Հնարքներ
Հնարքներ իսպ.՝ Ficciones | |
---|---|
Առաջին հրատարակչություն | |
Հեղինակ | Խորխե Լուիս Բորխես |
Տեսակ | պատմվածքների ժողովածու |
Կազմված է | Բաժանվող արահետների այգին և Խորամանկություններ |
Բնօրինակ լեզու | իսպաներեն |
Էջեր | 203 էջ (1944) 197 էջ (1956) |
Երկիր | Արգենտինա |
Հրատարակիչ | Emecé Editores? |
Հրատարակման տարեթիվ | 1944 |
OCLC | 3431254 |
Պարգև(ներ) |
Հնարքներ (իսպ.՝ Ficciones), արգենտինացի գրող Խորխե Լուիս Բորխեսի ամենահայտնի պատմվածքների ժողովածուն, որը հաճախ համարվում է հեղինակի լավագույն ստեղծագործությունը։ «Հնարքները» չպետք է շփոթել «Լաբիրինթոսներ» ժողովածուի հետ, չնայած երկուսն էլ շատ ընդհանրություններ ունեն։ «Լաբիրինթոսները» Բորխեսի ստեղծագործությունների առանձին անգլերեն թարգմանությունն է Ջեյմս Ի. Այրբիի կողմից, որը ինչպես «Հնարքները» լույս է տեսել 1962 թվականին։ Այս երկու թարգմանությունները նպաստեցին Բորխեսի 1960-ականների ճանաչմանը։ Որոշ պատմվածքներ լույս են տեսել միաժամանակ երկու թարգմանության մեջ։
Հրատարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]1941 թվականին լույս տեսավ Բորխեսի երկրորդ պատմվածքների ժողովածուն՝ «Բաժանվող արահետների այգին» (El Jardín de senderos que se bifurcan), որը կազմված էր ութ պատմվածքից։ 1944 թվականին այս ութ պատմվածքին ավելացվեցին ևս վեցը՝ «Խորամանկություններ» անվամբ, որոնք միասին անվանվեցին «Հնարքներ»։ Վերջինիս ևս երեք պատմվածք ավելացվեցին 1956 թվականի հրատարակությանը[1]։
Թարգմանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հնարքները» հայերեն թարգմանել է Հովհաննես Բոդուկյանը, որը լույս է տեսել՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» ժողովածուում՝ 1992 թվականին («Ապոլոն» հրատարակչություն)։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մաս 1։ Բաժանվող արահետների այգին
- Նախաբան
- Tlön, Ucbar, Orbis Tertius (1940)
- Մոտեցում՝ Ալ-Մութասիմին (1936, ներառված չէ 1941 հրատարակության մեջ)
- Պիեռ Մենարը «Դոն Կիխոտի» հեղինակ (1939)
- Շրջանաձև ավերակներ (1940)
- Բաբելոնյան վիճակախաղ (1941)
- Հերբերտ Քվենի աշխատանքի հետազոտությունը (1941)
- Բաբելոնյան գրադարան (1941)
- Բաժանվող արահետների այգին (1941)
- Մաս 2։ Խորամանկություններ
- Նախաբան
- Ֆունես հիշողության հրաշքը (1942)
- Թրի ձևը (1942)
- Դավաճանի և հերոսի թեման (1944)
- Կողմնացույցը և մահը (1942)
- Խորհրդավոր հրաշքը (1943)
- Հուդայի մատնության երեք վարկածները (1944)
- Ավարտը (1953, միայն 2-րդ տարբերակում)
- Փյունիկյան աղանդը (1952, միայն 2-րդ տարբերակում)
- Հարավը (1953, միայն 2-րդ տարբերակում)
Ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնարքները ընդգծում և ուշադրություն են գրավում իր հորինված բնույթի վրա։ Գրական միջոցները և ընտրությունը կարևոր են պատմվածքներում։ Նաոմի Լիդստորմը բացատրում է, որ Բորխեսը ջանք է գործադրել, որ պատմվածքները ավելի իրական թվան[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Bell-Villada, Gene H. (1981). Borges and His Fiction: A Guide to His Mind and Art. The University of North Carolina. էջեր 69–101. ISBN 0-8078-1458-X.
- ↑ Lindstrom, Naomi (1990). Jorge Luis Borges: A Study of the Short Fiction. G.K. Hall & Co. էջեր 23–25. ISBN 0-8057-8327-X.
|