Մարգո Քիդեր
Մարգո Քիդեր անգլ.՝ Margot Kidder | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 17, 1948[1][2] |
Ծննդավայր | Ելոունայֆ, Կանադա |
Մահացել է | մայիսի 13, 2018[3][4][1][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Livingston, Մոնտանա, ԱՄՆ[3][4] |
Կրթություն | Havergal College? և Magee Secondary School? |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Կրոն | աթեիզմ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոպրոդյուսեր և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Sidney "Kendall" Kidder?[5] |
Ամուսին(ներ) | Thomas McGuane?, Ջոն Հերդ և Ֆիլիպ դե Բրոկա |
Համատեղ ապրող(ներ) | Բրայան դե Պալմա |
Երեխա(ներ) | Maggie McGuane? |
Պարգևներ և մրցանակներ | |
margotkidder.com | |
Մարգո Քիդեր (անգլ.՝ Margot Kidder, հոկտեմբերի 17, 1948[1][2], Ելոունայֆ, Կանադա - մայիսի 13, 2018[3][4][1][…], Livingston, Մոնտանա, ԱՄՆ[3][4]), կանադա-ամերիկյան դերասանուհի և պրոդյուսեր, որի կարիերան շարունակվել է հինգ տասնամյակ։ Արժանացել է երեք «Ջինի» մրցանակների, «Էմմի» և «Սատուրն» մրցանակների[6]։
Կենսագրություն և կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարետ Ռութ Քիդերը ծնվել է Կանադայի հյուսիսում գտնվող Ելոունայֆում, հինգ երեխանե ունեցող ընտանիքում։ Նրա մայրը եղել է ուսուցչուհի, իսկ հայրը՝ լեռնային ինժեներ։ Մարգո Քիդերը իր կարիերան սկսել է կանադական հեռուստատեսությունում վաթսունական թվականների վերջին և նկարահանվել է հիմնականում վեստերններում։ Առանձնակի հաջողություն է ունեցել 1973 թվականին՝ ռեժիսոր Բրայան դե Պալմայի «Քույրեր» ֆիլմում դերակատարմամբ[7]։ Հաջորդ տարի նա կատարել է գլխավոր դերեր «Հանգիստ օր Բելֆաստում» և «Սև Սուրբ ծնունդ» ֆիլմերում և արժանացել Կանադայի բարձրագույն «Ջինի» երկու մրցանակ։ Քիդերն իր հայրենիքում հաջողության հասնելուց հետո՝ 1975 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և նկարահանվել հոլիվուդյան երեք ֆիլմերում՝ «Մեծն Ուոլդո Պեպերը», «Փիթեր Փրաուդի վերամարմնավորումը» և «92 աստիճան ստվերում»։
Մարգո Քիդերն առավել մեծ ճանաչում է ձեռք բերել Լոիս Լեյնի դերի շնորհիվ Սուպերմենի մասին պատմող հոլիվուդյան կինոֆիլմերի շարքում՝ «Սուպերմեն» (1978), «Սուպերմեն 2» (1980), «Սուպերմեն 3» (1983) և «Սուպերմեն 4։ Պայքար խաղաղության համար» (1987)[7]։ Նրա կարիերայում մեծ հաջողություն է դարձել նաև 1979 թվականի՝ կոմերցիոն տեսակետից հաջող «Ամիտիվիլի սարսափը» ֆիլմում կատարած գլխավոր դերը, որից հետո նա հանդես է եկել «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հայտնի կատակերգական շոուում և վերջնականապես հաստատել այդ ժամանակաշրջանի առաջատար դերասանուհիներից մեկի կարգավիճակը[7]։ 1982 թվականին Քիդերը նհարահանվել է կոմերցիոն առումով հաջող «Այ թե հերոս է» ֆիլմում, իսկ հետո վերադարձել է Կանադա՝ գլխավոր դեր խաղալով «Սրտային տառապանքներ» ֆիլմում և ստացել է իր երրորդ «Ջինի» մրցանակը[6]։
Ութսունական թվականներին կեսերին Քիդերի կարիերան երկրորդ պլան է մղվել, և նա հիմնականում մամուլի ուշադրությունը գրավել է հարբեցողությամբ և տրամադրության տատանումների շնորհիվ[7]։ 1990 թվականին նա, հարբած վիճակում մեքենա վարելով «Նենսի Դրյուն և աղջիկը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, լուրջ վթարի է ենթարկվել և հրաժարվել է վիրաբույժների միջամտությունից, ինչի հետևանքով հաջորդ երկու տարին գամված է եղել հաշվանդամի սայլակին, իսկ այդ ընթացքում շարունակվել է նրա հայցի հիման վրա դատավարությունն այդպես էլ չավարտած ֆիլմի արտադրող ստուդիայի դեմ, որը դերասանուհու պատճառով վնասներ է կրել[7]։
1992 թվականին Քիդերը հայտարարել է իր սնանկացման մասին և վաճառել իր ունեցվածքը, այդ թվում թանկարժեք զարդերն ու տունը[7]։ Նա երկրորդ պլանի դերեր է կատարել, ինչպես նաև հանդես է եկել թատրոնում և դերասանական վարպետության դասեր տվել[7]։ 1996 թվականի գարնանը Քիդերը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել նրա մեղադրանքների շնորհիվ, որ իր դեմ դավադրություն է կազմակերպվում, իսկ հետո անհետացել է երեք օրով և գտնվել Կալիֆորնիայի Գլենդելի բակերից մեկում․ նա եղել է ցնցտիներով և արտասանել չկապակցված խոսքեր[7][8]։ Դրանից հետո նրան տեղափոխել են հոգեբուժարան, սակայն գործընկերների աջակցության շնորհիվ նույն տարվա աշնանը էկրան է վերադարձել՝ նկարահանվելով «Բոստոն Քոմոն» հեռուստասերիալում[7]։ Հաջորդ տարիներին նա հայտնվել է այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Հրեշտակի հպումը», «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» և «Եղբայրներ և քույրեր» սերիալները, ինչպես նաև երկրորդ պլանի դերեր է խաղացել հաջողություն չունեցած մի շարք ֆիլմերում, որոնց թվում են եղել «Բռնել մարդասպանին», «Բոբ», «Ուրվականի դիմակ», «Երիտասարդ Այվենհո» և «Հելոուին 2» ֆիլմերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիդերը սիրավեպեր է ունեցել Կանադայի վարչապես Պիեռ Տրյուդոյի, ռեժիսորներ Բրայան դե Պալմայի ու Սթիվեն Սփիլբերգի և դերասան Ռիչարդ Պրայորի հետ[7]։ Երեք անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնությունը եղել է սցենարիստ Թոմաս Մաքգուեյնի հետ 1975-1976 թվականներին, երկորդը՝ դերասան Ջոն Հերդի հետ (1979), իսկ երրորդը՝ ռեժիսոր Ֆլիպ դե Բրոքի հետ (1983-1984)։ Առաջին ամուսնությունից ունեցել է դուստր՝ Մեգի Մաքգուեյնը (ծնված 1976 թվականի հոկտեմբերի 28-ին)։ Մեգին հետագյում ամուսնացել է գրող Ուոլտեր Քիրնի հետ։
Մինչև 2005 թվականը Քիդերը եղել է Կանադայի քաղաքացի, բայց հետո, դեմ լինելով Իրաքում ԱՄՆ-ի միջամտությունը, ընդունել է ԱՄՆ-ի քաղաքացիությունը՝ պատճառաբանելով, որ ուզում է մասնակցել քվեարկություններին և չվախենալ բողոքների համար արտաքսվելուց։
Քիդերը տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարմամբ[8]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին մահացել է 2018 թվականի մայիսի 13-ին Մոնտանայի Լիվինգստոն քաղաքում գտնվող իր տանը, 69 տարեկան հասակում և հայտնաբերվել է ընկերներից մեկի կողմից։ Մահվան պատճառը սկզբնապես չի հրապարակվել։ Քիդերի գործակալը հայտարարել է, որ նա մահացել է երազում։ Միայն օգոստոսի 8-ին հայտարարվել է, որ Քիդերն ինքնասպան է եղել դեղորայքի և ալկոհոլի մեծ չափաբաժին ընդունելով, ինչը պաշտոնապես հաստատվել է Պարկ շրջանի կորոների կողմից[9]։
Քիդերի մահից հետո «DC Comics» հրատարակչությունը, որին պատկանում են «Սուպերմենի» իրավունքները, Twitter-ի իր էջում գրառում է հրապարակվել․ «Շնորհակալություն այն բանի համար, որ եղել է Լոիս Լեյնը, ում ազդեցությամբ մեծացել են մեզանից շատերը։ Հանգչիր խաղաղությամբ, Մարգո Քիդեր»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Margot Kidder, Lois Lane of 'Superman' Films, Dead at 69 / J. Wenner — NYC: Jann Wenner, 2018. — ISSN 0035-791X
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://www.franzen-davis.com/notices/Margaret-MargotKidder
- ↑ 5,0 5,1 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 6,0 6,1 «Awards for Margot Kidder». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 «Margot Kidder- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ 8,0 8,1 Reed J. D. (1996 թ․ սեպտեմբերի 23). «Starting Over». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 13-ին.
- ↑ Superman Star Margot Kidder's Cause of Death Revealed
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգո Քիդեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 17 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Մայիսի 13 մահեր
- 2018 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի դերասանուհիներ
- Կանադացի դերասանուհիներ
- Կանադացի կինոդերասանուհիներ
- Կանադացի հեռուստատեսային դերասաններ
- Կանադացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Կանադացի պրոդյուսերներ