Jump to content

Կորեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կորեկ (այլ կիրառումներ)
Կորեկ
Կորեկ սովորական (Panicum miliaceum)
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Կորեկ
Լատիներեն անվանում
Panicum
L., 1753
Տիպիկ ներկայացուցիչներ

Panicum miliaceum L.Կորեկ սովորական


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 40901
NCBI 4539
EOL 108060

IPNI18661-1

Կորեկ (լատին․՝ Panicum), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 500 (այլ տվյալներով՝ 442[1]) տեսակ։ Տարածված են Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի արևադարձային, մերձարևադարձային և բարեխառն գոտիներում։

Հատիկ ստանալու համար մշակում են սովորական կորեկ (Panicum miliaceum

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնանացան բույս է, արմատները՝ փնջաձև, ցողունը՝ 45-150 սմ բարձրությամբ, տերևները՝ նշտարաձև։ Ծաղկաբույլը հուրան է, ինքնափոշոտվող։ Պտուղը հատիկ է, թեփուկավոր, 1000 հատիկը կշռում է 4-9 գ։ Չորադիմացկուն, ջերմասեր, վաղահաս բույս է։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեկը պարունակում է 2-4 տոկոս ճարպ, 10-14 տոկոս սպիտակուց, 55-80 տոկոս օսլա, մոտ 8 տոկոս բջջանք։

Կորեկից ստանում են ձավար, ալյուր, խտացրած կեր, կանաչ զանգված և խոտ։ Մշակության մեջ հայտնի է հնագույն ժամանակներից։ Հատիկի բերքը հավաքում են մոմային հասունացման, իսկ խոտինը՝ հուրաններն արձակելու փուլերում։ Կորեկից ավելի շատ ճարպ է պարունակում միայն վարսակը, իսկ սպիտակուցներ` հնդկացորենը։ Կորեկը պարունակում է մարդու օրգանիզմում չսինթեզվող ամինաթթուներ` տրեոնին, վալին, լեյցին, լիզին, հիստիդին, և այլն։ Կորեկը հարուստ է ֆոսֆորով (1,5 անգամ ավելի է, քան տավարի մսում), մագնիում, կալիում (մի քանի անգամ շատ, քան բրնձում), պղինձ, մանգան, ցինկ, բրոմ, նիկել և այլն)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Рожевиц Р. Ю. Род 88. Просо — Panicum // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Р. Ю. Рожевиц и Б. К. Шишкин. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1934. — Т. II. — С. 35—37. — 778 + XXXIII с. — 5175 экз.
  • Просо — статья из Большой советской энциклопедии
  • Просо // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 656
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորեկ» հոդվածին։