Jump to content

Հենրի Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Քինգ
անգլ.՝ Henry King
Ծնվել էհունվարի 24, 1886(1886-01-24)[1][2][3]
ԾննդավայրՔրիստիանսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ
Մահացել էհունիսի 29, 1982(1982-06-29)[1][2][3] (96 տարեկան)
Մահվան վայրToluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանMyrtle Hill Memorial Park[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոռեժիսոր, կինոդերասան, սցենարիստ, բանաստեղծ և ռեժիսոր
Ամուսին(ներ)Gypsy Abbott?
Պարգևներ և մրցանակներ

Հենրի Քինգ (անգլ.՝ Henry King, հունվարի 24, 1886(1886-01-24)[1][2][3], Քրիստիանսբուրգ, Վիրջինիա, ԱՄՆ - հունիսի 29, 1982(1982-06-29)[1][2][3], Toluca Lake, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և կինոռեժիսոր։ Արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակին՝ լինելով «Բերնադետի երգը» ֆիլմի ռեժիսոր (1943 թ.): Հայտնի է դերասան Թայրոն Փաուերի և Գրեգորի Պեկի հետ արդյունավետ ստեղծագործական համագործակցությամբ, ինչպես նաև է. Հեմինգուեյի մի քանի ստեղծագործությունների էկրանավորմամբ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1886 թվականին։ 1912 թվականից սկսել է նկարահանվել կինոֆիլմերում։ Միայն 1913 թվականին ստեղծել է ավելի քան 30 ֆիլմ։ 1915 թվականին տարվել է ռեժիսուրայով և թողարկել է ոչ պակաս ինտենսիվությամբ ֆիլմեր՝ տարեկան մինչև 10 ժապավեն։ Արդեն 1920-ական թվականների կեսերին դարձել Է Հոլիվուդի ամենահաջողակ բեմադրիչներից մեկը, ինչի համար էլ դերասանական գործունեությունը մինչև 1925 թվականը լիովին դադարեցրել է։

Նա Կինոարվեստի և գիտության ակադեմիայի 36 հիմնադիրներից մեկն է[5]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես Տեխասի Բրաունսվիլում գտնվող առափնյա բազայի քաղաքացիական օդային պարեկության հրամանատարի տեղակալ։ Երկու անգամ (1944 և 1945 թվականներին) առաջադրվել է «Օսկար» մրցանակի, սակայն մրցանակներ չի ստացել։

Նրա վերջին ֆիլմը եղել է 1961 թվականին նկարահանված «Նուրբ գիշեր»–ը, որը հիմնված է Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի վեպի վրա[6]։

1915 թվականին ամուսնացել է դերասանուհի Ջիփսի Էբոթի հետ, որի հետ միասին ապրել է 1952 թվականը՝ կնոջ մահը։ Մահացել է 1982 թվականի հունիսի 29-ին, իր տանը՝ քնած ժամանակ՝ սրտի կաթվածից։ Իր կարիերայի ընթացքում նկարահանել է մոտ 120 ֆիլմ։

Ընտրված ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1927 - Կախարդական կրակ / The Magic Flame
  • 1935 - Ճանապարհը դեպի արևելք / Way Down East
  • 1937 - Յոթերորդ երկինք / Seventh Heaven[7]
  • 1942 - Սև կարապ / The Black Swan
  • 1943 - Բեռնադետի Երգը/ The Song of Bernadette
  • 1944 - Վիլսոն / Wilson
  • 1947 - Կապիտանը Կաստիլիայից / Captain from Castile
  • 1949 - Ժամը 12, վերև / Twelve O’clock High
  • 1950 - Հրաձիգ / The Gunfighter
  • 1951 - Դավիթը և Վիրսավիան / David and Bathsheba
  • 1952 - Կարմիրների առաջնորդը ուրիշներ… / O. Henry’s Full House
  • 1952 - Ձյան Կիլիմանջարո / The Snows of Kilimanjaro
  • 1955 - Սերը աշխարհի ամենագեղեցիկ բանն է / Love Is a Many Splendored Thing
  • 1955 - Անսանձելի / Untamed
  • 1957 - Եվ արևը բարձրանում է / The Sun Also Rises
  • 1958 - Ծերունին և ծովը/ The Old Man and the Sea (в титрах не указан)[8]
  • 1958 - Բրավադոս / The Bravados
  • 1959 - Սա իմ երկիրն է / This Earth Is Mine
  • 1959 - Սիրելի հեթանոս / Beloved Infidel
  • 1961 - Գիշերը նուրբ է / Tender Is the Night

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Barson M. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 filmportal.de — 2005.
  4. Find A Grave — 1996.
  5. «History of the Academy» (անգլերեն). Академия кинематографических искусств и наук. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Henry King» (անգլերեն). latimes.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  7. «Генри Кинг «Седьмое небо»». Журнал Коммерсантъ Weekend, №7 (3603). 2011 թ․ մարտի 4. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. Full cast and crew for «The Old Man and the Sea» at IMDb
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Քինգ» հոդվածին։