Հյում Քրոնին
Հյում Քրոնին | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 18, 1911[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա |
Մահացել է | հունիսի 15, 2003[1][2][3][…] (91 տարեկան) |
Մահվան վայր | Ֆերֆիլդ |
Գերեզման | անհայտ |
Կրթություն | ՄաքԳիլի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1934)[4] և Ridley College? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կանադա |
Մասնագիտություն | սցենարիստ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, դերասան և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Hume Cronyn? |
Ամուսին(ներ) | Ջեսիկա Տենդի և Susan Cooper? |
Երեխա(ներ) | Tandy Cronyn? |
Պարգևներ և մրցանակներ | [5] «Թոնի» մրցանակ պիեսում երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար Էմմի մրցանակ մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն տղամարդու դերակատարման համար և«Էմմի» մրցանակ մինի սերիալում կամ ֆիլմում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար |
Հյում Քրոնի կրտսեր կամ Հյում Բլեյկ Քրոնին կրտսեր OC (անգլ.՝ Hume Blake Cronyn Jr., հուլիսի 18, 1911[1][2][3][…], Լոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա - հունիսի 15, 2003[1][2][3][…], Ֆերֆիլդ), կանադացի դերասան և սցենարիստ։
Դերասանուհի Ջեսիկա Թենդիի ամուսինը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյում Քրոնինը եղել է գործարար և Կանադայի համայնքների պալատի անդամ Հյում Քրոնին ավագի և Ֆրենսիս Ամելիի (օրիորդական ազգանունը Լաբաթ)՝ համանուն գարեջրագործական ժառանգորդուհու ընտանիքի հինգ երեխաներից մեկը։ Նրա հայրական կողմի պապը՝ Բենջամին Քրոնինը, եղել է անգլիական եկեղեցու առաջին քահանան, ինչպես նաև Գուրոնի թեմի առաջին եպիսկոպոսը, որն այնտեղ հիմնադրել է համանուն քոլեջը, որը ժամանակի ընթացքում վերածվել է Արևմտյան Օնտարիոյի համալսարանի։
Հյում Քորնինի ընտանիքը համոզված էր, որ նա կգնա ընտանեկան հետքերով և իր կյանքը կկապի քաղաքականության կամ իրավագիրտության հետ, բայց Քրոնինը քոլեջն ավարտելուց հետո հետաքրքրվել է թատրոնով և ընդունվել է Ամերիկյան արվեստի դրամատիկական ակադեմիա, մասնակցել Մաքս Ռայնհարդի դասընթացին։
Թատերական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1934 թվականին Բրոդվեյում կայացել է Քրոնինի նորամուտը, որից հետո կարճ ժամանակ անց նա մեծ հաջողությունների է հասել։
1943 թվականին դերասանն առաջին անգամ մեծ էկրան է բարձրացել Ալֆրեդ Հիչքոքի «Կասկածի ստվեր» դետեկտիվ ֆիլմում։ Մեկ տարի հետո նա կրկին անգամ նկարահանվել է Հիչքոքի ֆիլմում՝ «Փրկարարական դարպաս», ինչպես նաև աշխատել է նրա «Պարան» (1948թ.) և «Այծեղջյուր նշանի տակ» (1949թ.) կինոնկարների սցենարների վրա։
1942 թվականին, առաջին կնոջից բաժանվելուց վեց տարի անց, Հյում Քրոնինն ամուսնացել է դերասանուհի Ջեսիկա Թենդիի հետ, ում հետ հետագայում հայտնվել է կինոյի և հեռուստատեսության բազմաթիվ ֆիլմերում[6]։
1944 թվականին միասին նկարահանվել են «Յոթերորդ խաչ» կինոնկարում, որտեղ Քրոնինը լավագույն դերակատարման համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի։ 1950-ական թվականների սկզբներին Քրոնինը և Թենդին միասին խաղացել են «Ամուսնություն» ռադիոհաղորդումների շարքում, որոնք շուտով դառնալու էին հեռուստատեսային շոու։ Բայց Ջեսիկա Թենդին առաջնեկի վիժում է ունեցել, և այդ պատճառով ամուսիններն այս նախագծից հրաժարվել են։ Ավելի ուշ նրանք ունեցան երկու երեխա՝ Թենդին և Քրիստոֆերը։
1964 թվականին Հյում Քրոնինը արժանացել է Թոնի մրցանակի Ռիչարդ Բարթոնի «Համլետ» բեմադրության մեջ Պոլոնիոսի գլխավոր դերի դերակատարման համար։ 1980-ական թվականներին ամուսինները նկարահանվել են «Կոկոն», «Կոկոն․ վերադարձ» և «Մարտկոցները չեն կցվում» ֆիլմերում։
1988 թվականին դերասանին շնորհվել է Կանադայի շքանշան։ 1990 թվականին արժանացել է ԱՄՆ Արվեստի ազգային մեդալի։
1994 Թվականին Ջեսիկա Թենդին մահացել է քաղցկեղից, իսկ երկու տարի անց՝ Հյում Քրոնինն ամուսնացել է բրիտանացի գրող Սյուզան Կուպերի հետ։
Հյում Քրոնինը մահացել է 2003 թվականի հունիսին, 91 տարեկան հասակում՝ շագանակագեղձի քաղցկեղից։
Ֆիլմերի ընտրանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմի վերնագիր | Անգլերեն վերնագիր |
---|---|---|
1943 թվական | «Կասկածի ստվեր» | Shadow of a Doubt |
1943 թվական | «Օպերայի ուրվականը» | Phantom of the Opera |
1944 թվական | «Փրկարարական դարպաս» | Lifeboat |
1946 թվական | Զիգֆելդի խելագարությունը | Ziegfeld Follies |
1946 թվական | «Փոստատարը միշտ երկու անգամ է զանգահարում» | The Postman Always Rings Twice |
1947 թվական | «Կոպիտ ուժ» | Brute Force |
1951 թվական | «Ինչ կասեն մարդիկ» | People Will Talk |
1963 թվական | «Կլեոպատրա» | Cleopatra |
1974 թվական | «Դավադրություն«Պարալլաքս»» | The Parallax View |
1981 թվական | «Այս ամբողջ անհեթեթությունը» | Rollover |
1982 թվական | «Աշխարհը ըստ Գարպուի» | The World According to Garp |
1985 թվական | «Բրույսթերի միլիոնները» | Brewster’s Millions |
1985 թվական | «Կոկոն» | Cocoon |
1987 թվական | «Մարտկոցները չեն կցվում» | *batteries not included |
1988 թվական | «Կոկոն։ Վերադարձ» | Cocoon: The Return |
1991 թվական | «Սուրբ Ծնունդը հարևան փողոցում» | Christmas on Division Street (հեռուստաֆիլմ) |
1993 թվական | «Պելիկանի գործը» | The The Pelican Brief Brief |
1996 թվական | «Մարվինի սենյակը» | Marvin’s Room |
1997 թվական | «Տասներկու զայրացած տղամարդիկ» | 12 Angry Men (հեռուստաֆիլմ) |
Հյում Քրոնինի մրցանակները լավագույն դերակատարման համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Մրցանակ | Ֆիլմ |
---|---|---|
1990 թվական | Էմմի՝ լավագույն դերասան | «Դարով ընկերներ» մինի-սերիալում |
1992 թվական | Էմմի՝ լավագույն դերասան | «Զբոսանք Բրոդվեյով» մինի-սերիալում |
1994 թվական | Էմմի՝ երկրորդ աստիճանի լավագույն դերասան | «Պար սպիտակ շան հետ» մինի-սերյալում |
1964 թվական | Թոնի՝ լավագույն դերասան | «Համլետ» պիեսում |
1994 թվական | Թոնի՝ կյանքի ձեռքբերումնների համար |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հյում Քրոնինի աստղը Կանադայի Փառքի ծառուղիում
-
Հյում Քրոնինը և Ջեսիկա Թենդին բրոդվեյան «Քառյակը» պիեսում (1952)
-
Հյում Քրոնինը և Ջեսիկա Թենդին բրոդվեյան «Քառյակը» պիեսում
-
Հատված «Փրկարարական դարպաս» (1944) ֆիլմից
-
«Փրկարարական դարպաս»
ձախից առաջինը՝ Հյում Քրոնին
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ Notable Past Students — American Academy of Dramatic Arts.
- ↑ https://www.arts.gov/honors/medals/hume-cronyn
- ↑ Hume Cronyn at IBDB
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյում Քրոնին (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Hume Cronyn». Internet Broadway Database (Ibdb) (անգլերեն).
- «Hume Cronyn». Find a Grave (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյում Քրոնին» հոդվածին։ |
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Կանադայում ծնվածներ
- Հունիսի 15 մահեր
- 2003 մահեր
- ՄաքԳիլի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի դերասաններ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Թոնի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Կանադացի դերասաններ
- Կանադացի կինոդերասաններ
- Կանադացի հեռուստատեսային դերասաններ
- Կանադացի սցենարիստներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Քաղցկեղից մահացածներ