Jump to content

Մալակկա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մալակկա
flag of Melaka? Զինանշան


ԵրկիրՄալայզիա Մալայզիա
ԿարգավիճակՄալայզիայի նահանգ
Մտնում էՄալայզիա
ՎարչկենտրոնՄալակկա
Բնակչություն998 400 մարդ (2020)[1]
Տարածք1720 կմ²[2]
Հիմնադրված է1948 թ.
Սահմանակցում էNegeri Sembilan? և Ջոհոր
Ժամային գոտիUTC+8
ISO 3166-2 կոդMY-04
Հեռախոսային կոդ06
Փոստային ինդեքսներ75000–78999
Ավտոմոբիլային կոդM
melaka.gov.my

Մալակկա (մալայերեն՝ Melaka, джави:ملاك, չինարեն՝ 马六甲) (Код : MK), Մալայզիայի նահանգներից մեկը՝ Մալակկա (թերակղզու) հարավային մասում[3]։

Մալակկայի մայր տաճարը

Վարչական կենտրոնը Մալակկա քաղաքն է[4]։ Գտնվում է Մալակկայի նեղուցի ափին։

Չնայած Մալակկան եղել է Մալայզիայի առաջին սուլթանությունը՝ այժմ այնտեղ սուլթանություն չկա, և կառավարողը նահանգապետն է։

Սուլթանություն

Մալակկան հիմնել է շրիվիջյան պետության Պարամեշվարայի արքան, որը 1396 թվականին, թշնամանալով Մաջապահիտ թագավորության հետ, լքել էր Սումատրա կղզին։ Համաձայն լեգենդի՝ արքան որսի ժամանակ ծառի տակ հանգստանալիս տեսնում է մի եղնիկ, որի վրա շուն է հարձակվել։ Եղնիկը, պաշտպանելով իրեն, հրում է շանը գետի մեջ։ Ընդունելով այդ որպես բարեհաջող նշան՝ արքան որոշում է այդ տարածքը ապագա կայսրության կենտրոն ընտրել և անվանում է «Մալակկա»՝ ծառի անվանումով։

1414 թվականին Պարամեշվարան ընդունում է իսլամ և փոխում է անվանումը՝ անվանելով «Սուլթան Իսկանդար շահ»։ Ձկնորսական գյուղից քաղաքը դառնում է առևտրական նավահանգիստ՝ Հնդկաստանի, Ճավայի, արաբների, Չինաստանի ճանապարհների խաչմերուկում։ Շատ չինացիներ համարում էին այն բարեհաջող տարածք և հիմնում էին իրենց բնակավայրերը։ 1446 թվականին Մալակկա են ներխուժում սիամական զավթիչները, բայց նրանք հեռացվում են։ Սիամից Մալակկան պաշտպանելու համար ավարտում է չինացիների հետ միությունը։

Չին ճանապարհորդ Չժենգ Հեն, Չինաստանից Հնդկական օվկիանոս լողալով անցնելու ժամանակ այցելում է Մալակկա։

Մշակութային փոփոխման արդյունքում առաջացել է չին-մալայզական քաղաքակրթությունը՝ հետագայում տարածվելով թերակղզում։

1511 թվականի օգոսստոսի 24-ին պորտուգալական զորքերը գրավում են Մալակկան, և քաղաքը դարձնում այն պորտուգալական էքսպանսիայի հենակետ արևելյան Հնդկաստանում։

Սուլթան Մահմուդ Շահը կարողացել է թաքնվել և հետագայում անընդհատ գրոհել է Մալակկան՝ ծովից և ցամաքից։ 1526 թվականին պորտուգալական մեծ նավատորմը ջախջախում է սուլթանի հենակետը, սուլթանը փախչում է Սումատրա, որտեղ էլ երկու տարի հետո մահանում է։

Միսիոներ Ֆրանցիսկոս Կսավերին Մալակկայում անց է կացրել մի քանի ամիս՝ 1545, 1546, 1549 թվականներին[5]։

1641 թվականին հոլանդացիները հաղթում են պորտուգալացիներին և զբաղեցնում են Մալակկան, նրանց աջակցել է սուլթան Ջոխորան։

Հոլանդացիները ղեկավարել են Մալակկան 1641-ից 1795 թվականները, բայց նրանք չէին հետաքրքրվում Մալակկայում առևտրի զարգացումով՝ հիմնական ջանքերը ներդնելով Բատավիայում (անվանումը՝ Ջակարտա) Ինդոնեզիայում, որը դարձել է նրանց վարչական կենտրոնը։

1826-ից մինչև 1946 թվականը Մալակկան ղեկավարվել է Բրիտանական արևելահնդկական ընկերության կողմից՝ որպես գաղութ։ Մալակկա և Պենանգ գաղութների վերացումից հետո ստեցծվեց Մալայական դաշնությունը, իսկ հետո՝ Մալազիան[6]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը բաժանված է 3 շրջանի.

Շրջան Տարածք

կմ քառակուսի

բնակչություն

մարդ (2008)

1 Կենտրոնական Մալակա 279,85 473 700
2 Ալոր Գաջա 660,00 167 600
3 Ջասին 676,07 128 000
Մալակկայի նախկին քարտեզը

Նահանգի բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի բնակչությունը կազմում է 821 110 մարդ (2010)։

Որից՝

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալակկա (նահանգ)» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]