Jump to content

Մարկ Յանկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Յանկո
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ավստրիա Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 25, 1983 (41 տարեկան)[1]
Ծննդավայր Վիեննա, Ավստրիա
Հասակ 196 սմ
Քաշ 93 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Շվեյցարիա Բազել
Համար 28
Պատանեկան կարիերա
1991—2003 Ավստրիա Ադմիրա Վաքեր Մյոդլինգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003—2005 Ավստրիա Ադմիրա Վաքեր Մյոդլինգ 13 (2)
2003—2004 Ավստրիա Ադմիրա Վաքեր Մյոդլինգ Բ 30 (8)
2005—2010 Ավստրիա Ռեդ Բուլլ Զալցբուրգ 107 (75)
2010—2012 Նիդերլանդներ Տվենտե 45 (24)
2012 Պորտուգալիա Պորտու 10 (4)
2012—2014 Թուրքիա Տարբզոնսպոր 23 (2)
2014—2015 Ավստրալիա Սիդնեյ 24 (16)
2015— Շվեյցարիա Բազել 20 (16)
Ազգային հավաքական
2001 Ավստրիա Ավստրիա (Մ-18) 1 (0)
2005 Ավստրիա Ավստրիա (Մ-21) 3 (2)
2006— Ավստրիա Ավստրիա 54 (26)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 10, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 4, 2016

Մարկ Յանկո (գերմ.՝ Marc Janko, հունիսի 25, 1983(1983-06-25)[2][3][4], Վիեննա, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլիստ, շվեյցարական «Բազել» ակումբի[5] և Ավստրիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող։

Մարկոն ավստրիացի նիզականետորդուհի Էվա Յանկոյի որդին է, ով 1968 թվականի օլիմպիական խաղերում նվաճել է բրոնզե մեդալ։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկ Յանկոն 2009 թվականին

Մարկ Յանկոն իր կարիերան սկսել է Ներքին Ավստրիայի Մյոդլինգ քաղաքի «Ադմիրա Վաքեր Մյոդլինգ» ակումբում։ Մի քանի հաջող մրցաշրջաններից հետո Յանկոն «Ադմիրայից» տեղափոխվեց Զալցբուրգի «Ռեդ Բուլլ» ակումբ՝ 2004-2005 մրցաշրջանի ավարտին դառնալով թիմի առանցքային խաղացողներից մեկը և 11 խաղում խփելով 10 գոլ։

2008-2009 մրցաշրջանը Յանկոն սկսեց բարեհաջող, նա առաջին երկու խաղերում խփեց 5 գոլ։ Նոյեմբերի 16-ին Յանկոն հաղթահարեց ակումբի մեկ մրցաշրջանում իր արդյունավետությունը՝ մրցաշրջանի կեսին խփելով 25 գոլ։ Նա անցավ 1990-1991 մրցաշրջանի ժամանակ Օլիվեր Բիրհոֆի սահմանած արդյունքը՝ 23 գոլ մրցաշրջանի կեսին։ Յանկոն շարունակում էր խփել, «Ալտաչի» դարպասին նա հեղինակեց պոկեր (4 գոլ)։ 2008 թվականի դեկտեմբերի 6-ին, 20 խաղում խփելով 30 գոլ, նա հաղթահարեց Թոնի Պալիստորի ռեկորդը։ Այդ մրցաշրջանում նա դարձավ 5 հեթ-թրիկի հեղինակ, մեկ պոկերի հեղինակ «Ալտախի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում («Զալցբուրգը» մինչև ընդմիջումը պարտվում էր 0-3 հաշվով, Յանկոյի գոլերի միջոցով հաղթեցին 4-3)։ Ընդհանուր առմամբ Յանկոն «Ռեդ Բուլի» կազմում անցկացրած 34 խաղում խփեց 39 գոլ։ Դրա շնորհիվ թիմը առաջնությունում տարավ հաղթանակ։

2009 թվականի հունվարի 30-ին Յանկոն «Ռեդ Բուլլի» հետ կնքեց նոր պայմանագիր, որը նախատեսված էր մինչև 2013 թվականի հունիսը։

2010 թվականի հունիսի 22-ին Յանկոն պայմանագիր կնքեց նիդերլանդական «Տվենտեի» հետ։ Տրանֆերի արժեքը կազմեց 7 միլիոն եվրո[6]։ Հոլանդիայի չեմպիոնի և 26-ամյա ֆուտբոլիստի միջև ՈՒԵՖԱ-ի հաղորդմամբ պայմանագիրը կնքվեց չորս տարով։

2012 թվականի հունվարի 30-ին Յանկոն «Պորտուի» հետ կնքեց 3.5 տարվա պայմանագիր[7]։ Տրանսֆերի արժեքը կազմեց 3 միլիոն եվրո[7][8]։

2012 թվականի օգոստոսի 28-ին Յանկոն «Տրաբզոնսպորի» հետ մինչև 2013-2014 մրցաշրջանի ավարտը կնքեց անհաջող պայմանագիր (տրանսֆերի արժեքը 2.34 միլիոն եվրո), ինչի պատճառով 29-ամյա խաղացողը կարող էր ավարտել կարիերան[9]։ 2013 թվականի փետրվարին, «Ֆեներբահչեից» 0-3 հաշվով կրած պարտությունից հետո Մարկ Յանկոն արձակվեց թիմի խաղերից և մարզումներից[10]։ Ավստրիայի հավաքականի մարզիչ Մարսել Կոլերը այդ շրջանում աջակցեց ֆուտբոլիստին՝ նրան հաճախ հրավիրելով հավաքական, որի կազմում նա կարողանում էր ամբողջապես մարզվել և խաղալ։

2014 թվականի հուլիսի 31-ին «Տրաբզոնսպորի» հետ պայմանագրի ավարտին Մարկ Յանկոն ազատ գործակալի իրավունքներով տեղափոխվեց ավստրալիական «Սիդնեյ»[11]։ Նոր ակումբում նա սկսեց նորից շատ խփել, 2014-15 մրցաշրջանի ավարտին դառնալով Ավստրալիայի առաջնության լավագույն ռմբարկու։

2015 թվականի հունիսի 25-ին Յանկոն շվեյցացրական «Բազելի» հետ «1+1» ծրագրով պայմանագիր կնքեց։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի մայիսի 23-ին Մարկ Յանկոն Խորվաթիայի դեմ խաղում առաջնախաղն անցկացրեց Ավստրիայի հավաքականում։ 2008 թվականին նա հայտնվեց Եվրո 2008-ին Ավստրիայի հավաքականի ընդլայնված կազմում, բայց մարզիչ Յոզեֆ Հիկերսբերգը նրան չընդգրկեց հիմնական ցուցակում։ Եվրոպայի առաջնությունից հետո Յանկոն վերադարձավ հավաքական, բայց արդեն Քարել Բրյունկերի ղեկաբարությամբ։ Ընկերական խաղում նա հավաքականում խփեց իր առաջին գոլը։ Աշխարհի առաջնության որակավորման փուլում նա կարողացավ գրավել Ֆրանսիայի և Սերբիայի հավաքականների դարպասները։ 2009 թվականի օգոստոսի 12-ին Կամերունի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտում հայտնվեց Ավստրիայի հավաքականի ավագի թևկապով։

Յանկոն երկրպագուներին հայտնի դարձավ Ավստրիայի երիտասարդական հավաքականի կազմում Անգլիայի դարպասին խփած երկու գոլերից հետո։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեդ Բուլլ Զալցբուրգ»

«Տվենտե»

«Պորտու»

«Բազել»

  • Ավստրիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2008-2009
  • Ավստրալիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 2014-15
  • IFFHS ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուի մրցանակ՝ 2009[12]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Record #135508908
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  5. «Der FCB verpflichtet Marc Janko» (գերմաներեն). fcb.ch. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 25.6.2015-ին.
  6. FC Twente heeft spits Janko binnen. Nu.nl (15 June 2010).
  7. 7,0 7,1 «Official: Porto sign striker Marc Janko from Twente». Goal.com. 2012 թ․ հունվարի 31. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. «Why Marc Janko is not the answer to Porto's goalscoring problems». Goal.com. 2012 թ․ փետրվարի 5. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  9. «FC Porto gibt Marc Janko an Trabzonspor ab». Krone (German). 2012 թ․ օգոստոսի 28. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «EXCLUSIVE: Celts can snatch Janko for nothing». The Express. 2014 թ․ մայիսի 1. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 25-ին.
  11. «Mark Janko to be announced as Sydney FC's marquee signing». Fairfax. 2014 թ․ հուլիսի 31.
  12. «IFFHS — The World's best top division goal scorer». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Յանկո» հոդվածին։