Կուրիլյան լիճ
Կուրիլյան լիճ | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Ռուսաստան |
Վարչատարածք | Կամչատկայի երկրամաս |
Երկարություն | 12 կմ |
Լայնություն | 9,9 կմ |
ԲԾՄ | 81 մետր |
Խորություն | 306 մետր |
Մակերես | 77 կմ² |
Ծավալ | 15 000 000 000 մ³ |
Լեռնաշղթա | Արևելյան լեռնաշղթա |
Ավազանի տարածք | 316 կմ² |
Լճից հոսող գետ | Ozyornaya? |
Կուրիլյան կամ Կուրիլյան լիճ[1][2], խառնարանային լիճ, որը գտնվում է խոշոր կալդերայի կենտրոնում՝ Կամչատկա թերակղզու հարավային մասում, հարավկամչատկյան դաշնային պահուստային ֆոնդում։ Պատկանում է Ռուսաստանի Կամչատկայի երկրամասի Ուստ-Բոլշերեցկի շրջանին։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Անվանումը տրվել է մոտավորապես 1711 թվականին․ ծագում է կամչատկյան ային ցեղերից մեկի՝ կուրիլների (որոնք այդ ժամանակ ապրել են լճի ափին) անունից[3]։
Ստեփան Կրաշեննիկովը «Կամչատկայի երկրի նկարագրությունը» գրքում նշում է նաև լճի տեղական անվանումը՝ «Կուսի»[4]։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի առաջին նկարագրությունը կազմվել է 1740 թվականին Գեորգ Ստելլերի կողմից։ 1908 և 1909 թվականներին Ֆյոդոր Ռյաբուշինսկու արշավախումբը անցակցրել է ջրամբարի մանրակրկիտ ուսումնասիրություն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Կամչատկայի՝ մակերեսով երրորդ լիճը և զբաղեցնում է 77 կմ² տարածք։ Միջին խորությունը 195 մետր է, ամենամեծ խորությունը՝ 316 մետր[5]։ Սնուցումը ձնային և անձրևային է։ Ափին մոտ ջրի միջին ջերմաստիճանը սեպտեմբերին հասնում է 7,6 °C -ի, մաքսիմում՝ 10,8 °C-ի։
Լճի հարավային մասում գտնվում է Տուգումնիկ հրվանդանը, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Պուլոմնիկ հրվանդանը։ Լճի ափերը իրենցից ներկայացնում են մանրախճային լողափեր, որտեղ վեր են բարձրանում փոքրիկ լեռներ[6]։
Լիճ են թափվում մի քանի գետ և գետակ՝ Էտամինկ, Հակցին, Կիրուշուտկ, Գավրյուշկա և այլն։ Լճից սկիզբ է առնում Օզյորնայա գետը, որը արևմուտքում թափվում է Օխոտի ծով։
Մակերեսի գոլորշացումը կազմում է 0,294 կմ³/տարի։ Դանդաղեցված ջրափոխանակման ջրամբար ունեցող լճերից է։ Ամբողջական ջրափոխանակումը տեղի է ունենում միջինում 17,4 տարվա ընթացքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Курильское озеро Արխիվացված 2018-03-04 Wayback Machine // Большая советская энциклопедия, т. 14, с. 32. — Москва, 1973
- ↑ Курильское озеро // Словарь современных географических названий / под общей редакцией акад. В. М. Котлякова. — Екатеринбург : У-Фактория, 2006.
- ↑ Камчатский отдел Географического общества СССР
- ↑ Леонтьев В. В., Новикова К. А. Топонимический словарь Северо-Востока СССР / науч. ред. Г. А. Меновщиков; ДВО АН СССР. Сев.-Вост. комплекс. НИИ. Лаб. археологии, истории и этнографии. — Магадан: Магад. кн. изд-во, 1989. — С. 215. — 456 с. — 15 000 экз. — ISBN 5-7581-0044-7
- ↑ «Кроноцкий государственный природный биосферный заповедник — Озеро Курильское». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
- ↑ Физико-географические особенности Камчатки
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Описание Курильского озера
- Курильское озеро в БСЭ
- Kurile Lake at Global Volcanism Program(անգլ.)
- Курильское озеро в Географической энциклопедии
- Озеро Курильское на сай
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրիլյան լիճ» հոդվածին։ |
|