Կիմ Հանմին
Կիմ Հանմին կորեերեն՝ 김한민 | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1969 (55 տարեկան) |
Ծննդավայր | Սունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Մայրենի լեզու | կորեերեն |
Կրթություն | Յոնսեի համալսարան և Դոնգուկի համալսարան |
Մասնագիտություն | կինոռեժիսոր և սցենարիստ |
Kim Han-min Վիքիպահեստում |
Կիմ Հանմին (կորեերեն՝ 김한민, նոյեմբերի 5, 1969, Սունչոն, Հարավային Ջոլա, Հարավային Կորեա), հարավկորեացի կինոռեժիսոր և սցենարիստ։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկսել է նկարահանել կարճամետրաժ ֆիլմեր։ 2007 թվականին նրա լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը եղել է «Ջախջախված դրախտ» առեղծվածային վեպը։ Ֆիլմը պատմում է մեկուսացված կղզում կատարված սպանության մասին, որը դիտել են ավելի քան 2 միլիոն մարդ ամբողջ Կորեայում[1]։ Նրա երկրորդ` «Խարիսխ» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մեծ քաղաքում և պտտվում են յուրաքանչյուր քաղաքացու անբաժանելի իրի` բջջային հեռախոսի շուրջ։ Ֆիլմն այնքան հաջող չէր, որքան նրա առաջին ֆիլմը[2]։
Նրա երրորդ` «Նետ։ Վերջին զենքը» ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում մանչու-կորեական պատերազմի ժամանակ։ Շարժընթացիկ նկարի սյուժեն՝ բեմադրված մարտական տեսարաններով և հատուկ էֆեկտներով, պատմում է վարպետ նետաձիգի և նրա քրոջ որոնման մասին, որոնք գերվել են զինվորների կողմից[3]։ Վարձույթի ընթացքում կինոնկարը դիտել է 7,46 միլիոն մարդ՝ այն դարձնելով 2011 թվականի ամենամեծ եկամտաբերությամբ կորեական կինոնկարը[4]։ Ֆիլմը շահել է «Մեծ զանգ»-ի և «Կապույտ վիշապ»-ի բազմաթիվ մրցանակներ[5][6]։
2014 թվականին նա եղել է «Մյունգ Ռայանի ճակատամարտը» մարտական ֆիլմի ռեժիսորը, որը պատմում է ծովակալ Լի Սունսինի և ճապոնացիների ղեկավարած Կորեական նավատորմի ծովային ճակատամարտի մասին։ Այն դարձել է հարավկորեական պատմության ամենահաջողված ֆիլմը տոմսարկղերում և առաջին կորեական ֆիլմը, որը տոմսարկղերում հավաքել է ավելի քան 100 միլիոն դոլար[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարչի պատմություն (1995 թվական)
- Անդին... (1995 թվական)
- Կարեկցանք (1997 թվական)
- Խառնաշփոթ (1998 թվական)
- Կապույտ արևածաղիներ (1999 թվական)
- Երեք սոված եղբայրները
- Ձմեռում (2007 թվական)
- Ջախջախված դրածտ (2007 թվական)
- Խարիսխ (2009 թվական)
- Նետ. Վերջին զենքը (2011 թվական)
- Մյուն Ռայանի ճակատամարտը (2014 թվակամ)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվական` Կապույտ վիշապ` Լավագույն ռեժիսորական դեբյուտ, Լավագույն օրիգինալ սցենար
- 2014 թվական` Մեծ զանգ` Լավագույն ֆիլմ (Մյուն-Ռայանի ճակատամարտ)
- 2014 թվական` Կապույտ վիշապ` Լավագույն ռեժիսորի աշխատանք (Մյուն Ռայանի ճակատամարտ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «KIM Han-min». Korean Film Council. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Lee, Hyo-won (2009 թ․ փետրվարի 12). «Hand Phone Showcases Top Talent». The Korea Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Lee, Hyo-won (2011 թ․ օգոստոսի 4). «Arrow aims for new horizons». The Korea Times. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Paquet, Darcy (2012 թ․ հունվարի 8). «South Korean box office in 2011». Korean Cinema Today. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Лауреаты 48-й церемонии награждения (2011) Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(կոր.) на официальном сайте премии.
- ↑ Лауреаты 32-й церемонии награждения (2011) Արխիվացված 2015-09-23 Wayback Machine(կոր.) на официальном сайте премии.
- ↑ «Roaring Currents Most Successful Korean Film of All Time». The Chosun Ilbo. 2014 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Հանմին» հոդվածին։ |
|