Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորտոնայի փողոցներ
Կորտոնա (իտալ. ՝ Cortona ), քաղաք Իտալիայի Տոսկանա մարզի Արեցո գավառում [ 2] ։
Կորտոնա քաղաքը ընկած է Տրազիմենյան լճից հյուսիս, Արեցո քաղաքից հարավ-արևելք՝ Արեցոյի գավառում ։
Հարևան կոմունաներն են՝ Արեցո , Կաստիլիոն Ֆորենտինո , Կաստիլիոնե դել Լագո , Չիտա դի Կաստելո , Ֆոիանո դելլա Կիանա , Լիսչանո Նիկոնե , Մոնտեպուլչանո , Սինալունգա , Տորիտա դի Սիենա , Տուորո սուլ Տրազիմենո , Ումբերտիդե ։
Քաղաքը հիմնադրվել է էտրուսկների կողմից և եղել է այն դարաշրջանի հնագույն ու կարևոր քաղաներից մեկը, մտել է էտրուսկական միության մեջ։ Մ.թ.ա. 310 թվականին քաղաը գրավել են հռոմիացիները, հետո՝ 5-րդ դարում գոթերը ։ 1325 թվականից քաղաքում տեղակայված է եպիսկոպոսի նստավայրը։
Բնակչության թվաքանակի փոփոխությունները
Սուրբ Ֆրանցիսկի եկեղեցի-առաջին եկեղեցին։ Հիմնադրել են ֆրանսիացիները, Ասիզիի սահմանի մոտ։ Այնտեղ գտնվում է հայտնի հայրենակցի՝ նկարիչ Լուկա Սինիորելիի աշխատություններից մի քանիսը, նաև Ֆրա Բեատո Անջելիկոյինը ։
Քաղաքի արտաքին տեսքը կազմվում է Միջնադարի և Վերածննդի դարաշրջանների տներով ու 6-րդ դարում կառուցված քաղաքային պատով։
Բառարաններ և հանրագիտարաններ