Jump to content

Հարդեկնուդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարդեկնուդ
դան․՝ Hardeknud և անգլ.՝ Harthacanute
Դիմանկար
Ծնվել էմոտ 1018
ԾննդավայրԱնգլիայի թագավորություն
Մահացել էհունիսի 8, 1042
Մահվան վայրԼամբեթ, Սըրրի, Անգլիա
ԳերեզմանՎինչեսթերի մայր տաճար
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունմիապետ
Ծնողներհայր՝ Կնուդ I Մեծ[1][2], մայր՝ Էմմա Նորմանդացի[1][2]
Զբաղեցրած պաշտոններԱնգլիայի միապետ և monarch of Denmark?
 Harthacnut Վիքիպահեստում

Հարդեկնուդ (դան․՝ Hardeknud մոտ 1018, Անգլիայի թագավորություն - հունիսի 8, 1042, Լամբեթ, Սըրրի, Անգլիա), նաև հայտնի որպես Կնուդ III, Դանիայի թագավոր 1035-ից 1042 թվականներին և Անգլիայի թագավոր 1040 թվականից 1042 թվականները։

Նա Կնուդ I Մեծի (ով կառավարել է Դանիայում, Նորվեգիայում և Անգլիայում) և Էմմա Նորմանդացու որդին էր։ Երբ Կնուդը մահացավ 1035 թվականներին, Հարդեկնուդը պայքարեց իր հոր դիրքերը վերականգնելու համար։ Մագնուս I-ը վերցրեց վերահսկողությունը Նորվեգիայում, սակայն Հարդեկնուդը ժառանգեց Դանիայի գահը և դարձավ Անգլիայի թագավոր իր խորթ եղբայր Հարոլդ I-ի մահից հետո։

Հարդեկնուդը հանկարծակի մահացավ 1042 թվականին և նրան հաջորդեց Մագնուսը Դանիայում և Էդվարդ Խոստովանողը Անգլիայում։ Հարդեկնուդը վերջին սկանդինավացի թագավորն էր Անգլիայում։

Հարդեկնուդը ծնվեց իր ծնողների ամուսնությունից կարճ ժամանակ անց 1017 թվականի հուլիսին կամ օգոստոսին։ Կնուսը լքեց իր առաջին կնոջը և ամուսնացավ Էմմայի հետ։ 1023 թվականին Էմման և Հարդեկնուդը մեծ դեր ունեցան սուրբ Ալֆրեջի մասունքները Լոնդոնից Կենտերբերի տեղափոխման ժամանակ[3]։

1020-ական թվականներին Դանիան ասպատակում էին Նորվեգիան և Շվեդիան և 1026 թվականին Կնուդը իր դիրքերը ուժեղացնելու համար ուղարկեց իր ութնամյա տղային, որի պատվիրակությունը ղեկավարում էր իր խորթ եղբայր Կոմս Ուլֆին։ Սակայն Ուլֆը լքեց Կնուդին և վերահսկողության տակ առավ դանիական տարածքները ու փորձեց բանակցություններ վարել նորվեգացիների և շվեդների հետ։ 1027 թվականին Կնուդը ժամանեց իր նավատորմով Դանիա։ Նա ներեց Հարդեկնուդին, քանի որ նա շատ երիտասարդ էր, սակայն մահապատժի ենթարկեց Ուլֆին։ Նա նվաճողներին դուրդ մղեց Դանիայից և վերահսկողության տակ առավ Նորվեգիան` վերադառնալով Անգլիա 1028 թվականին և Դանիայի թագավոր կարգեց Հարդեկնուդին[4]։

Կնուդ Մեծը և նրա որդիներ Հարալդը և Հարդեկնուդը:

Կնուդը թողեց Նորվեգիան Հակոն Էրիկսոնի վերահսկողության ներքով, սակայն վերջինս խեղդվեց 1029 թվականին և Կնուդը նշանակեց իր որդի Սվեյնին իր առաջին կին Էլֆգիֆուի խորհրդով, ով Սվեյնի մայրն էր։ Սակայն նա ոչ ժողովրական համբավ ձեռք բերեց բարձր հարկերի և նորվեգացի ազնվականների փոխարեն դանիացի խորհրդականներ նշանակելու համար և երբ Մագնուս I-ը նվաճեց Նորվեգիան, Սվեյնը ստիպված էր փախչել Հարդեկնուդի մոտ։ Հարդեկնուդը դաշնակցում էր Սվեյնի հետ, սակայն բավարար միջոցներ չուներ արշավելու Նորվեգիա և եղբայրները օգնության խնդրանքով դիմեցին իրենց հորը, սակայն փոխարենը ստացան նրա մահվան լուրը 1035 թվականի նոյեմբերին[5]։

Հարոլդ և Դանիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1035 թվականին Հարդեկնուդը փոխարինեց իր հորը Դանիայի գահին, որպես Կնուդ III[6]: Նա ի վիճակի չէր գնալ Անգլիա Դանիայում տիրող իրավիճակի պատճառով և համաձայնվեց, որ Սվեյնի եղբայր Հարոլդը պետք է կառավարի որպես ռեգենդ, իսկ Էմման կկառավարի Ուեսեքսում որպես Հարդեկնուդի տեղապահ։ 1037 թվականին Հարոլդը ընդունվեց որպես Անգլիայի թագավոր, քանի որ ըստ ժամանակագիրների, Հարդեկնուդը չափից երկար էր գտնվել Դանիայում[7], իսկ Էմման փախավ Բրյուգե։ 1039 թվականին Հարդեկնուդը տասը նավով նավարկեց որպեսզի հանդիպի մորը Բրյուգեում և ներխուժի Անգլիա, սակայն պարզ դարձավ, որ Հարոլդը հիվանդ է և շուտով կմահանա։ Երբ Հարոլդը մահացավ 1040 թվականի մարտին Հարդեկնուդը անցավ նեղուցը, որպեսզի բազմի Անգլիայի գահին։

Չնայած Կնուդի մահից հետո գլխավոր գործընթացները հայտնի են, մանրամասները մնում են չբացահայտված և պատմաբանները տարբեր վարկածներ են բերում։

Համաձայն Յան Հովարդի, Հարդեկնուդը համաձայնվել է Սվեյնի հետ վերանվաճել Նորվեգիան և արշավանքը պլանավորել էր 1036 թվականին։ Սվեյնը կարճ ժամանակ անց մահացավ, սակայն Հարդեկնուդը այնուամենայնիվ իր պլաններից չհրաժարվեց։ Պատերազմն ավարտվեց Հարդեկնուդի և Մագնուսի միջև համաձայնագրով, քանի որ Հարդեկնուդը չուներ արժանի թեկնածու Նորվեգիայի գահին Սվեյնի մահից հետո և որոշ ժամանակ խուսափեց պատերազմներից և արշավանքներից։ Որոշ պատմաբաններ կարծում են, որ Հարդեկնուդը միայն 1039 թվականին էր պարտաստ արշավել Անգլիա[8][9]։

Վտարված լինելով Բրյուգեում, Էմման պայքարեց, որպեսզի գահը հանձնի իր որդում։ Նա հովանավորեց Encomium Emmae Reginae աշխատությունը, որը սրբացնում էր Էմմային և կշտամբում Հարոլդին, հատկապես մեղադրելով նրան Ալֆրեդ Էթելինգի մահվան մեջ 1036 թվականին։ Աշխատությունում խոսվում էր, ինչպես էր Հարդեկնուդը զայրացել իմանալով խորթ եղբոր մահվան մասին և այդ փաստը որոշիչ էր Անգլիա արշավելու համար։

Վերադարձ Անգլիա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարդեկնուդի դիմանկարով արծաթե փեննի

Հարդեկնուդը վերադարձավ Անգլիա իր մոր հետ։ Խարիսխ գցեց Սենդվիչ 1040 թվականի հունիսի 17-ին, նրան ուղեկցում էր 62 նավ։ Չնայած նրան հրավիրել էին գահին բազմելու, նա ժամանել էր Անգլիա որպես նվաճող մեծ զորքով[10]։

Հարդեկնուդը զայրացած էր Հարոլդի կոմից Ալֆրեդի սպանությունից և նրա մայրը պահանջեց վրեժխնդրություն։ Հարոլդի նախկին սպասավորների օգնությամբ Հարոլդի մարիմինը հանվեց Վեսթմինսթերի իր գերեզմանից և մասայականորեն գլխատվեց։ Գլուխը ցուցադրվեց հանրությանը մի քանի օր, որից հետո նետվեց Թեմզա գետ, որտեղ մեկ նավաստի գտավ այն և թաղեց եկեղեցու մոտ[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
  3. Howard, 2008, pp. 15, 27
  4. Howard, 2008, pp. 29–38.
  5. Howard, 2008, pp. 42–51
  6. Monarkiet i Danmark – Kongerækken Արխիվացված 18 Նոյեմբեր 2009 Wayback Machine at The Danish Monarchy
  7. The Anglo-Saxon Chronicle
  8. Carl Frederik Bricka, Dansk Biografisk Lexikon, vol. VII, I. Hansen – Holmsted, 1893, pp.91–92.
  9. Knud 3. Hardeknud at Gyldendals Åbne Encyklopædi
  10. Howard, 2008, p. 109
  11. Howard, 2008, pp. 111–112
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարդեկնուդ» հոդվածին։