Հալմահերա
Հալմահերա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Ինդոնեզիա[1][2] |
Վարչատարածք | North Maluku?[2] |
Երկարություն | 366 կմ |
Լայնություն | 159 կմ |
Ամենաբարձր կետ | Mount Gamkonora? |
ԲԾՄ | 1635 մետր և 985 մետր |
Մակերես | 17 780 կմ² |
Հյուսիսային կետ | 2°13′17″ հս․. լ. 127°57′19″ ավ. ե.HGЯO |
Հարավային կետ | 0°54′51″ հվ. լ. 128°27′06″ ավ. ե.HGЯO |
Արևելան կետ | 0°12′28″ հս․. լ. 128°54′12″ ավ. ե.HGЯO |
Արևմտյան կետ | 1°03′49″ հս․. լ. 127°23′49″ ավ. ե.HGЯO |
Մասն է | Մոլուքյան կղզիներ |
Աշխարհագրական տեղադրություն | Մոլուքյան կղզիներ |
Ջրլիցի ափին | Halmahera Sea? և Մոլուքյան ծով |
Հալմահերա (հնացած՝ Ջայլոլո[3], Ջիլոլո[4][5],, Հալմահերա[4][5], Հալմահեյրա[6]) (ինդոն.՝ Pulau Halmahera), կղզի Մալայան կղզեխմբում, Մոլուքյան կղզիներից ամենամեծը, պատկանում է Ինդոնեզիային:
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու անունը ծագել է մալայերեն լեզուներից, թարգմանության մեջ նշանակում է մեծ երկիր։ Կղզու անվանումը տվել են մերձակա կղզիների բնակիչները, որոնք փոքր են տվյալ կղզու համեմատ[7][8]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը 17,780 կմ² է։ Պատկանում է հյուսիսային Մոլլուքյան կղզիներին[9]:Վարչականորեն նշանակված է Հյուսիսային Մոլլուքա նահանգում։ Կղզու ռելիեֆը լեռնային է (բարձրությունը՝ մինչև 1560 մ - ակտիվ հրաբուխ Գամկոնորա)։ Կղզին գտնվում է նաև հյուսիսում գտնվող ակտիվ հրաբուխներ Դուկոնոն և կղզու հյուսիսարևմտյան մասում գտնվող Իբուն։
Կլիման Հասարակածային է։ Ողջ տարվա ընթացքում ափի ջերմաստիճանը 25-28 °C է, տեղումները տարեկան 2000-3000 մմ են։ Մշտադալար անտառներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոսրաբնակ Հալմահերայի բարեկեցությունը երկար ժամանակ կախված էր Թեռնատե կղզիներից և արևմուտքում գտնվող Թիդորե կղզիներից։ Այս կղզիներում ազդեցիկ թագավորություններ գոյություն ունեին մինչև հոլանդական Օստ-հնդկական ըկերության գալուստը, որը գաղութացրեց ամբողջ կղզեխումբը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ճապոնիայի ռազմական բազան գտնվում էր Հալմահերի վրա։
1999- 2000 -ական թվականներին Հալմահերում բռնի բախումներ տեղի ունեցան քրիստոնյաների և մուսուլմանների միջև։ Հազարավոր մարդիկ մահացել են կրոնական բախման արդյունքում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը (1995 թվականին) 162 728 բնակիչ։ Բնակչությունը մոտավորապես հավասարապես բաժանված է մուսուլմանների և քրիստոնյաների (ըստ այլ աղբյուրների՝ մուսուլմաններ 80% -ը և քրիստոնյաներ 20% -ը)։
Բնիկ ժողովուրդը խոսում է պապուասյան (Հյուսիսային Հալմահերի լեզուներ) և ավստոնեզիական լեզուներով (Հարավաֆիկյան լեզուներ)
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևադարձային գյուղատնտեսություն, կոկոսյան արմավենու տնկադաշտ։ Ոսկու, նիկելի և կոբալտի արդյունահանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Джайло́ло (Хальмахера) // Демосфен — Докембрий. — М. : Советская энциклопедия, 1952. — С. 200. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. Б. А. Введенский ; 1949—1958, т. 14):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 Ինդոնեզիայի ներքին գործերի նախարարի 2022 թվականի թիվ 050-145 հրամանագիրը
- ↑ Данное название на географических картах в современный период относят к проливу Джайлоло
- ↑ 4,0 4,1 «Гальмагера». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 5,0 5,1 Հալմահերա — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից.
- ↑ Малая советская энциклопедия / Н.Л.Мещеряков. — М.: Советская энциклопедия, 1929. — Т. 3. — С. 444. — 928 с.
- ↑ Е. М. Поспелов Географические названия мира: Топонимический словарь / Р. А. Агеева. — М.: Русские словари, 1998. — С. 450. — 445 с. — 3000 экз. — ISBN 5-89216-029-7
- ↑ Никонов В. А. Краткий топонимический словарь. — М., 1966. — С. 450.
- ↑ Литвин В. М., Лымарев В. И. Острова. — Изд. 1-е. — М.: Мысль, 2010. — С. 288. — 200 с. — ISBN ISBN 5-244-00977-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հալմահերա» հոդվածին։ |
|