Jump to content

Կիմ Թե Հվի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Թե Հվի
Հասակը162 սմ
Ծնվել էմարտի 29, 1980(1980-03-29)[1][2] (44 տարեկան)
ԾննդավայրՈւլսան, Հարավային Կորեա
ԿրթությունUlsan Girls' High School? և Սեուլի ազգային համալսարան
Քաղաքացիությունկորեացի
Ազգությունկորեացի
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտությունդերասան, մոդել,
Ամուսին(ներ)Ռեյն
sp-kimtaehee.net
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Կիմ Թե Հվի (կորեերեն՝ 김태희, մարտի 29, 1980(1980-03-29)[1][2], Ուլսան, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասանուհի։ Հայտնի է Stairway to Heaven (2003), Love Story in Harvard (2004), Iris (2009), My Princess (2011), և Yong-pal (2015) հեռուստասերիալներում խաղացած իր դերերով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Թե Հվին ծնվել է 1980 թվականի մարտի 29-ին Բուսանում, Հարավային Կորեայում։ Հայրը`Քիմ Յու Մուն, ով համարվում է Hankook Union Transportation-ի նախագահը 1984 թվականից։ Նա ընդգրկված էր տարբեր բարեգործական միություններում, որպեսզի օգնի Ուլսանի շրջանում երիտասարդներին և ամուսնալուծված ընտանիքներին։ Ունի ավագ քույր `Քիմ Հե Վոն, և փոքր եղբայր`Լի Վան (Քիմ Հյունգ Սու), ով նույնպես դերասան է, ինչպես նաև մասնակցել է Stairway to Heaven հեռուստասերիալին, որտեղ խաղում էր նրա քույրը։

Երբ նա մանուկ էր, Քիմ ընտանիքը տեղափոխվեց Ուլսան և նա մեծացավ այնտեղ։ Նա ուներ բացարձակ բարձր գնահատականեր բոլոր առարկաններից, երբ նա սովորում էր միջնակարգ դպրոցում, որից հետո սովորել է Ulsan Girls ավագ դպրոցում։ 1999 թվականին Տե Հին տեղափոխվել է Սեուլ, մասնակցելու հեղինակային Seoul National համալսարանի դասընթացներին։ Այնտեղ նա դարձավ SNU Women's Ski ակումբի նախագահը։ 2005 թվականին նա ավարտեց SNU-ն ( Seoul National University) նորաձրություն և դիզայն բաժինը բակալավրի աստիճանով։

Կիմ Թե Հվին մեծապես հայտնի է որպես Հարավային Կորեայի ամենագեղեցիկ կինը, արժանանալով "Nation's Goddess" տիտղոսին։

2000 թվականին գովազդային գործակալներից մեկը տեսնում է Քիմին մետրոյում, և առաջարկում նրան մոդելային աշխատանք։ 2001 թվականին Last Present մելոդրամայում Քիմը ներկայացավ մի փոքրիկ դերով , որից առաջ նկարահանվել էր գովազդային տեսահոլովակներում։ 2002 թվականին նարկայացել է Living in New Town կարճամետրաժ ֆիլմով և Let's Go սիթքոմով, իսկ 2003 թվականին նկարահանվել է Younger Brother's House ֆիլմում։

Տե Հին հասել է մեծ հեղինակության 2003 թվականին նկարահանվելով SBS հեռուստաալիքի Stairway to Heaven հեռուստասերիալում, մարմնավորելով չար փոխնակ քրոջ։ Սկսած 2004 թվականից, նա գլխավորում էր գլխավոր դերերի շարքը, շնորհիվ KBS հեռուստաալիքի Forbidden Love և SBS հեռուստաալիքի Love Story in Harvard հեռուստասերիալններում ունեցած իր հաջողություններով։ Վերջինն արժանանալով հեռուստադիտողի ուշադրությանը և մեծ վարկանիշի, Տե Հին արժանացավ TV կատեգորիայում Most Popular Actress մրցանակին Baeksang Arts Awards-ում։ Love Story in Harvard հեռուստասերալն արձանագրեց մեծ դիտման վարկանիշ Ճապոնիայում, նպաստելով երկրում Քիմի հանրաճանաչությանը։

Այնուհետև Տե Հին մասնակցեց The Restless պատմական ֆիլմի և Venus and Mars ռոմանտիկ կատակերգության նկարահանմանը։ Այնուամենայնիվ, երկուսն էլ անհաջող ստացվեցին։

Stairway to Heaven և Love Story in Harvard հեռուստասերալներում ունեցած իր հաջողություների շնորհիվ, նա դարձավ ամենապահանջված հեռուստաաստղերից մեկը։ Korea Broadcast Advertising Corporation-ի կողմից նա առաջադրվեց որպես 2008 թվականի լավագույն գովազդային մոդել, ստանալով "CF Queen" մականունը։ Իր անթերի գեղեցկության և տաղանդի շնորհիվ արժանացավ "Nation's Goddess" կամ "Nation's um-chin-dal" տիտղոսին։ Այնուամենայիվ Տե Հին ցանկանում էր արժանի գնահատական ստանալ իր դերասանական տաղադի շնորհիվ։

2009 թվականին նա վերադարձավ փոքր էկրան՝ խաղալով Iris լրտեսական թրիլլերում։ Ֆիլմը կորեական ամենաթանկարժեք դրամաներից մեկն էր, որը հասավ մինչև 30% դիտման հաջողության։ Ֆիլմի համար արժանացել է KBS Drama Awards-ի Excellence Award in a Mid-length Drama մրցանակին, որը նրա առաջին դերասանական մրցանակն էր և հանրաճանաչության մրցանակը։

Լքելով իր նախկին գործակալությունը` Namoo Actors, 2010 թվականի հունվարին միացավ Lua Entertainment -ին։ Նույն տարում նկարահանվեց նաև Grand Prix սպորտային դրամայում, մարմնավորելով մի ձիավարի, ով ցանկանում էր հաղթել մրցաշարում։

Iris ֆիլմում ունեցած իր հաջողություններից հետո, նորից դրական գնահատականների արժանացավ My Princess (2011) ռոմանտիկ սերիալում։ Տե Հին խաղում էր հասարակ քոլեջի աշակերտուհու դեր, ով հայտագործեց, որ նա միապետուհի է։ Մեկ տարի անց , նա նկարահանվեց իր առաջին ճապոնական հեռուստադրամայում Boku to Star no 99 Nichi, որտեղ մարմնավորում էր կորեական հեռուսաաստղի, ով հանդիպում է հասարակ ճապոնացի թիկնապահի և սիրահարվում։

2013 թվականին, Քիմը նկարահանվեց պատմական դրամայում` Jang Ok-jung, Living by Love, որպես թագավարական ընտանիքի սպասուհի Hui-bin Jang: Այս ամենին հաջորդեց հաջորդ դերը, որը մարմնավորւմ է չինացի Wang Xizhi -ի կնոջ դերը Saint Wang Xizhi չինական հեռուստադրամայում։

Քիմը վերադարձավ հեռուստատեսություն 2015 թվականին , խաղալով ժառանգորդուհու դեր, որին կոմայից հետո օգնեց ապաքինվել վարձու բժիշկ Յոնգ Փալը։ Շոուն գրանցեց բարձր վարկանիշ և Կիմ Թե Հվին արժանացավ Top Excellence Acting մրցանակին Korea Drama Awards-ում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին, Կիմ Թե Հվին սկեց հանդիպել հարավկորեացի երգիչ-դերասան Ռաինի հետ։ Նրանք, իրենց հանդիպումից 5 տարի անց՝ 2017 թվականի հունվարի 19-ին ամուսնացան։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստադրամաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Անվանում Դեր Network
2002 Let's Go Tae-hee SBS
2003 Screen Kim So-hyun SBS
A Problem at My Younger Brother's House Park Su-jin SBS
Stairway to Heaven Han Yoo-ri SBS
2004 Forbidden Love Yoon Shi-yeon KBS2
Love Story in Harvard Lee Soo-in SBS
2009 Iris Choi Seung-hee KBS2
2011 My Princess Lee Seol MBC
Boku to Star no 99 Nichi Han Yoo-na Fuji TV
2013 Jang Ok-jung, Living by Love Jang Ok-jung SBS
2015 Yong-pal Han Yeo-jin SBS
Saint Wang Xizhi
Տարեթիվ Անվանում Դեր
2001 Last Present young Park Jung-yeon
2002 Living in New Town (short film) Ji-soo
2006 The Restless So-hwa/Yon-hwa
2007 Venus and Mars Yoon Jin-ah
2010 Grand Prix Seo Ju-hee
Iris: The Movie Choi Seung-hee

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Երգ Արվեստագետ
2002 "Letter" g.o.d
2003 "Only" The Jun
2004 "Don't Go Away" Park Yong-ha
2014 "Koinonia"[3] Korean Catholic celebrities

Մրցանակաբաշխություներ և նոմինացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Մրցանակ Կատեգորիա Պաշտոնական աշխատանք Արդյունք
2003 SBS Drama Awards[4] Նոր աստղ մրցանակ Stairway to Heaven Հաղթանակ
2004 KBS Drama Awards[5] Լավագույն նոր դերասանուհի Forbidden Love Հաղթանակ
SBS Drama Awards[4] Top 10 Stars Love Story in Harvard Հաղթանակ
Netizen հանրաճանաչության մրցանակ Հաղթանակ
2005 41st Paeksang Arts Awards[4] Ամենահանրաճանաչ հեռուստադերասանուհի Հաղթանակ
2007 43rd Paeksang Arts Awards[4] Ամենահանրաճանաչ դերասանուհի (Ֆիլմ) The Restless Հաղթանակ
3rd Pyeongtaek Film Festival New Currents Movie Star - Best New Actress Հաղթանակ
15th Chunsa Film Art Awards Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված
44th Grand Bell Awards[4][6] Overseas հանրաճանաչության մրցանակ Հաղթանակ
Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված
28th Blue Dragon Film Awards[4][6] Հանրաճանաչ աստղ մրցանակ Հաղթանակ
Լավագույն նոր դերասանուհ Առաջադրված
6th Korean Film Awards[6] Լավագույն նոր դերասանուհի Առաջադրված
André Kim Best Star Awards Female Star Award  Նամիբիա Հաղթանակ
2009 KBS Drama Awards[7] Best Couple Award with Lee Byung-hun Iris Հաղթանակ
Գերազանցության մրցանակ, կարճամետրաժ դրամայի դերասանուհի Հաղթանակ
2010 46th Paeksang Arts Awards Լավագույն հեռուստադերասանուհի Առաջադրված
3rd Korea Drama Awards Լավագույն դերասանուհի Առաջադրված
2011 6th Seoul International Drama Awards Նշանավոր կորեացի դերասանուհի My Princess Առաջադրված
MBC Drama Awards Գերազանցության մրցանակ, դերասանուհի մինիսերիալում Առաջադրված
2013 Cosmo Beauty Awards Ասիական դրամայի աստղ  Նամիբիա Հաղթանակ
SBS Drama Awards Գերազանցության մրցանակ, դերասանուհի հատուկ դրամայում Jang Ok-jung, Living by Love Առաջադրված
2015 8th Korea Drama Awards Գերազանցության մրցանակ, դերասանուհի Yong-pal Հաղթանակ
4th APAN Star Awards Գերազանցության մրցանակ, դերասանուհի մինիսերիալներում Առաջադրված
SBS Drama Awards[8] Best couple award with Joo Won Հաղթանակ
Top 10 stars Հաղթանակ
Գերազանցության մրցանակ, մինիսերալներ, դերասանուհի Հաղթանակ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Lee, Sun-min (2014 թ․ հուլիսի 8). «Star-filled video welcomes pope». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Profile». Kim Tae-hee official website. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  5. «Winners at the 2004 KBS Drama Awards». Korea Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  6. 6,0 6,1 6,2 «KIM Tae-hee - Awards». Cinemasie. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  7. Han, Sang-hee (2010 թ․ հունվարի 3). «2009 Drama Awards Wrap Up With No Surprises». The Korea Times. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. http://www.dramabeans.com/2015/12/2015-sbs-drama-awards/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիմ Թե Հվի» հոդվածին։