Միդրիազ
Միդրիազ (լատ․՝ mydriasis) բբի լայնացում։ Միդրիազի առաջացման պատճառները կարող են լինել ինչպես ֆիզիոլոգիական այնպես էլ պաթոլոգիկ։ Նորմայում մարդու բիբը երկկողմանի է և համաչափ[1]։ Ֆիզիոլոգիական միդրիազ առաջանում է թույլ լուսավորվածության դեպքում։ Նման միդրիազ դիտվում է նաև, որոշակի ֆարմակոլոգիական խմբերին պատկանող դեղերի օգտագործման դեպքում[2]։ Օրինակ այդպիսի էֆեկտ առաջացնում են Ատրոպինը և Ցիկլոպենտոլատը (Ցիկլոմեդ):Բարբիտուրատներով թունավորման սուր փուլի 3-րդ մակարդակում դիտվում է միդրիազ։
Տարբերակելու համար ֆիզիոլոգիական միդրիազը պաթոլոգիկ միդրիազից՝ ստուգում են բբի ռեակցիան լույսի ազդեցության տակ։ Ֆիզիոլոգիականի դեպքում տեղի է ունենում բբի նեղացում իսկ պաթոլոգիկի պարագայում բիբը պահպանվում է լայնացած վիճակում կամ աննշան է փոփոխվում։ Այսպիսի անհամաչափությունը կարող է խոսել լուրջ գանգուղեղային տրավմայի մասին։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղորայքային միդրիազ (լատ.՝ mydriasis medicamentosa)՝ դեղերի օգտագործման հետևանքով առաջացող միդրիազի տեսակ, որի դեպքում կամ լայնանում է բիբը, կամ պարալիզվում է տեսողական մկանը։ Դեղորայքային միդրիազը կարող ենք տեսնել մասնագետների մոտ հետազոտության ժամանակ, քանի որ նրանք կիրառում են միդրիազ առաջացնող աչքի կաթիլներ։
Պարալիտիկ միդրիազ (լատ՝. mydriasis paralytica)՝ տեսակ, որն առաջանում է ակնաշարժ նյարդի վնասման հետևանքով։ Տեղի է ունենում տեսողական նյարդի պարալիչ։
Սպաստիկ միդրիազ (լատ.՝ mydriasis spastica)՝ Բբի սպաստիկ լայնացում, որն առաւջանոմ ի հաշիվ պարանոցի սիմպաթիկ նյարդի գրգռման կամ ադրեներգիկ համակարգին պատկանող դեղի կիրառման դեպքում
Տրավմատիկ միդրիազ (լատ.՝ mydriasis traumatica)՝ Աչքի կոնտուզիայի հետևանքով առաջացող միդրիազ։
Ֆիզիոլոգիական գործընթաց
[խմբագրել | խմբագրել կոդը]Բբի լայնացումը բերում է աչքի տեսողական մկանի թուլացման, որն էլ իր հերթին հանգեցնում է աչքի դեֆոկուսացման և վատանում է տեսողությունը վնասված հյուսվածքում։ Աչքում օտար մարմնի առկայության զգացումը, մշուշոտ տեսողությունը, <<մառախուղ>>-ը վկայում են միդրիազի առաջացման մասին։
Առաջացման պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Միդրազ կարող է առաջանալ հոգեմետ դեղերի կիրառման, կոմայի, անքնության, մակերևույթային ակտիվ նյութերի կիրառման, գանգուղեղային տրավմայի, կենտրոնական նյարդային համակարգի խանգարումների դեպքում։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման համար կիրառվում են Mխոլինոմիմետիկներից՝ Պիլոկարպինի հիդրոքլորիդը, Կարբախոլինը, Ացետիլխոլինը, Ացեկլիդինը, Ցիտիտոնը, Լոբելինի հիդրոքլորիդը։ Կիրառվում են նաև Ալֆա ադրենապաշարիչներից՝ Ֆենտոլամինը, Պրազոսինը և Տրոպաֆենը։