Մարիո Ֆիլյո
Մարիո Ֆիլյո | |
---|---|
Ծնվել է | հունիսի 3, 1908[1] |
Ծննդավայր | Ռեսիֆի, Բրազիլիա |
Մահացել է | սեպտեմբերի 17, 1966[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | լրագրող, գրող և Մարզական լրագրող |
Ծնողներ | հայր՝ Մարիո Ռոդրիգես |
Մարիո Ռոդրիգես Ֆիլյո (իսպ.՝ Mário Leite Rodrigues Filho, հունիսի 3, 1908[1], Ռեսիֆի, Բրազիլիա - սեպտեմբերի 17, 1966[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), ավելի հայտնի է որպես Մարիո Ֆիլյո, բրազիլացի լրագրող և գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիո Ֆիլյոն ծնվել է 1908 թվականին, Բրազիլիայի հյուսիսարևելյան Պերնամբուկո նահանգի մայրաքաղաք Ռեսիֆիում։ Նրա հայրը՝ Մարիո Ռոդրիգեսը, «A Manhã» («Առավոտ») թերթի սեփականատերն էր։ 1912 թվականին Դաշնային խորհրդարանի պատգամավոր ընտրվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Բրազիլիայի այն ժամանակվա մայրաքաղաք Ռիո դե Ժանեյրո։
Որպես թղթակից՝ Մարիո Ֆիլյոն սկսել է իր կարիերան «A Manhã in Rio» օրաթերթում, որն այն ժամանակ պատկանում էր իր հորը։ 1926 թվականին նա ամբողջովին մասնագիտացել էր սպորտում։ Ֆիլյոն սպորտի ջերմեռանդ հետևորդն էր, որը հաստատվել էր դեռևս դարասկզբին, այն լեցուն էր ռեպորտաժներով, ինչը հազվադեպ էր այդ օրերին։ Իր հոր՝ «Crítica»-ի երկրորդ թերթում նա հեղափոխություն արեց ֆուտբոլային աշխարհում։ Նա մանրամասնորեն զեկուցեց խաղացողների և հանդիպումների մասին և օգտագործեց այն որպես լեզու, նույն լեզուն օգտագործվեց նաև երկրպագուների կողմից։ Ռիո Ֆլումինենսեի և Ֆլամենգոյի առաջատար ֆուտբոլային թիմերի դերբիների փուլի առասպելը նույնպես նրան է վերագրվել։ «Fla-Flu» տերմինը նույնպես նրան է վերաբերել[2]։
Հոր մահից հետո Մարիո Ֆիլյոն կարճ ժամանակով ղեկավարեց «Crítica» թերթը։ 1931 թվականին նա հիմնեց Բրազիլիայում սպորտին նվիրված առաջին ամսագիրը՝ «O Mundo Sportivo»-ն, որի գոյությունը բավականին կարճ տևեց։ 1931 թվականին նա միացավ «O Globo» թերթին, որտեղ ավելի ուշ աշխատեց մեդիամագնատ Ռոբերո Մարինյոյի հետ, ում հետ նաև հաճախ սնուկեր էր խաղում։
1932 թվականին նա հիմնել է սամբայի ամենամյա մրցույթը Ռիո դե Ժանեյրոյի դպրոցների համար` «Desfile de escola de samba»-ն, որը դարձավ քաղաքի գլխավոր զբոսաշրջային վայրերից մեկը։ Հետագայում «Mundo Sportivo»-ն կտրուկ կորցրեց իր ընթերցողներին, որը վերագրվում է ամսագրում աշխատող՝ լրագրող Կառլոս Պիմենտելին։
Կարճ ժամանակ անց՝ 1936 թվականին, «JSports»-ի զանգից հետո նա ստանձնեց «Jornal dos Sports»-ը։ «JSports»-ը ոգեշնչեց այլ մարզական իրադարձությունների ներդրմանը, ինչպիսիք են «Jogos da Primavera»-ն («Գարնանային խաղեր») կանանց սպորտի համար և ֆուտբոլային մրցումներ երիտասարդական թիմերի համար։ Հատկանշական ներդրումը կատարվեց 1950 թվականին երբ վերսկսվեց «Torneio Rio-São Paulo»-ն։ 1940-ականների վերջին Մարիո Ֆիլյոն ներգրավված էր «Jornal dos Sports» նախաձեռնության մեջ՝ 1950 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության գլխավոր մարզադաշտը կառուցելու համար ոչ թե Ջակարեպագուայում, այլ Ռիո դե Ժանեյրոյի արևմտյան հատվածում։ Այն գտնվում էր Մարականա թաղամասում, քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի կիլոմետր դեպի հյուսիս՝ «Դերբի Քլաբ» ձիարշավարանի այն ժամանակ լքված տարածքում։ 1951 թվականին Ֆիլյոյի գաղափարի հիման վրա մեկնարկեց «Կոպա Ռիո»՝ աշխարհի ակումբային առաջնությունը։
Մարիո Ֆիլյոն նաև մի քանի գրքերի հեղինակ է։ 1947 թվականին լույս է տեսել նրա «O negro no futebol brasileiro» գիրքը («Նեգրը բրազիլական ֆուտբոլում»), որը մինչ օրս բրազիլական սպորտային գրականության դասական օրինակ է։ Այնտեղ նկարագրում է առաջին սև աստղերի ծագումը, ինչպիսիք են Արթուր Ֆրիդենրայխը, Լեոնիդաս դա Սիլվան և Դոմինգոս դա Գիան։ 1994 թվականին հրատարակվեց «Sapo de Arubinha»-ն հոդվածների ժողովածուն, որը 20-րդ դարի առաջին կեսի բրազիլական ֆուտբոլի մասին է։
Մարիո Ֆիլյոն մահացել է 1966 թվականին 58 տարեկանում՝ սրտի կաթվածից՝ թողնելով իր կնոջը՝ Սելիային (ում նա հանդիպել էր Կոպակաբանայի լողափում և ամուսնացել նրա հետ 18 տարեկանում)։ Սելիան ինքնասպան է եղել նրա մահից ընդամենը մի քանի ամիս անց։ Մարիո Ֆիլյոյի պատվին հին «Municipal Stadium Maracanã»-ն անվանվել է «Լրագրող Մարիո Ֆիլյո» մարզադաշտ։ Մարիո Ֆիլյոն «Ֆլամենգո» ակումբի երկրպագու էր։
Մեծ դրամատուրգ և մատենագիր Նելսոն Ռոդրիգեսը (Մարիո Ֆիլյոյի եղբայրը) Ռիո դե Ժանեյրոյում և Բրազիլիայում ֆուտբոլի հանրահռչակման գործում Ֆիյոյի կարևորության պատճառով՝ նրան պատվել է «ամբոխի ստեղծող» անվամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Fla-Flu, a Carioca special, FIFA.com, 27 Jun 2009. Retrieved 7 August 2016.