Հնգաթև աստղ
-
Հնգաթև աստղ՝ առանց ներքին հնգանկյունի
-
Հնգագիծ, այն կարելի է գծել մեկ շարունակական գծով
-
Ռելիեֆ, 9-11-րդ դարեր, Սոլին, հարավային սլավոններ
Հնգաթև աստղ, հինգ գագաթներով աստղաձև տիպի բազմանկյուն, որի բոլոր կողմերը և գագաթների բոլոր անկյունները հավասար են։ Այն ձևավորվում է նույն երկարության գծերի միացմամբ՝ յուրաքանչյուր գագաթում 36° անկյուններով։ Աստղի ներսում գծերի շարունակությունը, մինչև գծերի միաձուլումը, միասին կազմում է հնգագիծը։
Հնգաթև աստղը լայնորեն տարածված գաղափարագիր է ամբողջ աշխարհում և կարևոր կրոնական-միստիկական և գաղափարական խորհրդանիշ է։ Լայնորեն օգտագործվում է նաև հերալդիկ նշաններում, ներառյալ պետական և ռազմական խորհրդանիշների կազմում։
Պյութագորասը պնդել է, որ այդպիսի աստղ, կամ, ինչպես նա էր անվանում, հիգիեա (λγιεια, ի պատիվ Հունական առողջության աստվածուհի Հիգեայի),ներկայացնում է մաթեմատիկական կատարելություն, քանի որ այն թաքցնում է ոսկե հարաբերակցությունը։ Հնգաթև աստղը նման է մի մարդու (Լեոնարդո դա Վինչիի"Վիտրուվյան մարդ" և Նեթեսհայմի Ագրիպպայի նկարը)։
Սիմվոլիզմ և կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնգաթև աստղը` հնգագիծը, հայտնի է որպես անվտանգության և ապահովության խորհրդանիշ ավելի քան երեք հազար տարի։ Այն օգտագործվել է իրենց տոտեմներում և ծիսական գծագրերում պարզունակ մարդկանց և ժամանակակից Հունաստանի, Իրանի և Իրաքի տարածքների ամենավաղ քաղաքակրթությունների ներկայացուցիչների կողմից։ Հնգագիծը հարգված խորհրդանիշ է եղել Ճապոնիաում և ամերիկյան հնդկացիների շրջանում[1]։
Այլ օրինակներ
- Հին Հռոմում եղել է պատերազմի աստծո՝ Մարսի խորհրդանիշը։
- Հին Չինաստանի փիլիսոփաների պատկերացումների համաձայն՝ այն ցույց է տալիս հինգ հիմնական տարրերի փոխազդեցությունը՝ կրակ, հող, մետաղ, ջուր և փայտ։
- Ցարական Ռուսաստանում դրանք դրոշմում էին բեռնատար երկաթուղային վագոնների վրա (նման աստղերի ներսում երկգլխանի արծիվ կար)։
- Լապլանդիայի սաամներում այն համարվել է եղջերուներին պաշտպանող յուրահատուկ համայիլ։
- Խորհրդային Ռուսաստանում կարմիր աստղը, ըստ Կիբալչիչի, առաջին անգամ օգտագործվել է Կրոնշտադտի նավաստիների զինվորական համազգեստի վրա, որը գլխավորում էր Լիոնկա Պանտելեևը 1917 թվականի հոկտեմբերին Ձմեռային պալատի գրոհի ժամանակ, և այնուհետև փոխառվեց Կարմիր բանակի կողմից[2]։
- Ֆաշիստական Իտալիայում այն պսակված էր Ազգային անվտանգության կամավոր միլիցիայի զինանշանով (Սև վերնաշապիկներ) և գտնվում էր իտալացի զինվորականների կոճակների վրա։
- Ռազմական Ճապոնիայում այն ծառայում էր որպես կայսերական բանակի խորհրդանիշ, օգտագործվում էր որպես համազգեստի տարր (կոկադ, կոճակների անցքեր և ուսադիրներ), ինչպես նաև տեղադրվում էր ճապոնական մեքենաների և զրահամեքենաների առջևի վրա։
- Եղել է իտալական «Կարմիր բրիգադներ» ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշը։
- Մասոնականության մեջ խորհրդանշում է լույսը, գիտելիքը և կատարելությունը[3].
- Դրուզները որպես խորհրդանիշ օգտագործում են կանաչ, կարմիր, դեղին, կապույտ և սպիտակ ճառագայթներով աստղ[4].
- Երբ շրջված է, այն օգտագործվում է որպես Բաֆոմետի կնիք։
- Էլիփաս Լևին աստղը օգտագործել է որպես մարդու ազատ կամքի խորհրդանիշ։
- Էսպերանտո դրոշի վրա պատկերված է կանաչ հնգաթև աստղը։
- Գոմի աստղը կամ" Փենսիլվանիայի աստղը " փայտե, մետաղական կամ պարզապես ներկված առարկա է, որը հաճախ հնգաթև աստղի տեսքով է, որն օգտագործվում է Միացյալ Նահանգների որոշ մասերում տունը կամ գոմը զարդարելու համար։
Դրոշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինգաթև աստղը կարելի է գտնել բազմաթիվ դրոշների վրա, հիմնականում՝ մեկ գույնի, թեև որոշների վրա, օրինակ՝ Նոր Զելանդիայի դրոշի վրա, աստղերն ունեն այլ գույնի ուրվագիծ։ Հնգագիծը հանդիպում է միայն երկու երկրների՝ Եթովպիայի և Մարոկկոյի ազգային դրոշների վրա։
-
ԽՍՀՄ դրոշ
-
Կարմիր բանակի դրոշ
-
Եվրոյի դրաշ
-
Հարավսլավիայի դրոշ
-
Կրետեի դրոշ (1897-1913 թվականներ)
-
Ասահիկավայի դրոշ, Հոկայդո, Ճապոնիա
-
Ռուսական նավատորմի հրամանատարի դրոշ
-
Տանաբեի դրոշ, Վակայամա
-
ԿԺԴՀ դրոշ
-
Հունգարիայի կոմունիստական կուսակցության դրոշ
-
Գերմանիայի կոմունիստական կուսակցության դրոշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Пятиконечная звезда (история)». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Серж В. 6 Революция в тупике 1926–1928 // От революции к тоталитаризму : Воспоминания революционера / пер. с фр. Ю. В. Гусевой, В. А. Бабинцева. — М.: Праксис, 2001. — С. 239. — 696 с.
- ↑ «Звезда пятиконечная — Энциклопедия знаков и символов». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ ДРУЗЫ И ИХ ТАЙНЫ | Древнее знание