակի բրոնզե մեդալակիր՝ թիմային առաջնությունում (2016) և մենախաղերում ( 2020)[4][5]: Իտոն և Միզութանին դարձել են սեղանի թենիսի առաջին օլիմպիական չեմպիոնները Ճապոնիայից[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]10 տարեկանում Միմա Իտոն դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը, որը հաղթել է սեղանի թենիսի մեծահասակների Ճապոնիայի առաջնությունում[7][8] և ամենաերիտասարդ խաղացողը ITTF Junior Circuit սերիայի պատանեկան մրցաշարում[9]։ 11 տարեկանում հաղթել է այն խաղացողին, որն այդ ժամանակ համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդ տեղում էր[10]։
2014 թվականի մարտին Միմա Իտոն Միու Հիրանոյի հետ նվաճել է զույգի տիտղոսը Գերմանիայում անցկացվող Գերմանիայի բաց առաջնությունում։ Երկու աղջիկներն այդ ժամանակ 13 տարեկան էին և դարձել են ITTF World Tour-ի սերիայի մրցաշարի զույգով մրցության ամենաերիտասարդ հաղթողներ[11][12]։ Նաև 2014 թվականին Միու Հիրանոյի հետ հաղթել է ITTF համաշխարհային տուրի Գրանդ մրցաշարում (անգլ.՝ ITTF World Tour Grand Finals): 2015 թվականի մարտին Գերմանիայի բաց առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով, ի թիվս այլոց, Ֆեն Տյանվեյին[13]։
Միմա Իտոն արժանացել է բրոնզե մեդալի Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերում, իսկ 2017 թվականին Գինեսի ռեկորդների գրքի հաջորդ հրատարակությունում ճանաչվել է պատմության մեջ ամենաերիտասարդ օլիմպիական մեդալակիրը։ Բացի այդ, Միմա Իտոն ունի ևս երեք Գինեսի ռեկորդ՝ ITTF World Tour (German Open 2014) զույգերի մրցության ամենաերիտասարդ հաղթողը, ITTF World Tour-ի մենախաղի ամենաերիտասարդ հաղթողը, աշխարհի ամենաարագ խաղ սեղանի թենիսում՝ 180 հարված 1 րոպեում[14]։
2018 թվականին Միմա Իտոն հաղթել է Ճապոնիայի առաջնության բոլոր երեք անվանակարգերում՝ մենախաղ, զուգախաղ և խառը։ Նա դարձել է Ճապոնիայի պատմության մեջ չորրորդ մարզուհին, որին հաջողվել է հասնել դրան, իսկ 17 տարեկանում՝ ամենաերիտասարդը[15]։
Միմա Իտոնը հաղթել է մենախաղերում «ITTF World Tour»-ի յոթ էտապներում` German Open 2015, Austria Open 2016, Czech Open 2017, Japan Open 2018, Swedish Open 2018, Austria Open 2019 և Hungarian Open 2020[16]:
2020 թվականի Օլիմպիական խաղերում նվաճել է ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Most table tennis counter hits in one minute». Guinness World Records Limited. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.«Japan's 12-year-old table tennis prodigy eyes Olympics». 2013 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 28-ին.«Elfjährige Japanerin mischt Tischtennis-Szene auf – Wunderkind Mima Ito». Krone.at. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Table tennis – Junior World Championships – Women's Team 2013 season results». The-sports.org. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «ITTF World Ranking Profile - Ito Mima». ITTF. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
- ↑ Ian Marshall (16.08.2016). «Ito, Ito, Ito, bronze for Japan, London success repeated in Rio de Janeiro» (անգլերեն). ITTF պաշտոնական կայք. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Chen Meng Crowned Tokyo 2020 Women's Singles Champion». www.ittf.com (անգլերեն). ITTF պաշտոնական կայք. 30.07.2021. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Jun Mizutani and Mima Ito Secure Historic Mixed Doubles Gold in Tokyo». www.ittf.com (անգլերեն). ITTF պաշտոնական կայք. 26.11.2021. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «8年後に五輪 狙う小5 伊藤美誠(卓球)». The Asahi Shimbun Digital. 2012 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «TABLE TENNIS / The kids are all right -- grade-schoolers tearing up pingpong tables». Asahi Shimbun. 2012 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «12-year-old Mima ITO was the hero in Taipei». European Table Tennis Union. 2013 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Tischtennis: Elfjährige besiegt Nummer 50 der Welt». Spiegel Online. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Table Tennis Japanese 13-year-olds make history at German Open». Sport Asia. 2014 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «13 Year Old Japanese Duo Create History on the ITTF World Tour». Around The Rings. 2014 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ «Das Rekordkind: Mima Ito auf dem Weg zum Olympiasieg» (գերմաներեն). myTischtennis.de. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2016 թ․ մարտի 24-ին.
- ↑ Another Guinness World Record for Mima Ito
- ↑ «14-year-old Tomokazu Harimoto becomes youngest national table tennis singles champion». Արխիվացված է օրիգինալից 2018-01-25-ին. Վերցված է 2021-08-16-ին.
- ↑ Key moments: top seeds justify status, Japan prevails
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль Мима Ито на официальном сайте ITTF(անգլ.)
- Динамика изменения мирового рейтинга Мима Ито на официальном сайте ITTF(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միմա Իտո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճապոնացի մարզիկներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի չեմպիոններ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրներ
- 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ