Jump to content

Մանիկյուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնահարդարում

Մանիկյուրը (լատիներեն manus՝ դաստակ և cura՝ խնամք) ձեռքի մատների եղունգների, մատների և ամբողջ դաստակի մշակման կոսմետիկ գործընթաց է։ Մանիկյուրն արվում է ինչպես գեղեցկության սրահներում կամ որակավորված մասնագետների կոսմետոլոգիական առանձնասենյակներում, այնպես էլ տնային պայմաններում։

Մանիկյուրն իր մեջ կարող է ներառել․

  • Ձեռքերի մերսում
  • Ձեռքերի մաշկի և եղունգների համար լոգանքներ
  • Եղունգների խնամք, փայլեցում, նրանց ձև հաղորդելը
  • Եղունգների ձևավորում լաքով, փայլերով և այլն։
  • Եղունգների աճեցում[1]

Եղունգի մշակման ձևից ելնելով տարբերվում է մանիկյուրի երկու տեսակ՝ եղունգների հարակից մաշկը կտրտած և չկտրտած։ Մաշկը կտրելու համար օգտագործում են հատուկ գործիք՝ վերնամաշկի կտրիչ, ունելի, սրանց որոշ տեսակներ օգտագործվում են նաև ունքերի մազերը հեռացնելու համար, չկտրտած մանիկյուրի դեպքում օգտագործվում են փայտից ձողիկներ, կամ եղունգը փայլեցվում է մանիկյուրի համար նախատեսված հատուկ էլեկտրական սարքերի միջոցով։

Մանիկյուրը հաճախ համակցվում է ոտքերի եղունգների խնամքի՝ պեդիկյուրի, դեմքի մաշկի խնամքի, վարսավիրական գործի հետ (մազի կտրվածք, մազերի ներկում և մազերի խնամքի այլ ձևեր)։

Հաճախ «մանիկյուր» անվան տակ հասկանում են միայն եղունգների մշակման արտաքին տեսքը։

Հասարակության լայն շերտերի հետ մանիկյուրով աշխատելիս պետք է հիգիենայի պահանջները բարձր լինեն՝ գործիքային վարակներից, սնկային հիվանդություններից՝ միկոզ, ավելի հաճախ օնիխոմիկոզով վարակվելուց խուսափելու համար։

Հաշվարկվում է մանիկյուրի ավելի քան 16 ձևեր[2]

  1. Դասական կամ կտրվածքով մանիկյուր․ մաշկը կտրվում է հատուկ ունելիով։
  2. Եվրոպական կամ առանց կտրվածքի մանիկյուր․ մաշկը չի կտրվում, ինչպես դասականի դեպքում, այլ հետ է տարվում նարնջի փայտիկների օգնությամբ՝ մանիկյուրի խնայող ձև։
  3. Ֆրանսիական մանիկյուր․ տարբերվում է լաք քսելու եղանակով՝ ոչ վառ (բաց վարդագույն, կամ դարչնագույն) մատների երկայնակի կտրվածքով՝ ծայրի հատվածում սպիտակ։ Դասական ֆրանսիական մանիկյուրը՝ եզրերը սպիտակ գույն, մտածվել է դեռևս 1976 թվականին՝ Ջեֆոմ Պինկոմի կողմից, որը ORLY ընկերության հիմնադիրն է։ Մանիկյուրի այս տիպի զարգացման հաջորդ փուլը սև ֆրանսիական մանիկյուրն էր և ֆրանսիական մանիկյուր՝ նկարներով։ Սակայն նրա հիմնական առանձնահատկությունը դա եղունգի ծայրի գույնի տարբերությունն էր։
  4. Ամերիկյան մանիկյուր․ լաքի և շրթներկի գույնը համընկնում են։
  5. Բուժական մանիկյուր․ եղունգի վրա քսվում է խոնավեցնող հիմք, որից հետո՝ բուժական լաք, որի նպատակն է եղունգի մակերեսի վնասված հատվածի վերականգնումը։
  6. Գել–լաք (սխալ անվանումը SHELLAC)․եղունգը ծածկվում է հատուկ բաղադրությունով, որի մեջ առկա է լաք և գել, որը չորանում է հատուկ լամպի ազդեցությամբ և եղունգի ծածկումն ապահովում է առավել երկարատև քան սովորական լաքը։
  7. Եղունգների աճեցում․ գելերի կամ ակրիլի օգնությամբ եղունգի ձևի պատրաստում։ Գելը UV ճառագայթների ազդեցության տակ պոլիմերիզացվում է, իսկ ակրիլը 30—60 վայրկյան օդի հետ շփման ընթացքում ամրանում է։
  8. Էքսպրես–մանիկյուր․ էականորեն կարճ ժամանակ է տևում, քան ամբողջականը՝ ի հաշիվ այն բանի, որ այս պրոցեսում բացակայում են լոգանքներն ու մաշկի հեռացումը։ Վարպետը մանիկյուրային փայտիկների և մաշկը փափկեցնող միջոցների օգնությամբ հետ է տանում մաշկը և եղունգին ձև է տալիս։ Ոչ միշտ է ավարտվում գունավոր լաքի քսումով։
  9. Սպա–մանիկյուր․ ուղեկցվում է սպա–պրոցեդուրաներով՝ փափկեցմամբ, մերսումով և այլն։
  10. Գործիքային մանիկյուր․ մաշկը մշակվում է հատուկ սարքով։
  11. Տաք մանիկյուր․ պրոցեսի սկզբում ձեռքերը դրվում են տաք կրեմով կամ յուղերով էլեկտրական վաննայի մեջ։ Պրոցեդուրայի ժամանակ ձեռքի մաշկը ներծծվում է սնուցող և փափկեցնող նյութերով։Տաք մանիկյուրից հետո մաշկը դառնում է նուրբ, հարթ, եղունգներն ամրանում են, լավանում է նրանց արտաքին տեսքը։
  12. Ճապոնական մանիկյուր․եղունգի շուրջբոլոր ինքնատիպ «ծածկ» է արվում, որը պաշտպանում է արտաքին ազդեցությունից։ Ճապոնական մանիկյուրի առանձնահատկությունն այն է, որ օգտագործվում է միայն բնական հումք և գործիքներ։ Սկզբում փափկեցվում է մաշկը, իսկ եղունգները ներծծվում են իրենց բաղադրությամբ եղունգի կազմությանը նույնական նյութով։ Հետո եղունգները հղկվում են և փայլեցվում հատուկ փոշիով։
  13. Իսպանական մանիկյուր․ տարբերվում է գույների հագեցվածությամբ, բազմաշերտությամբ։ Եղունգի վրա քսվում է լաքի մի քանի շերտ՝ յուրաքանչյուրն առանձին գույն։ Յուրաքանչյուր շերտը կարող է ծածկել ինչպես ամբողջ եղունգն, այնպես էլ նրա մի մասը։ Առաջանում են բազմագույն շերտեր, որը տեսողականորեն երկարացնում է եղունգը։
  14. Լուսնային մանիկյուր․ եղունգի լուսնային հատվածը հիմնական մասի փոխարեն այլ գույնով է ներկվում, որպես կանոն, սպիտակ կամ մարմնագույն։ Առաջին անգամ այդ ոճը կիրառվել է Dior–ի 2010 թվականի ցուցադրմանը, որը նրան երկրորդ անվանում է տվել՝ «մանիկյուր Dior–ից» կամ հոլիվուդյան ֆրենչ։ Վերջերս երկու եղանակով է կիրառվում՝ համակցելով երկու ձևերը՝ լուսնայինը և ֆրենչը։
  15. Space-մանիկյուր․ մեծ և փոքր մասնիկների հաշվին՝ լաքը եղունգի վրա ստանում է գիշերային երկնքի ձև։
  16. Գրադիենտ՝ — ողողված գունային անցում լաքի մի երանգից մյուսին, հորիզոնական կամ ուղղահայաց զուգորդումներով։
  17. Nude․լաքերի գունային երանգներ, որոնք շատ մոտ են մաշկի և եղունգի բնական գույնին։ Միտումը նման է․ «դիմահարդարում առանց դիմահարդարման» գաղափարին։ Հանգիստ երանգներով եղունգը ներկվում է, իսկ եղունգի լուսնային հատվածը ներկելիս երբեմն օգտագործում են նույն ներկապնակի երանգների ավելի ջրիկ ներկ։ Որոշ լաք արտադրողներ թողարկում են nude հավաքածուի առանձին գունային գամմաներ, ինչպես օրինակ Deborah Lippmann–ը Undressed–ի սահմանափակ շարքում։

Մանիկյուրի մասին առաջին ինֆորմացիան ի հայտ է եկել սանրվածքների վերաբերյալ ամերիկյան ամսագրում։ 20–րդ դարում արդեն ԱՄՆ բոլոր կանայք հետևում էին իրենց ձեռքերին և եղունգներին։

ХХ հարյուրամյակի սկզբին առաջին անգամ ներկայացվեց եղունգների լաքը, որը պահպանվում էր միայն մեկ օր։ Դա նպաստեց նրան, որ կանայք սկսեցին ավելի քիչ հղկել եղունգները։ Vogue ամսագրում հայտնվեց ինֆորմացիա մի միջոցի մասին, որը կարող է եղունգին փայլ հաղորդել։ Միջոցը պետք է եղունգին քսել և տրորել։

1925 թվականին միանգամից երկու միջոց է հայտնվում․ եղունգների լաք և լաքը մաքրելու հեղուկ։ Եղունգի լաքը բաց վարդագույն երանգ ուներ և քսվում էր միայն եղունգի կենտրոնով։ Մաքս Ֆակտորը, որը ներկայացրել է առաջին լաքը, թողարկել է գունազրկող նյութ, որը թույլ տվեց ստեղծել ներկայիս ֆրանսիական մանիկյուրին նման լաք։ Մաքս Ֆակտորը 1934 թվականին ներկայացրել է աշխարհում առաջին հեղուկ մանիկյուրը։

30-ական թվականներին կոսմետիկ ապրանքանիշերը փորձել են թողարկել բոլորովին տարբեր լաքեր, սակայն դրանց մեծամասնությունը կանանց շրջանում հայտնի չեն դարձել[3]։

Ութսունականներին շարունակել է եղունգների աճեցման տեխնոլոգիաների զարգացումը։ Շուկան լցվել է առաջին անհոտ միջոցներով, հայտնագործվել է եղունգների գելային աճեցումը։ Մեծ հայտնիություն ստացավ նեյլ–արտը։

2000-ականներին ի հայտ եկան նորույթներ․ բիոգել, եղունգների վրա 3D պատկեր, գլիտերներ, փայլեր[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. PROНОГТИ (2019 թ․ հոկտեմբերի 6). «Маникюр и педикюр: виды, польза для здоровья». Pronogti-tmn.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  2. «Дудкина Ольга Николаевна – Современный маникюр». masters.donntu.org. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  3. «Все о маникюре и педикюре. Статьи компании «Интернет-магазин "NAILSTI"»». nailsti.com.ua (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.
  4. «История маникюра: от корней до наших дней». www.vokrugsveta.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]