Կիմը դերասանական կարիերան սկսել է 2008 թվականին, նկարահանվելով գովազդներում և հայտնի էր "Oran C Girl" և "Lollipop Girl" անուններով[1][2]։ Իսկ առաջնախաղ է կատարել Mrs. Saigonդորամայում։ Կիմը առաջին անգամ ուշադրություն է գրավել 2011 թվականին High Kick սիթքոմում նկարահանվելուց հետո[3]։ Նույն տարում նա նկարահանվելէ What's Up և Romantic Heaven հեռուստասերիալաներում։ Այնուհետև 2012 թվականին նա նկարահնավել է դպրոցական Քեզ համար՝ ամբողջ հմայքով դորամայում և սարսափ Horror Stories ֆիլմում[4][5]։
2013 թվականին Կիմը նկարահանվել է «Ժառանգները» սերիալում որպես ընտանիքի ժառանգներից մեկը։ Այս դերը Կիմին տալիս է այնպիսի հրչակ որ նա ստանում է «Նոր աստղ» մրցանակը SBS Drama մրցանակաբաշխության ժամանակ[6][7]։
2014 թվականին նա սկսում է նկարահանվել նոր քրեական «Gap-dong» հեռուստասերիալում[8]։2014 թվականի դեկտեմբերին նա մասնակցում է King Kong Entertainment շոուին[9].[10] ։ Նա նաև 2015 թվականին նկարահանվում է «One Sunny Day» հեռուստասերիալում[11] ։
2016 թվականին նա նկարահանվել է «Արևի հետնորդները » հեռուստասերիալում, որը նկարահանել է KBS2 պան Ասիան[12]։ Այս դորամայով Կիմը հայտնի է դառնում ոչ միայն Կորեայում այլև ողջ աշխարհում[13][14][15] ։
2017 թվականին նա կատարում է իր առաջին առաջատար դերը KBS2-ի կողմից նկարահանված ռոմանտիկ «Fight for My Way» դորամայում Փակ Սո Ջունի հետ։ Դորաման հաջողվեց և ամրապնդեց Կիմի կարգավիճակը որպես առաջատար դերասանուհի[16][17]։ 2018 թվականին նա առաջին դերակատարում է անցկացրել Detective K ֆիլմի երրորդ սերայում[18]։
↑«김지원, '신분을 숨겨라' 특별출연…김범 연인 役» [Kim Ji-won special appearance in 'Hidden Identity' as Kim Bum's lover] (korean). OSEN. 2015 թ․ հունիսի 10.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)