Կվինտետ
Արտաքին տեսք
Կվինտետ (իտալ.՝ quintetto, լատին․՝ quintus՝ հինգերորդ), հնգյակ, հինգ երաժիշտ-կատարողներից (նվագողներ կամ երգիչներ) բաղկացած անսամբլ։ Ընդգրկվող գործիքները լինում են միասեռ (օրինակ՝ լարային աղեղնավոր) և խառը (օրինակ՝ լարայինները կլառնետի կամ դաշնամուրի հետ)։
Կվինտետ է անվանվում նաև հինգ գործիքի կամ ձայնի համար նախատեսված երաժշտական ստեղծագործությունը, համանման կվարտետին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կվինտետ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 669)։ |