Հոլթերմանի սալ
«Հոլթերմանի սալ» (անգլ.՝ Holtermann Nugget), ոսկու ամենամեծ բնակտորն աշխարհում[1], որը հայտնաբերվել է 1872 թվականին Ավստրալիայում։
Գտածոյի երկարությունը կազմել է 144 սանտիմետր, լայնությունը՝ 66 սանտիմետր, հաստությունը՝ 10 սանտիմետր։ Նրա զանգվածը կազմել է 285 կգ, որից մաքուր ոսկին՝ մոտ 83,2 կգ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակտորը հայտնաբերվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի Հիլ Էնդ հանքավայրում 1872 թվականին[2]։ Գտածոն հայտնաբերվել է 285,7 կգ քաշով քվարցի հանքաքարում[3]։ Մաքուր ոսկին կազմել է 83,2 կգ քաշ։ Բնակտորը ունեցել է 144 սմ երկարություն, 66 սմ լայնություն, 10 սմ հաստություն։ Բնակտորն անվանվել է Բերնհարդ Օտտո Հոլթերմանի (1838-1885)՝ Ավստրալիայում գերմանացի հանքափոր ոսկեխույզի անունով[2][4]։ Նա եղել է «Star of Hope» ոսկի արդյունահանող ընկերության համասեփականատեր։ Ձուլակտորի հայտնաբերումից հետո Հոլտերմանը փորձել է գնել նմուշը ընկերությունից՝ առաջարկելով 1000 ֆունտ ստեռլինգ (մոտ 4,8 միլիոն դոլար՝ 2017 թվականի հաշվարկով), սակայն մերժվել է։ Հոլթերմանի սալը չի պահպանվել, քանի որ ընկերությունը այն հալեցրել է[5]:
Հոլթերմանը խելամիտ ներդրումներ է կատարել և պահպանել ոսկու արդյունահանումով ձեռք բերած հարստությունը՝ թույլ տալով իրեն զբաղվել լուսանկարչությամբ[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Максимов, Михаил Маркович Очерк о золоте. — 2-е изд., перераб. и доп. — М.: Недра, 1988. — 112 с. — ISBN 5-247-00111-7
- ↑ 2,0 2,1 Burke, Keast (1972). "Holtermann, Bernhardt Otto (1838–1885)". Australian Dictionary of Biography. Vol. 4. Canberra: Australian National University. Дата обращения: 13 апреля 2013.
- ↑ «Famous Gold Nuggets: The Beyers and Holtermann Nugget». Արխիվացված օրիգինալից 22 April 2009. Վերցված է 18 January 2010-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Holtermann, Bernhardt Otto (1838 - 1885)». Encyclopedia of Australian Science. Արխիվացված է օրիգինալից 2020-09-19-ին. Վերցված է 2012-06-02-ին.
- ↑ Carl Fredrik Holtermann (Summer 2008). «The Holtermann Gold». Cabinet Magazine. Վերցված է 2 June 2012-ին.
- ↑ «Famous Germans in Sydney». Dictionary of Sydney. Վերցված է 18 January 2010-ին.