Կիտաա
Երկիր | Գրենլանդիա |
---|---|
Կարգավիճակ | Շրջան |
Վարչկենտրոն | Նուուկ |
Խոշորագույն քաղաք | Նուուկ |
Ժամային գոտի | -3 |
Կիտաա (Արևմտյան Գրենլանդիա), տարածք (շրջան) Գրենլանդիայում։ Շրջանի պատմական բնակչության մեծ մասը (90%), առաջին հերթին, էսկիմոսներ էին։ Որոշ ժամանակ նրանց միացան վիկինգներն ու դանիացիները։ Դա տեղի ունեցավ համեմատաբար մեղմ կլիմայի պատճառով․ սառցադաշտերը գրեթե ոչ մի տեղ չեն հասնում դեպի ծովը, այլ մնում են կղզու խորքերում։ Ավանները տեղակայված են ֆյորդերի խորքերում, պաշտպանված են Բաֆֆինի ծովի փոթորիկներից, իսկ Լաբրադորյան մեղմ հոսանքը թույլ չի տալիս, որ կղզին սառեցվի։
Շրջանի կենտրոնը երկրի մայրաքաղաք Նուուկն է։ Արևմտյան Գրենլանդիայի տարածքում են տեղակայված գրեթե բոլոր մունիցիպալիտետները՝ բացառությամբ երեքի։ Եվ բոլորը (բացառությամբ երեքի) տեղադրված են Գրենլանդիա կղզու, իսկ երեքը՝ մոտակա կղզիների վրա։ Բնակչության հիմնական զբաղմունքը, ինչպես և ամբողջ Գրենլանդիայում, որսորդությունն ու ձկնորսությունն է։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը](հարավից հյուսիս)
- Հարավային մաս․
- Նանորտալիկ
- Նակորտոկ
- Նարսակ
- Իվիտուուտ
- Պաամիուտ
- Կենտրոնական մաս․
- Նուուկ
- Մանիիտսոկ
- Սիսիմիուտ
- Կանգաատսիակ
- Աասիաատ
- Կասիգիանգուիտ
- Իլուլիսատ
- Քեքերտարսուակ
- Հյուսիսային մաս․
- Ուումանակ
- Ուպերնավիկ
- Հյուսիսարևելյան Գերմանական ազգային պարկ (փոքր հատված, չներառված տարածք)[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Berthelsen, Christian et al. (1989) "Kalaallit Nunaat Grønland Atlas"
Գրենլանդիայի վարչական բաժանում | |
---|---|
|