Jump to content

Մեծ ակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1942 թվականի հուլիսի 22-ին Վարշավայում հրեական խորհրդի հայտարարությունը, որը հրապարակվել Է Գերմանիայի հրամանով՝ Վարշավայի գետտոյի ոչնչացման մեծ ակցիա սկսելու մասին
Հրեաներ, որոնք նստում են Ումշլագպլաց մեկնող գնացք

Մեծ ակցիա (գերմ.՝ Grossaktion Warschau), Վարշավայի գետտոյի ոչնչացման գործողություն, որը կապված է նրա բնակիչների զանգվածային ոչնչացման հետ, իրականացվել է 1942 թվականի հուլիսի 22-ից մինչև սեպտեմբերի 21-ը։ Այն «Ռեյնհարդ» գործողության մաս էր կազմում։

Ակցիայի ընթացքը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գերեվարված հրեաների հերթը խուզարկվում է և հարցաքննվում Ումշլագպլաց ուղարկելուց առաջ

1942 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան ժամը 10:00-ին, «Ռեյնհարդ» գործողության շտաբի պետ SS-Sturmbannführer Hermann Höfle-ը Հրեական խորհրդի նախագահ Ադամ Չերնյակովին տեղեկացրեց «դեպի արևելք տեղափոխություն» սկսելու մասին[1]։

Ակցիային ակտիվ մասնակցություն ունեցան հրեական կարգապահական ծառայության իրավապահ մարմինների աշխատակիցները[2]։ Հրեաներին հավաքեցին Ումշլագպլացում, որտեղից նրանք առևտրական գնացքներով տարվեցին Տրեբլինկայի մահվան ճամբար։

1942 թվականի օգոստոսին՝ Վարշավա ժամանումից հետո, Տրեբլինկայի առաջին փախստականներին պարզ դարձավ, որ տեղահանության նպատակը վերաբնակեցումը չէր, այլ միայն ցեղասպանությունը։

Ակցիայի եզրափակիչ փուլում՝ սեպտեմբերի 6-11-ը ընկած ժամանակահատվածում, Smoczą, Gęsią, Zamenhofa, Szczęśliwą i Parysowską փողոցների միջև եղած տարածքում հավաքեցին գետտոյի մոտ 100 հազար բնակչի (այսպես կոչված «Kessel in der ulica Miła» կամ «Kessel in der ulica Niska»)[3]: Ընտրության արդյունքում 32 հազար մարդ ստացավ «կյանքի թվեր» և կարող էր մնալ գետտոյում, 2,6 հազար մարդ գնդակահարեցին, իսկ ավելի քան 54 հազար մարդ դուրս բերեցին Տրեբլինկա[3]։

Մեծ ակցիայի վերջին օրը սեպտեմբերի 21-ն էր, Յոմ Կիպուր տոնը[4]։ Այդ օրը հրեական կարգապահական ծառայության թիվը կրճատվեց 2400-ից մինչև 380, բազմաթիվ սպաներ ընտանիքների հետ միասին հայտնվեցին Ումշլագպլացում և դուրս բերվեցին[4]։

Ակցիայի ժամանակ դուրս բերվեց ընդհանուր առմամբ մոտ 265 հազար հրեա։ Տեղում սպանվեց մոտ 10 հազար մարդ, արդյունքում գետտոյում մնաց (օրինական կամ անօրինական) մոտ 70 հազար մարդ[5]։ Տրեբլինկայում դուրս բերվեց գետտոյի բնակիչների մոտ 75%-ը[1], իսկ գետտոյի մակերեսը սահմանափակվեց այն տարածքներում, որտեղ գտնվում էին արտադրական ձեռնարկությունները (այսպես կոչված սարայները), Pańskiej թաղամասում գտնվող Tobbensa սարայի փակ տարածքի հյուսիսային մասում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Gutman, Israel. Żydzi warszawscy, 1939-1943 : Getto--podziemie--walka. — Warszawa: Rytm, 1993. — 583 pages с. — ISBN 8385249265
  2. Lewin, Abraham, 1893-1943. Dziennik. — Wyd. 2. — Warszawa: Żydowski Instytut Historyczny im. Emanuela Ringelbluma, 2016. — 300 pages с. — ISBN 9788365254207
  3. 3,0 3,1 Engelking, Barbara, 1962- Getto warszawskie : przewodnik po nieistniejącym mieście. — Wydanie drugie, zmienione, poprawione i rozszerzone. — Warszawa. — 906 pages с. — ISBN 9788363444273
  4. 4,0 4,1 Libionka, Dariusz, Zagłada Żydów w Generalnym Gubernatorstwie : zarys problematyki. — Wydanie 1. — Lublin. — 291 pages с. — ISBN 9788362816347
  5. «Żydowski Instytut Historyczny» (լեհերեն). www.jhi.pl. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 22-ին.