Միզուլա
Բնակավայր | ||
---|---|---|
Միզուլա | ||
Երկիր | ԱՄՆ | |
Համայնք | Միսուլա շրջան | |
Հիմնադրված է | 1866 թ. | |
Մակերես | 76,089548 կմ² | |
ԲԾՄ | 978±1 մետր | |
Պաշտոնական լեզու | անգլերեն | |
Բնակչություն | ▲73 489 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | |
Ժամային գոտի | MDT? | |
Հեռախոսային կոդ | 406 | |
Փոստային դասիչ | 59801, 59802, 59803, 59804, 59806, 59807, 59808 և 59812 | |
Պաշտոնական կայք | ci.missoula.mt.us(անգլ.) | |
| ||
Միսուլա[2][3] (անգլ.՝ Missoula), քաղաք ԱՄՆի Մոնտանա նահանգի արևմտյան մասում՝ համանուն Միսուլա շրջանի կենտրոնում։ Այն գտնվում է Բիտրութ լեռնաշղթայի ստորոտում գտնվող Կոլումբիայի վտակներից մեկի՝ Քլարկ-Ֆորկ գետի ափին։ Մոտակայքում կան ազգային նշանակության համար պահպանված մի քանի անտառներ։ Բնակչությունը՝ 66,8 հազար մարդ (2010)։
Այստեղ առաջին եվրոպացին համարվում է քահանա Պիեռ Ժան դե Սմեն, ով 1841 թվականին կազմակերպեց կույս Մարիամի առաքելությունը ժամանակակից Սթիվենսվիլլում[4]։ Հելգեյթի առևտրային բնակավայրի («Դժոխքի դարպասներ») առաջացումը կապված է 1866 թվականին կառուցված Մյուլեն ճանապարհի՝ առաջին սայլակառքի ճանապարհի հետ, որը հատեց Ժայռոտ լեռները։ 1877 թվականին հիմնադրվել է Միսուլա բերդը, որը գոյատևում է մինչ օրս։
1883 թվականին Միսուլայի միջով անցկացվեց Հյուսիս-խաղաղօվկիանոսյան երկաթուղին։ Քաղաքը համարվում է կարևոր երկաթուղային հանգույց։ 1893 թվականին Մոնտանայի համալսարանը բացեց իր դռները։ 20-րդ դարում անտառահատումները դառնում են արդյունաբերության հիմնական ճյուղը։ Քաղաքն ունի անտառապահների դպրոց, անտառային հրդեհների դեմ պայքարի լաբորատորիա և հրշեջների ուսումնական բազա[4]։
Միսուլայի մոտակայքում գտնվող ագարակում է ծնվել Ջանեթ Ռանկինը՝ առաջին կինը ԱՄՆ Կոնգրեսում[5]։
Միսուլայի ամենահայտնի բնիկներից է ռեժիսոր Դեյվիդ Լինչը:Նա ներկայացրել է փայտամթերող քաղաքները «Կապույտ թավիշ» ֆիլմում և «Թվին Փիքս» հեռուստասերիալում։ 1990 թվականին նա պատասխանեց իր կենսագրության հարցմանը երեք բառով. «Իգլսքաութ, Միզուլա, Մոնտանա»[6]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միզուլաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 60 (16) |
66 (19) |
78 (26) |
90 (32) |
95 (35) |
102 (39) |
107 (42) |
105 (41) |
99 (37) |
85 (29) |
73 (23) |
60 (16) |
107 (42) |
Միջին բարձր °F (°C) | 33.2 (0.7) |
38.8 (3.8) |
49.8 (9.9) |
58.5 (14.7) |
67.3 (19.6) |
75.2 (24) |
85.9 (29.9) |
84.9 (29.4) |
73.1 (22.8) |
57.8 (14.3) |
41.5 (5.3) |
31.0 (−0.6) |
58.2 (14.6) |
Միջին ցածր °F (°C) | 18.3 (−7.6) |
21.2 (−6) |
27.7 (−2.4) |
32.8 (0.4) |
39.8 (4.3) |
46.6 (8.1) |
51.4 (10.8) |
50.1 (10.1) |
41.8 (5.4) |
32.4 (0.2) |
24.9 (−3.9) |
16.7 (−8.5) |
33.7 (0.9) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −33 (−36) |
−28 (−33) |
−13 (−25) |
2 (−17) |
21 (−6) |
26 (−3) |
27 (−3) |
25 (−4) |
15 (−9) |
−4 (−20) |
−23 (−31) |
−30 (−34) |
−33 (−36) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.85 (21.6) |
0.70 (17.8) |
1.00 (25.4) |
1.22 (31) |
2.01 (51.1) |
2.07 (52.6) |
0.99 (25.1) |
1.19 (30.2) |
1.17 (29.7) |
0.88 (22.4) |
1.01 (25.7) |
1.04 (26.4) |
14.13 (358.9) |
Ձյան տեղումներ դյույմ (սմ) | 8.3 (21.1) |
6.1 (15.5) |
5.1 (13) |
1.2 (3) |
0.2 (0.5) |
trace | 0 (0) |
0 (0) |
trace | 0.6 (1.5) |
5.4 (13.7) |
11.0 (27.9) |
37.9 (96.3) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) | 11.8 | 9.4 | 11.4 | 11.1 | 12.3 | 12.1 | 7.1 | 7.5 | 8.2 | 8.4 | 11.1 | 12.3 | 122.7 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) | 9.4 | 6.8 | 5.1 | 1.6 | 0.3 | 0.1 | 0 | 0 | 0 | 0.9 | 5.4 | 9.8 | 39.4 |
% խոնավություն | 81.3 | 78.1 | 70.3 | 61.2 | 61.7 | 61.1 | 51.7 | 52.5 | 62.8 | 70.8 | 80.2 | 83.5 | 67.9 |
Միջին ամսական արևային ժամ | 95.8 | 133.0 | 209.3 | 245.0 | 280.5 | 311.1 | 389.3 | 334.8 | 264.7 | 194.3 | 99.5 | 82.9 | 2640,2 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 34 | 46 | 57 | 60 | 60 | 66 | 81 | 76 | 70 | 58 | 35 | 31 | 59 |
աղբյուր: NOAA (relative humidity, dew point, and sun 1961–1990)[7][8][9] |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
- ↑ Запад США // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 238—239. — ISBN 5-85120-055-3.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 229.
- ↑ 4,0 4,1 «Missoula (Montana, United States)» (անգլերեն).
- ↑ Jeannette Rankin Արխիվացված 2010-11-03 Wayback Machine. Women in Congress.
- ↑ Линч Д. Интервью: Беседы с Крисом Родли. Пер. с англ. Т. Алешичевой, Т. Деткиной, А. Лежениной. — СПб.: Издательская Группа «Азбука-классика», 2009. Стр. 29.
- ↑ «NowData: NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Temperature-Related Normals: Missoula, Montana International Airport». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «WMO Climate Normals for Missoula/Johnson–Bell Field, MT 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2020 թ․ հուլիսի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզուլա» հոդվածին։ |
|