Կիմ Կի Դուկ
![]() 김기덕 | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Կիմ Կի Դուկ | |||||||||||
Ծնվել է | դեկտեմբերի 20, 1960[1][2][3] | ||||||||||
Ծննդավայր | Բոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա | ||||||||||
Մահացել է | դեկտեմբերի 11, 2020[4][5] (59 տարեկան) | ||||||||||
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա[6] | ||||||||||
Քաղաքացիություն | ![]() | ||||||||||
Ազգություն | կորեացի | ||||||||||
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, մոնտաժող, կինոդերասան և դերասան | ||||||||||
Պարգևներ | |||||||||||
IMDb | ID 1104118 | ||||||||||
koreanfilm.org/kimkiduk.html | |||||||||||
![]() | |||||||||||
|
Կիմ Կի Դուկ (կորեերեն՝ 김기덕, դեկտեմբերի 20, 1960[1][2][3], Բոնգհվա, Հյուսիսային Գյոնգսանգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 11, 2020[4][5], Ռիգա, Լատվիա[6][7]), կորեացի կինոռեժիսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Սոբյոնի գյուղում, Հարավային Կորեա։ Ազգությամբ կորեացի։ Ծնվել է 1960 թվականի դեկտեմբերի 20-ին։ Շուտով ընտանիքը տեղափոխվել է Սեուլ, որտեղ նա սկսել է հաճախել գյուղատնտեսական դպրոց։ Չավարտելով ուսումը՝ նա 17 տարեկանից աշխատել է գործարանում։
20 տարեկանում զորակոչվել է բանակ։ 5 տարի ծառայել է կորեական ծովային հետևակում, այնուհետև երկու տարի անցկացրել է կույրերի եկեղեցում՝ նպատակ ունենալով դառնալ հոգևորական։ Այդ ընթացքում մեծացել է գեղանկարչության նկատմամբ նրա հակումը և նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ 1990-1992 թվականներին ուսումնասիրել է կերպարվեստ։
Որոշ ժամանակ նա ճանապարհորդել է Եվրոպայում՝ հանդես գալով որպես նկարիչ։ Նրա առաջին ռեժիսորական ֆիլմը 1996 թվականի Կոկորդիլոս ֆիլմն է։
Իր կինոկարիերայի 10 տարվա ընթացքում Կիմ Կի Դուկը նկարահանել է 13 ֆիլմ։
Մահացել է 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Լատվիայում կորոնավիրուսի վարակից[7]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 - «Ոսկե առյուծ» մրցանակ Վենետիկի 69-րդ կինոփառատոնին «Պիետա» ֆիլմի համար
- 2005 - Սան Սեբաստիանում կայացած միջազգային կինոփառատոնի մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
- 2005 - Արգենտինական ասոցիացիայի կինոքննադատների մրցանակը օտարերկրյա լավագույն ֆիլմի համար ոչ իսպաներեն լեզվով «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
- 2004 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի չորս մրցանակ «Դատարկ տուն» ֆիլմի համար
- 2004 - «Ոսկե ականջ» մրցանակ Իսպանիայում կայացած միջազգային կինոփառատոնին «Դատարկ տուն» ֆիլմի համար
- 2004 - «Արծաթյա արջ» մրցանակ Բեռլինյան կինոփառատոնին՝ որպես լավագույն ռեժիսորական աշխատանք «Սամարիթենուհի» ֆիլմի համար
- 2003 - Միջազգային Կինոփառատոնի չորս մրցանակ Լոկարնոյում «Գարուն, ամառ, աշուն, ձմեռ և կրկին գարուն» ֆիլմի համար
- 2003 - Միջազգային կինոփառատոնի երեք մրցանակ «Առափնյա պաշտպանը» ֆիլմի համար
- 2002 - «Արևմտյան էքսպրեսս» մրցանակ Կատալոնական միջազգային կինոփառատոնում «Վատ տղան» ֆիլմի համար
- 2002 - Ճապոնական Ֆուկուոկա քաղաքում կայացած միջազգային կինոփառատոնի գրան պրի «Վատ տղան» ֆիլմի համար
- 2002 - Բելգիայում տեղի ունեցած Սինեմա Նովո կինոփառատոնի երիտասարդ ժյուրիի կողմից Ամակուրու մրցանակ «Հասցեն`անհայտ» ֆիլմի համար
- 2002 - «Մեծ զանգակ» կորեական մրցանակը «Վատ տղան» ֆիլմի համար
- 2001 - «Ոսկե ագռավ» մրցանակը՝ որպես բրյուսելյան միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ՝ ֆանտաստիկա ժանրում «Կղզի» ֆիլմի համար
- 2001 - Պորտուգալիայի Օպորտո քաղաքում կայացած կինոփառատոնի երկու մրցանակ «Կղզի» ֆիլմի համար
- 2001 - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակ ժյուրիի կողմից «Կղզի» ֆիլմի համար
- 2000 - Վենետիկի միջազգային կինոփառատոնի մրցանակ «Կղզի» ֆիլմի համար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 È morto Kim Ki-duk, regista di 'L'isola' e 'Ferro 3', per complicazioni da Covid19 (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Koronavírusban, 59 évesen meghalt az egyik legjobb koreai filmrendező, Kim Ki-duk (հունգ.)
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.lrt.lt/en/news-in-english/19/1296253/korean-filmmaker-kim-ki-duk-dies-from-covid-19-complications-in-latvia
- ↑ 7,0 7,1 Inc, TV Rain (2020 թ․ դեկտեմբերի 11). «В Латвии от коронавируса умер корейский режиссер Ким Ки Дук». tvrain.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 11-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Կի Դուկ» հոդվածին։ |
|