Ունի 422,4 հազար բնակչություն (1971)։ Տրանսպորտային հանգույց է, գյուղատնտեսական արտադրանքի նախնական վերամշակման կենտրոն։ Կան տեքստիլ, փայտամշակման, ծխախոտի ձեռնարկություններ, երկաթուղային արհեստանոցներ, համալսարան։ Մալանգի շրջակայքում են հոգեհանգստի աշտարակաձև տաճարներ Կիդալն (XIII դարի կես) ու Սինգասարին (մոտ 1300 թ.) և բրգաձև տաճար Չագոն (XIII դ.)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 151)։