Հահվե
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Հահվե | ||
Երկիր | Հարավային Կորեա | |
Համայնք | Անդոն | |
Մակերես | 499,5 հեկտար | |
Ժամային գոտի | UTC+9 | |
Պաշտոնական կայք | hahoe.or.kr | |
| ||
Հահվե (կորեերեն՝ 안동하회마을), Չոսոնների դինաստիայի ժամանակների կորեական ավանդական գյուղ, որը գտնվում է Կորեայի Հանրապետության Անդոնգ քաղաքի մոտ, Հյուսիսային Գյոնգսանգում։ Հիմնադրվել է 16-րդ դարում։
Գյուղը Կորեայի մշակույթի կարևոր մասն է համարվում` պահպանելով Չոսոնի ժամանակաշրջանի ճարտարապետական ոճը, բանահյուսությունը, արժեքավոր գրքեր և կորեական կլանային գյուղերի հին ավանդույթները (ծեսեր, դիմակով պարեր և այլն)։
Հահվե գյուղը կառուցվել է Ֆենշույի սկզբունքներին համապատասխան, դրա համար նախագիծն ունի լոտոսի ձև։
Բնակավայրը 2010 թվականից ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտերի ցանկում` մեկ այլ ավանդական գյուղի` Յանգդոնգի հետ միասին[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գյուղի համայնապատկերը
-
Տուն գյուղում
-
Ավանդական տներ գյուղում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 1324 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հահվե» հոդվածին։ |
|