Մանիպուր (մանիպուրի՝ মনিপুর), նահանգ (1972 թվականից) Հնդկաստանի հյուսիս-արևելքում, Բիրմայի սահմանի մոտ։
Տարածությունը 22,4 հազար կմ² է, բնակչությունը՝ ▲2 855 794 մարդ (2011)[1]։ Վարչական կենտրոնը՝ Իմփհալ։ Ռելիեֆում տիրապետում են միջօրեականի ուղղությամբ ձգված լեռնաշղթաների և միջլեռնային լայն հովիտների հերթագայությունը։ Կլիման չափավոր տաք է։ Տարեկան տեղումները 1500-2500 մմ են։ Լեռների հողմակողմ լանջերին գերակշռում են խոնավ արևադարձային անտառները, հողմահակառակ լանջերին՝ տերևաթափ, ավելի վեր՝ լայնատերև և սոճու անտառներն ու մարգագետինները։ Մանիպուրը հետամնաց գյուղատնտեսական շրջան է։ Մշակում են բրինձ, յուղատուներ, ծխախոտ, բամբակենի, պատիճավոր բույսեր։ Զբաղվում են նաև այգեգործությամբ և շերամապահությամբ։ Զարգացած է ջուլհակությունը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 223)։