Հյուն Բին
Հյուն Բին | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1982[1] (42 տարեկան) |
Ծննդավայր | Songpa District, Սեուլ, Հարավային Կորեա |
Կրթություն | Չունգ Անգի համալսարան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մասնագիտություն | դերասան, երգիչ, կինոդերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 2003 թ. |
Ժանրեր | Մելոդրամա, դրամա, կատակերգություն |
Ամուսին(ներ) | Սոն Ե Չժին |
hyun-bin.co.kr | |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Հյուն Բին (հանգըլ՝ 현빈, ի ծնե Կիմ Թե Փյոնգ (հանգըլ՝ 김태평, սեպտեմբերի 25, 1982[1], Songpa District, Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան և մոդել։ Հայտնի է «Միլիոնատիրոջ առաջին սերը», «Ես շատ երջանիկ եմ» ֆիլմերից և կորեական սերիալներից (դորամաներից)՝ «Իռլանդիա», «Իմ անունը Կիմ Սամ-Սուն է», «Ձյունե թագուհի», «Աշխարհը, որտեղ նրանք ապրում են», «Ընկեր, սա է մեր լեգենդն է», «Խորհրդավոր այգին»։
Երիատասարդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուն Բինը իր ավագ եղբոր հետ ծնվել և մեծացել է Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում։ Ավագ դպրոցից նա երազում էր դառնալ հայտնի դերասան։ Նա թատերական խմբակ էր հաճախում՝ ձևացնելով, որ գրադարան է գնում։ Երբ դա հայտնի դարձավ, նրան արգելեցին հաճախել այդ պարապմունքներին։ Շուտով նրա ծնողները հանձնվեցին, սակայն պայման դրեցին, որ նա պետք է կրթություն ստանա Չհոն Ան համալսարանի թատերական ստուդիայում։ Հյուն Բինը 2004 թվականին ավարտեց համալսարանը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերանյի սկիզբ, առաջին դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուն Բին դեբյուտել է «Կործանարար թիմը » ֆիլմում։ Դերասանի խեսքերով, թեկուզ նա փոքր դեր է խաղացել այդ ֆիլմում, ձեռք բերած փորձը օգտակար է «Իռլանդիա» ֆիլմի փորձերին[3] ։
Հռչակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բինը հռչակ ձեռք բերեց «Երկարասրունք հորեղբայրը», «Միլլիոնատիրոջ առաջին սերը» ֆիլմերի և «Ձյունե թագուհին» սերիալի շնորհիվ։ Որպես մոդել երիտասարդը նույնպես հաջողակ է։ Նրա ֆոտոսոսիաները՝ «Caspi Conus», «HangTen», «Radio Garden», «Sieg»։ Նկարները կարելի է տեսնել Հյուն Բինի պաշտոնական կայքում։ Հյուն Բինը շատ է նկարահանվում տեսահոլովակներում և գովազդներում։
Կարիերայի շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականից մինչև 2011 թվականի հունվարը Հարավային Կորեայի հեռուստատեսությամբ ցուցադրվում էր «Խորհրդավոր այգին» դորաման, որի համար Հյուն Բին արժանացավ SBS Drama Awards մրցանակի։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնավորությամբ Հյուն Բինը շատ համես է՝ նա ամաչում է խոսել անծանոթների հետ։ Նրա դերասանական տաղանդին օգնում են զարգանալ հմայքն ու խարիզման։ Դերասանը համարում է, որ Կիմ Տեպհյոն անունը հնաոճ է, բայց համենայն դեպս լավն է, դրանից կարելի է հասկանալ, որ նա տաքարյուն չէ։ Նրա բեմական կեղծանունը «Հյուն Բին» նշանակում է «վառ փայլել» դա արտացոլում է նրա երազանքը՝ դառնալ լավագույն դերասաններից մեկը։
Նշանված է եղել կորեացի դերասանուհի և «Աշխարհ, որտեղ նրանք ապրում են» դորամայում իր գործընկերուհի Սոն Հեգի հետ, բայց շուտով նրանք բաժանվեցին չար լեզուների պատճառով։
2011 թվականի մարտի 7- ից Հյուն Բինը զինծառայության է անցնում Սեգյուրիյում՝ Հարավային Կորեայում։ Նրա ծառայությունը տևել է 21 ամիս։ Զինակոչվում է 2012 թվականի դեկտեմբերին։
2016 թվականի դեկտեմբերի 15-ին հայտնի է դարձել, որ դերասանը հանդիպում է Կան Սորա դերասանուհու հետ։ 2022 թվականին ամուսնանում է դերասանուհի Սոն Ե Չժինի հետ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է «KBS Acting Awards»-ի 8 տարբեր մրցանակների և հայտնիության համար՝«42nd Baeksang Awards»-ի (2006 թվական)։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր |
---|---|---|---|
2015 | Հայդը, Ջեկիլը և ես | Hyde,Jekyll and I | GU Seo-jin |
2014 | Արքայի զայրույթը | The King's Wrath | Չոնջո արքա |
2011 | Եվ վիշտի,և ուրախության մեջ | Come Rain Come Shine | Չիսոկ |
2010 | Աֆրիկայի արցունքները | Tears of Africa | Պատմող |
2010 | Խորհրդավոր այգին | Secret Garden | Կիմ Ջուվոն |
2010 | Ուշ աշուն | Late Autumn | Տան Վեյ |
2009 | Ընկեր,սա մեր լեգենդն է | Feiwnd,Our Legent | Հան Դոնսու |
2008 | Ես շատ երջանիկ եմ | I am Very Happy | Չհո Մանսու |
2008 | Աշխարհը, որտեղ նրանք ապրում են | The World That They Live in | Չոն Ջիո |
2006 | Ձյունե թագուհին | The Snow Queen | Հան Տևուն / Հան Դկգու |
2006 | Միլլիոնատիրոջ առաջին սերը | A Millionaires First Love | Չեգյոն |
2005 | Երկարասրունք հորեղբայրը | Daddy-Long-Legs | Հյուն-Ջուն |
2005 | Իմ անունն է Կիմ Սամ-Սուն | My Name is Kim Sam-Soon | Հյոն Ջունհոն |
2004 | Իռլանդիա | Ireland | Կան Գուկ |
2004 | Կործանարար թիմը | Spin Kick | Մին Գյու |
2003 | Նոն-Ստոպ, 4 եթերաշրջան | Nonstop 4 | Խյոն Բին |
2003 | Թիկնապահը | Bodyguard | Հալածող |
2002 | Ցնցուղ | Shower | Տիտրերում նշված չէ |
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բինի հասակը՝ 184 սմ, քաշը՝ 74 կգ։
- Բինին ունի ավագ եղբայր։
- Դերասանի պրոդյուսերը, - Star M Entertainment։
- Բինը նախընտրում է սպորտի հետևյալ ձևերը՝ լող և բասկետբոլը։ Սիրում է ֆուտբոլը։
- Հետաքրքրվում է ինտելեկտուալ խաղերով։ Օրինակ՝ շախմատով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Здесь можно скачать клипы и рекламные ролики с его участием (требуется регистрация) Արխիվացված 2010-12-19 Wayback Machine tomato-fansubs.ru
- ↑ Официальный сайт Хён Бина Արխիվացված 2010-01-23 Wayback Machine hyun-bin.co.kr
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուն Բինի պաշտոնական կայքը Արխիվացված 2010-01-23 Wayback Machine
- ֆոտոպատկերասրահ asianfanatics կայքում Արխիվացված 2009-01-22 Wayback Machine
- Տեղեկատվություն, որի ֆրագմենտները գտնվում են Վիքիպեդիայի Բինի մասին հոդվածում Արխիվացված 2010-12-19 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուն Բին» հոդվածին։ |
|