Միհրդատ Զ Եվպատոր
Միհրդատ Զ Եվպատոր | |
---|---|
Ծնվել է՝ | մ. թ. ա. 134 կամ մ. թ. ա. 132[1] |
Ծննդավայր | Սինոպ, Թուրքիա |
Մահացել է՝ | մ. թ. ա. 63 ինքնասպանություն |
Վախճանի վայր | Bosporan Kingdom |
Երկիր | Պոնտոսի թագավորություն |
Տոհմ | Mithridatic dynasty? |
զորավար | |
Հայր | Միհրդատ V |
Մայր | Լաոդիկա VI |
Երեխաներ | Փառնակ II Պոնտացի, Միհրդատ Կրտսեր, Կլեոպատրա Պոնտացի, Արկադիոս, Machares?, Միհրդատ Պերգամացի, Drypetina?, Ariarathes IX of Cappadocia?, Adobogiona the Younger?, Athenais Philostorgos II?, Nysa?, Xiphares?, Orsabaris?, Xerxes of Pontus?, Eupatra? և Cleopatra the Younger? |
Միհրդատ Զ Եվպատոր (հին հունարեն՝ Μιθριδάτης/Μιθραδάτης;[2], մ. թ. ա. 134 կամ մ. թ. ա. 132[1], Սինոպ, Թուրքիա - մ. թ. ա. 63, Bosporan Kingdom), Պոնտոսի թագավոր մ.թ.ա 111–ից։ Հելլենիստական դարաշրջանի ռազմական և քաղաքական գործիչ։ Թեպետ չէր ստացել հիմնավոր կրթություն, սակայն տիրապետւմ էր 22 լեզվի։ Ֆիզկապես ուժեղ և տոկուն մարդ էր։ Լինելով Հռոմի երդվյալ թշնամին՝ մինչև կյանքի վերջը պայքարել է վերջինիս դեմ։ Միհրդատ Զ-ը Պոնտոսը դարձրել է հզոր պետություն, պայքարել է հռոմեական պետության զավթողական քաղաքականության դեմ, վարել պատերազմներ (դրանք պատմության մեջ են մտել Միհրդատյան պատերազմներ անվանումով)՝ նպատակ հետապնդելով վերջ տալու հռոմեական գերիշխանությանը Փոքր Ասիայում ու ընդհանրապես հելլենիստական աշխարհում[3] և իր գերակայությունը հաստատելու այնտեղ ու մերձսևծովյան տարածաշրջանում։ Վերջնական արդյունքում այդ պատերազմներն ավարտվել են նրա պարտությամբ։ Իր դեմ ուղղված որդու ապստամբության ժամանակ ինքնասպան է եղել։
Միհրդատ Եվպատորին բնորոշել են որպես Պոնտոսի ամենահզոր արքայի[4]։ Մահվանից հետո կոչվել է Միհրդատ Մեծ։ Թույների նկատմամբ առանձնակի հակում ունենալու պատճառով կոչվել է նաև Թույնի արքա։
Միհրդատ Զ-ը սերտորեն դաշնակցել է Հայոց արքա Տիգրան Մեծի հետ, նրան կնության է տվել իր դստերը Կլեոպատրային, միասին նվաճել են Գամիրքը (Կապադովկիան)։ Մ.թ.ա. 69-66–ի հռոմա–հայկական պատերազմի ժամանակ Միհրդատ Զ-ն աջակցել է Տիգրան Բ–ին հռոմեացիների դեմ պայքարում։
Երիտասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միտրիդատեսը ծնվել է Սինոպ քաղաքում,[5] որը գտնվում էր Սև ծովի ափին և պատկանում էր Պոնտական թագավորությանը։ Նա Լաոդիկե Զ-ի և Պոնտոսի թագավոր Միհրդատ Ե Եվերգետեսի (կառավարել է մ.թ.ա. 150-120 թթ.) առաջնեկն էր։
Միտրիդատ Եվպատորի նախնիները եղել են մակեդոնական և պարսկական ամենաազնիվ ընտանիքների ներկայացուցիչներ․
- Լաոդիկե Զ Սելևկյան պետության տիրակալ Անտիոքոս Դ և նրա քրոջ՝ Լաոդիկես Դ դուստրն էր հունա-մակեդոնական Սելևկյան տոհմից, որի հիմնադիր Սելևկոս Ա Նիկատորը Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից և դիադոքոսներից էր։
- Միտրիդատ Ե Եվերգետեսը Պոնտոսի թագավոր Ֆարնակես Ա-ի և նրա զարմիկ Նիսայի ժառանգն էր։ Պոնտոսի թագավորների դինաստիայի հիմնադիրը պարսից թագավոր Դարեհ Գ ազգական Միհրդատ Ա Կտիստեսն էր,[6] որից սերում էին Պոնտոսի թագավորների վեց սերունդներ (Պլուտարքոսը հիշատակում է հելլենիստական Պոնտոսի ութ տիրակալների)։ Իր հերթին Դարեհ Գ սերում է Օտանեսից (Գաումատա թագավորի սպանության մասնակից), որի ժառանգները երկար ժամանակ Կապադովկիայի սատրապներ էին։ Այսպիսով, Պոնտոսի թագավորները ողջամիտ իրավունք ունեին իրենց համարելու ինչպես Աքեմենյանների, այնպես էլ Օտանեզյանների իրավահաջորդները։[7]
Դաստիարակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արքայազնի դաստիարակությունը գլխավորել է նրա մայրը՝ Լաոդիկե Զ, սովորույթների համաձայն՝ պարսիկների ու հույների հետ սովորել է։ Ուսման ընթացքում նա դրսևորել է իր բարձր տաղանդը՝ գերազանցելով մյուսներին հունական գրերի, մշակույթի և կրոնի ուսումնասիրության մեջ։[8] Բացի այդ, նա մեծ հաճույք էր ստանում զորավարժություններից, ձիավարությունից և վայրի կենդանիների որսից, որոնք պարսկական ազնվական ընտանիքների ներկայացուցիչների համար պարտադիր ուսուցման ծրագրի մաս էին կազմում։[9]
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միհրդատ Եվպատորի անունով է կոչվել Ղրիմում՝ Կերչ քաղաքի մերձակայքում գտնվող սարը, ինչպես նաև Եվպատորիա քաղաքը[10]։ Նրա մասին են ֆրանսիացի կլասիցիստ գրող Ժան Ռասինի «Միհրդատ» ողբերգությունը (1672), դրա հիման վրա Մոցարտի գրած «Միհրդատ՝ Պոնտոսի արքա» օպերան (1770), Ալեսսանդրո Սկառլատիի «Միհրդատ Եվպատոր» օպերան (1707)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 И. П. Митридат (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XIX. — С. 462—463.
- ↑ The spelling "Mithridates" was the Roman Latin version, but "Mithradates", the spelling used in Greek inscriptions and Mithridates' own coins, is regaining precedence, see e.g. Oxford Classical Dictionary, 3d ed.
- ↑ "Mithradates VI Eupator", Encyclopædia Britannica
- ↑ Hewsen, Robert H. (2009). «Armenians on the Black Sea: The Province of Trebizond». In Richard G. Hovannisian (ed.). Armenian Pontus: The Trebizond-Black Sea Communities. Costa Mesa, CA: Mazda Publishers, Inc. էջեր 41, 37–66. ISBN 978-1-56859-155-1.
- ↑ Højte, 2009, էջ 123
- ↑ Аппиан, Глава 9
- ↑ Сапрыкин, 1996, էջ 28
- ↑ Молев, 1995, էջ 23—24
- ↑ Сапрыкин, 1996, էջ 124
- ↑ Талах, 2013, էջ 9
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Duggan, Alfred, He Died Old: Mithradates Eupator, King of Pontus, 1958.
- Ford, Michael Curtis, The Last King: Rome's Greatest Enemy, New York, Thomas Dunne Books, 2004, 0-312-27539-0
- McGing, B. C. The Foreign Policy of Mithridates VI Eupator, King of Pontus (Mnemosyne, Supplements: 89), Leiden, Brill Academic Publishers, 1986, 90-04-07591-7 [paperback]
- Cohen, Getzel M., Hellenistic Settlements in Europe, the Islands and Asia Minor (Berkeley, 1995).
- Ballesteros Pastor, Luis. Mitrídates Eupátor, rey del Ponto. Granada: Servicio de Publicaciones de la Universidad de Granada, 1996, 84-338-2213-6.
- Ribó, Ignasi, Mitrídates ha muerto, Madrid, Bubok, 2010, 978-84-9981-114-7
- Mayor, Adrienne, The Poison King: The Life and Legend of Mithradates, Rome's Deadliest Enemy (Princeton, PUP, 2009).
- Madsen, Jesper Majbom, Mithradates VI : Rome's perfect enemy. In: Proceedings of the Danish Institute in Athens Vol. 6, 2010, pp. 223–237.
- Ballesteros Pastor, Luis, Pompeyo Trogo, Justino y Mitrídates. Comentario al Epítome de las Historias Filípicas (37,1,6–38,8,1) (Spudasmata 154), Hildesheim-Zürich-New York, Georg Olms Verlag, 2013, 978-3-487-15070-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Second and Third Mithridatic War Արխիվացված 2002-10-15 Wayback Machine
- Livius.org: Mithridates VI Eupator Արխիվացված 2013-05-20 Wayback Machine
Նախորդող՝ Միհրդատ V |
Պոնտոսի արքա 120–63 մ. թ. ա. |
Հաջորդող՝ Փառնակ II |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրդատ Զ Եվպատոր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 551)։ |