Jump to content

Հանդուրժողականության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանդուրժողականության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՆոյեմբերի 16[1]
սկսած1996[2]
Հաստատվածդեկտեմբերի 12, 1996[3]
Անվանված էՀանդուրժողականություն
Ի հիշատակՀանդուրժողականություն[1]
Կայքunesco.org/en/days/tolerance(անգլ.), unesco.org/fr/days/tolerance(ֆր.), unesco.org/es/node/66765(իսպ.), unesco.org/ru/days/tolerance(ռուս.), unesco.org/ar/days/tolerance(արաբ.) և unesco.org/zh/days/tolerance(չին.)

Հանդուրժողականության միջազգային օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ International Day for Tolerance, իսպ.՝ Día Internacional para la Tolerancia), ամենամյա տոն, որը նշվում է նոյեմբերի 16-ին[4]։ Այս միջազգային օրը հանդիսավորությամբ հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանդուրժողականության սկզբունքների հռչակագրում», որը հաստատվել է 1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 28-րդ գլխավոր կոնֆերանսում (№ 5.61 բանաձև)[5][6]։

Ըստ հռչակագրի՝ հանդուրժողականություն նշանակում է հարգել, ընդունել և ճիշտ հասկանալ աշխարհի մշակույթների հարուստ բազմազանությունը, ինքնարտահայտման ձևերն ու մարդկային անհատականության միջոցները։ Հռչակագիրը սահմանում է, որ «մարդիկ իրենց բնույթով տարբերվում են արտաքին տեսքով, դիրքով, խոսքով, վարքագծով և արժեքներով, իրավունք ունեն ապրել աշխարհում և պահպանել իրենց անհատականությունը»[7]։

Հռչակագիրը դիտարկում է անհանդուրժողականության հետևանքով մարդկությանը սպառնացող վտանգները, առաջարկում անհանդուրժողականության դեմ պայքարի մեթոդներ և ծրագրեր։

1997 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան (№ A/RES/51/95 բանաձև) նաև ՄԱԿ-ի անդամ պետություններին առաջարկել է նշել այն որպես Միջազգային օր։ Գլխավոր ասամբլեան այս բանաձևում հղում է կատարում հանդուրժողականության վերաբերյալ ՄԱԿ-ի տարվա մասին իր որոշումներին, վկայակոչում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, որում սահմանվում է, որ հանդուրժողականության սկզբունքը պետք է կիրառվի պատերազմների կանխման ժամանակ, նկատի է առնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշումը Հանդուրժողականության սկզբունքների հռչակագիրը հաստատելու մասին։

Հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ 2005 թվականին հղած իր ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ անհանդուրժողականության դեմ պայքարը ՄԱԿ-ի գործունեության գլխավոր ուղղություններից մեկն է։ Բնակչության աճի և միգրացիայի ավելացման պայմաններում ամբողջ աշխարհում այլատյացության և ծայրահեղականության աճ է տեղի ունեցել։ Հանդուրժողականություն, ինչպես ուղերձում է ասվել, նշանակում է, որ պետք է ավելի շատ բան իմանալ միմյանց մասին, բացահայտել միմյանց ավանդույթներն ու հավատալիքները։ Պետք է հարգել միմյանց որպես անհատներ, որոնք ինքնուրույն են որոշում իրենց ինքնօրինակությունը, կրոնական և մշակութային պատկանելությունը, որպես անհատներ, որոնք հասկանում են, որ մենք կարող ենք գնահատել մեր առանձնահատկությունները՝ չատելով մյուսներինը։

1995 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մադանջիթ Սինգհի մրցանակ է սահմանել հանդուրժողականության և ոչբռնության խրախուսման համար։ Մրցանակը սահմանվել է Մադանջիթ Սինգհի (Madanjeet Singh) միջոցներով։ Շնորհվում է երկու տարին մեկ անգամ՝ Հանդուրժողականության միջազգային օրը, կազմակերպություններին և անձանց՝ հանդուրժողականության և ոչբռնության հաստատման գործունեության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.unesco.org/en/days/tolerance
  2. https://www.gicj.org/positions-opinons/gicj-positions-and-opinions/1706-international-day-for-tolerance-2019
  3. https://documents-dds-ny.un.org/doc/UNDOC/GEN/N97/769/96/PDF/N9776996.pdf?OpenElement
  4. «Հանդուրժողականութեան միջազգային օր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. Nations, United. «International Day for Tolerance». United Nations (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  6. "Declaration of Principles on Tolerance", UNESCO, 1995. (PDF:)
  7. «International Day for Tolerance». www.timeanddate.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]