Մարսյանդի
Մարսյանդի | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 150 |
Ավազանի մակերես | 3850 կմ² |
Ջրի ծախս | 225 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Անապուրնա լեռնազանգված, Տիլիչո լճի շրջան |
Բարձրություն | 4500 մ |
Գետաբերանի տեղակայում | Տրիսուլի |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Daraudi Khola? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Gandaki Province? և Բագմատի Պրադեշ |
Ջրահավաք | Գանգեսի ավազան |
Մարսյանդի[1] (նեպալ.՝ मर्स्याङ्दी), լեռնային գետ Նեպալի կենտրոնական մասում։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսյանդին սկիզբ է առնում Անապուրնա լեռնազանգվածի հյուսիսարևտյան մասից, Տիլիչո լճի շրջանում[2]։ Ձևավորվում է 4500 մ բարձրության վրա մերձակա լեռների սառցադաշտերի հալված ջրերից։ Մանանգ գյուղի մոտ՝ 3500 մ բարձրության վրա Մարսյանդի գետ է թափվում Ջարսանգ Կխոլա գետը (նաև հայտնի է Տորոնգ Կխոլա անունով[3]): Մարսյանդի գետի տարածքը՝ ակունքից մինչև Ջարսանգ Կխոլային միանալու մասը, որոշ հրապարակումներում համարում են որպես առանձին գետ Կխանգսար Կխոլա անվանումով[4]։
Մարսյանդին վերևի մասում շարժվում է արևմուտքից արևելք՝ ձևավորելով գեղատեսիլ հովիտ, որ հյուսիսից և հարավից փակված է բարձր լեռներով։ Գետը հոսում է Մանանգ, Պիսանգ, Չամե, Դխարապնի գյուղերով, շրջվում դեպի հարավ և դուրս գալիս Նեպալի լեռնային մասից։ Մարսյանդին թափվում է Տրուսլի գետ Մուգլինգ գյուղի մոտ։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետի վերևի մասի հովտով անցնում են «Ուղի Անապուրայի շուրջը» և «Ուղի Մանասլուի շուրջը» տուրիստական երթուղու հատվածներ։
Ռաֆտինգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարսյանդին հայտնի է իր ռաֆտինգի ուղիներով (դժվարության մակարդակ՝ 3-5)[5], սակայն հիդրոէլեկտրակայաների կառուցման համար որոշ տարբերակներ դարձան անհասանելի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարսյանդի գետը և նրա մեջ թափվող Ջարսանգ Կխոլան
-
Մարսյանդի, շրջան Լամջունգ
-
Մարսյանդին թափվում է Տրիսուլի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Карта Китая, масштаб 1, Роскартография, 2008 год.
- ↑ Карта Annapurna Conservation Area, масштаб 1:. Himalayan Map House, 2012
- ↑ Andrees de Ruiter, Prem Rai (2011). Trekking the Annapurna Circuit Including New NATT-trails which avoids the road. Herstellung und Verlag. էջ 36.
- ↑ Kev Reynolds (2003). Annapurna: A Trekker's Guide. Cicerone. էջ 112.
- ↑ «Marsyangdi - The Raging One». drift-nepal.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 7-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարսյանդի» հոդվածին։ |
|