Jump to content

Հորաս Սիլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հորաս Սիլվեր
Ի ծնե անունանգլ.՝ Horace Ward Martin Tavares Silver
Ծնվել էսեպտեմբերի 2, 1928(1928-09-02)[1][2][3]
Նորուոլկ[4]
Երկիր ԱՄՆ
Մահացել էհունիսի 18, 2014(2014-06-18)[1][2][3] (85 տարեկան)
Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]
Ժանրերջազ և Հարդ-բոպ[6]
Մասնագիտությունդաշնակահար, կոմպոզիտոր, բենդ-լիդեր, դիրիժոր, ջազ երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներդաշնամուր[6]
ԼեյբլBlue Note և Columbia Records
ԿրթությունNorwalk High School?
ԱնդամակցությունThe Horace Silver Quintet?
Պարգևներ
Կայքhoracesilver.com
 Horace Silver Վիքիպահեստում

Հորաս Սիլվեր (անգլ.՝ Horace Silver, իրական անուն՝ Horace Ward Martin Tavares Silva, սեպտեմբերի 2, 1928(1928-09-02)[1][2][3], Նորուոլկ[4] - հունիսի 18, 2014(2014-06-18)[1][2][3], Նյու Ռոշել, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ[5]), ամերիկացի ջազ դաշնակահար և կոմպոզիտոր։

Հորաս Սիլվերը հայտնի էր որպես դաշնակահար, ով չի ցուցադրել տեխնիկայի և խաղի արագության բարձրագույն չափանիշներ (ինչպես օրինակ՝ Օսկար Փիթերսոն), սակայն շեշտում էր «ֆանկային» ձայնը, մեղեդիական իմպրովիզացիան, որոնք առաջին հայացքից կարող են նույնիսկ չթվալ իմպրովիզացիա։ Առաջին կոմպոզիտորներից մեկը, ով ստեղծագործել է հարդ-բոպ ժանրում։ Սիլվերի աշխատանքի վրա ազդել են տարբեր երաժշտական ոճեր՝ սոուլը, լատինաամերիկյան և աֆրիկյան երաժշտությունը, գոսպելը։ Նա ինքը նպաստել է մի քանի ջազային ոճերի զարգացմանը։

Ծագումը և վաղ տարիները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Ջոն Թավարես Սիլվա (պորտ.՝ John Tavares Silva), ծնվել է Մայո կղզում (Կաբո Վերդե, Սանտյագոյից 25 կմ հեռավորության վրա)։ Նրա մայրը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյու Կանա քաղաքում և ծագումով իռլանդա-աֆրիկացի էր։

Հորաս Սիլվերը սկսել է իր կարիերան որպես սաքսոֆոնահար, բայց հետո սկսել է դաշնամուր նվագել։ Որպես սաքսոֆոնահար՝ նրա ոճի վրա մեծ ազդեցություն է ունեցել Լեսթեր Յանգի նվագը, իսկ դաշնամուրային ոճի վրա ազդեցություն է ունեցել Բադ Պաուելը։ Սիլվերին բացահայտել է Սթեն Գետցը, դա տեղի է ունեցել 1950 թվականին Sundown Club-ում (Հարթֆորդ, Կոնեկտիկուտ)։ Գոետցը հանդես է եկել ակումբի բեմում՝ Հորաս Սիլվերի եռյակի աջակցությամբ։ Նրան դուր է եկել երաժիշտների նվագը և նա հրավիրել է նրանց հյուրախաղերի, որն ի վերջո հանգեցրել է երեք ստեղծագործությունների ձայնագրմանը։ Հենց Գետցի հետ էր Սիլվերը կատարել իր առաջին ձայնագրությունը։

1951 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ երկուշաբթի օրերին երեկոյան աշխատել է հայտնի Birdland-ում։ Նույն տարվա ընթացքում, աշխատելով որպես նվագակցող, հանդիպել է Blue Note լեյբլի ներկայացուցիչներին։ Պայմանագիրը կնքվել է, և գրասենյակի հետ համագործակցությունը տևել է մինչև 1980 թվականը։ Նյու Յորքում Սիլվերը համատեղ ստեղծել է The Jazz Messengers-ը Արտ Բլեյկիի հետ։

1952 և 1953 թվականներին կատարել է երեք ձայնագրություն, սեփական եռյակով։ Մասնացել են Արտ Բլեյկին թմբուկով, Ջին Ռեյմին, Քերլի Ռասելը և Փերսի Հիթը։ Թմբկահարի և դաշնակահարի համագործակցությունը տևել է 4 տարի, այդ ընթացքում Սիլվերը և Բլեյկին ձայնագրել են «A Night at Birdland Vol. 1» ալբոմը Birdland-ում Ռասելի, Քլիֆորդ Բրաունի և Լու Դոնալդսոնի հետ, Bohemia-ում Քենի Դորհեմի և Հանկ Մոբլիի հետ, ինչպես նաև ստուդիաներում։ Սիլվերը նաև մասնակցել է «Walkin'» ձայնագրությանը Մայլս Դևիսի All Stars-ի հետ։

Blue Note-ի հետ աշխատելու տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականից Սիլվերը թողարկել է սկավառակներ բացառապես Blue Note անվան տակ, ի վերջո մտերմանալով լեյբլի ղեկավար Ալֆրեդ Լայոնի հետ, ով իր ձայնագրությունների վրա աշխատելու համար ավելի շատ միջոցներ էր ներդնում, քան այն ժամանակ սովորաբար։ Blue Note-ի հետ համագործակցության ընթացքում Սիլվերը նպաստել է հարդ-բոպ ոճի ստեղծմանն ու զարգացմանը, որում ռիթմ ընդ բլյուզի և գոսպելի տարրերը համադրվել է ջազի հետ։ Գոսպելի տարրերը շատ նկատելի են նրա ամենամեծ հիթերից մեկում՝ «The Preacher», որը Սիլվերը անհարկի կոպիտ էր համարել։

Սիլվերը Սան Ֆրանցիսկոյում, 1978 թվական

Սիլվերի ստեղծագործությունները գրավում են հանրության ուշադրությունը անսպասելի տեմպերի փոփոխություններով և մեղեդային լուծումների բազմազանությամբ։ Սիլվերի խաղի ձևը մի քանի տակների ժամանակ հեշտությամբ փոխվում էր ագրեսիվից մինչև գունագեղ-ռոմանտիկ։ Այդ ընթացքում, նրա ռիթմային կրկնության օգտագործումը ֆանկային էր, նույնիսկ նախքան այս բառը պատշաճ դարձավ հասարակության մեջ օգտագործելու համար։ Սիլվերի սեփական աշխատանքին զուգահեռ, նրա անսամբլներում հաճախ են հայտնվել ջազի ծագող աստղեր, ինչպիսիք են սաքսոֆոնահարներ Ջունիոր Քուքը և Հենք Մոբլին, շեփորահար Բլու Միտչելը, թմբկահար Լուի Հեյսը։ Այս ժամանակաշրջանի նրա հիմնական ալբոմներն են՝ «Horace Silver Trio» (1953), «Horace Silver and the Jazz Messengers» (1955), «Six Pieces of Silver» (1956) և «Blowin' the Blues Away» (1959), որոնք ներառում էին հայտնի «Sister Sadie» թեման։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորաս Սիլվերը հակված չէր պորտուգալական մշակույթում խորաթափանցություն գովազդելու, ոչ էլ ուղղակիորեն ցուցադրելու համապատասխան ավանդույթները իր երաժշտական դաստիարակության մեջ։ 1965 թվականի «Cape Verdean Blues» հիթը նրա գործունեության միակ շրջանն էր, որը կլանել էր կոմպոզիտորի մանկության տպավորությունները իր տան մասին։ Սակայն 1964 թվականին թողարկված «Song for My Father (Cantiga Para Meu Pai)» սկավառակի անոտացիայում Սիլվերը գրում է. «Այս մեղեդին գրված է իմ կողմից, բայց դրա համը ստիպում է ինձ հիշել իմ մանկության ժամանակները։ Ընտանիքի որոշ անդամներ, ներառյալ հայրս և հորեղբայրս, սովորություն ունեին նվագել երեք կամ չորս լարային գործիքների կոմպոզիցիաներում. հայրս ջութակ և կիթառ էր նվագում։ Ուրախ, անկաշկանդ հանդիպումներ էին»։ 1964 թվականի փետրվարին Բրազիլիայում շրջագայելուց անմիջապես հետո Սիլվերը իր երաժշտության մեջ լրացուցիչ պորտուգալական ազդեցություններ է բերել։

«Mexican Hip Dance» ստեղծագործության մեջ, որը ներառված է «The Jody Grind» (1966) ալբոմում, ակնհայտ է նաև լատինաամերիկյան երաժշտության ազդեցությունը։

Նրա վաղ շրջանի աշխատանքներում ներառվել են բլյուզի տարրեր։ Անհնար է նաև չնկատել այնպիսի վարպետների ազդեցությունը, ինչպիսիք են Արտ Թեյտումը, Թեդի Ուիլսոնը, Նաթ Քինգ Քոլը և Թելոնիուս Մոնկը, սակայն այս ցանկն ամբողջը չէ։

Սիլվերը Բերքլիում (Կալիֆոռնիա)

Արտ Բլեյկիի հետ աշխատելու ժամանակ նա հազվադեպ էր ձայնագրվում որպես ղեկավար, սակայն այն բանից հետո, երբ 1956 թվականին երաժիշտների ուղիները բաժանվում են, Սիլվերը ստեղծում է իր սեփական հարդ-բոպ կվինտետը, սկզբում The Jazz Messengers-ի նման կազմով, որտեղ Բլեյկին փոխարինել է 18-ամյա Լուի Հեյսը։ Հնգյակի ամենակայուն կազմը ներառում էր Բլյու Միտչելը և Ջունիոր Քուքը։

1963 թվականին Սիլվերը Ջո Հենդերսոնի հետ նոր խումբ է ստեղծում տենոր-սաքսոֆոնով, իսկ Կարմել Ջոնսը՝ շեփորով։ Այս կվինտետը ձայնագրել է Սիլվերի ամենահայտնի ալբոմներից մեկը՝ «Song For My Father»։ Երբ Ջոնսը լքում է խումբը, որպեսզի բնակություն հաստատի Եվրոպայում, իր պաշտոնը զբաղեցնում է Վուդի Շոուն որպես շեփորահար, իսկ Հենդերսոնին փոխարինել է Թայրոն Վաշինգտոնը։

Սիլվերի գրավիչ և շատ ներդաշնակ ստեղծագործությունները մեծ ճանաչում են ձեռք բերերում, այն ժամանակ, երբ համույթն աստիճանաբար անցնում է ֆանկի և սոուլի։ Ոչ բոլոր երկարամյա երկրպագուներն էին պատրաստ ընդունել այս փոփոխությունները։ Այդ ժամանակաշրջանի մի քանի ալբոմների որակը, ինչպիսիք են «The United States of Mind», դեռևս վիճարկվում է ժանրի սիրահարների կողմից։

Հետագա տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Blue Note-ի հետ համագործակցության ավարտից հետո Սիլվերը շարունակել է ստեղծել էներգետիկ երաժշտություն։ 1985 թվականի «Continuity of Spirit» (Silveto) ալբոմը պարունակել է յուրահատուկ գործիքավորում։ 1990-ական թվականներին Սիլվերը իր ներդրումն է ունեցել հայտնի քաղաքային երաժշտության մեջ՝ շատ բան վերցնելով իր «It's Got To Be Funky» ալբոմից (Columbia, 1993)։ Վերջին տարիներին, ապրելով Կալիֆորնիայում, ընտանիքի հետ, Սիլվերը քաղել է հաջողության պտուղները։ 2005 թվականին National Academy of Recording Arts and Sciences-ը (NARAS) նրան շնորհել է President’s Merit Award մրցանակը։

Ինչպես 2008 թվականին հայտնել են բասիստ Քրիստիան Մաքբրայդը և այլ աղբյուրներ, Հորաս Սիլվերը տառապել է Ալցհայմերի հիվանդությամբ[7][8][9]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորաս Սիլվերի երաժշտությունը դարձել է ժամանակակից ջազի շարժիչ ուժը առնվազն չորս պատճառով։ Նա եղել է հարդ-բոպ ոճի ռահվիրաներից մեկը, ազդելով այնպիսի դաշնակահարների վրա, ինչպիսիք են Բոբի Թիմմոնսը, Լես Մակքենը, Ռամսի Լյուիսը։ Նրա կվինտետի (փողային, տենոր-սաքսոֆոն, դաշնամուր, կոնտրբաս և հարվածային) ստեղծագործությունը դարձել է 50-ականների կեսերից մինչև 60-ականների վերջը ջազային փոքր խմբերի համար չափանիշ։ Բացի այդ, Սիլվերի անսամբլները կարևոր դեր են խաղացել երիտասարդ երաժիշտների համար, որոնցից շատերը հետագայում ղեկավարել են իրենց սեփական նմանատիպ խմբերը։ Ի վերջո, Սիլվերը կոմպոզիցիայի և գործիքավորման արվեստը բերել է անգերազանցելի մակարդակի։ Սիլվերի տաղանդն աննկատ չի մնացել ռոք երաժիշտների շրջանում, ովքեր ընդունել են ջազային ազդեցությունները։ 70-ականների սկզբին Steely Dan-ը Սիլվերին Թոփ 40-ում տեղ է տվել, երբ նրանք ձայնագրել են իրենց «Rikki, Don't Lose That Number» հիթը՝ հիմնված բասային ռիֆի վրա։ 60-ականների վերջի և 70-ականների սկզբի սոցիալական և մշակութային վերելքները արտացոլվել են Հորաս Սիլվերի երաժշտության մեջ։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես առաջնորդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Horace Silver Trio (Blue Note, 1952/1953)
  • Horace Silver and the Jazz Messengers (Blue Note, 1955)
  • Silver's Blue (Columbia, 1956)
  • Six Pieces of Silver (Blue Note, 1956)
  • The Stylings of Silver (Blue Note, 1957)
  • Further Explorations by The Horace Silver Quintet (Blue Note, 1958)
  • Finger Poppin' with The Horace Silver Quintet (Blue Note, 1959)
  • Blowin' the Blues Away (Blue Note, 1959)
  • Horace-Scope (Blue Note, 1960)
  • Doin' the Thing, The Horace Silver Quintet at The Village Gate (Blue Note, 1961)
  • The Tokyo Blues (Blue Note, 1962)
  • Silver's Serenade (Blue Note, 1963)
  • Song for My Father (Blue Note, 1964)
  • The Cape Verdean Blues (Blue Note, 1965)
  • The Jody Grind (Blue Note, 1966)
  • Serenade to a Soul Sister (Blue Note, 1968)
  • You Gotta Take A Little Love (Blue Note, 1969)
  • The United States of Mind Phase I։ That Healin' Feelin' (Blue Note, 1970)
  • The United States of Mind Phase II ։ Total Response (Blue Note, 1971)
  • The United States of Mind Phase III ։ All (Blue Note, 1972)
  • In Pursuit of the 27th Man (Blue Note, 1972)
  • Silver 'N Brass (Blue Note, 1975)
  • Silver 'N Wood (Blue Note, 1976)
  • Silver 'N Voices (Blue Note, 1977)
  • Silver 'N Percussion (Blue Note, 1978)
  • Silver 'N Strings Play The Music Of The Spheres (Blue Note, 1979)
  • Guides To Growing Up (Silveto, 1981)
  • Spiritualizing The Senses (Silveto, 1983)
  • There's No Need To Struggle (Silveto, 1984)
  • Continuity Of Spirit (Silveto, 1985)
  • Music To Ease Your Disease (Silveto, 1988)
  • Rockin' With Rachmaninoff (Bop City, 1991)
  • It's Gotta Be Funky (Columbia, 1993)
  • Pencil Packin' Papa (Columbia, 1994)
  • The Hardbop Grandpop (Impulse!, 1996)
  • A Prescription for the Blues (Impulse!, 1997)
  • Jazz Has a Sense of Humor (Verve, 1999)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African MusiciansGreenwood Publishing Group, 1982.
  5. 5,0 5,1 5,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  6. 6,0 6,1 Montreux Jazz Festival Database
  7. Alusa-Brown, Shirlene. «Horace Silver - Jazz Pianist and Composer». Jamati Online (անգլերեն). Diaspora Interactive Media Corp. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին. «Horace Silver is now... according to sources close to him, suffering from Alzheimers.»
  8. Massarik, Jack (2008 թ․ մարտի 7). «CDs of the week» (HTML). Evening Standard (անգլերեն). London. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին. «The sad news that he is now an Alzheimer's sufferer makes one appreciate even more the vitality of this evergreen live set.»
  9. McBride, Christian (2007 թ․ մարտի 22). «The McBride Diaries (Vol.22)» (HTML). ChristianMcBride.com (անգլերեն). Christian McBride. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին. «It was a tremendous occasion as Mr. Silver, who's suffering from Alzheimer's Disease, was there to enjoy his night.» {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]