Jump to content

Կոքսագազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոքսագազ, այրվող գազ։ Ստացվում է քարածխի կոքսացմամբ։ Պարունակում է միջին հաշվով 55-60% ջրածին, 20-30% մեթան, 5—7% ածխածնի օքսիդներ։ Այրման նվազագույն ջերմությունը՝ 17, 2-18, 8 Մջ/մ3 (4100—4500 կկալ/մ3)։ Կիրառվում է որպես վառելանյութ՝ արդյունաբերական վառարաններում, կենցաղային գազամատակարարման համար և որպես ելային հումք քիմիական արդյունաբերության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 665