Խոլերա
Խոլորա Բարակ աղիքային ինֆեկցիա հարուցված Vibro cholerae բակտերիայի որաշակի շտամերով[15][16]։ Ախտանիշները տատանվում են դրանց բացակայությունից մինչ ծանր ընթացք։ Դասական ախտանիշը վերջին մի քանի օրերի ընթացքում ջրի մեծ քանակով փորլուծությունն է[17]։ Հնարավոր է նաև փսխում և մկանային ջղաձգումներ[16]։ Փորլուծությունը կարող է այնքան ծանր լինել, որ ժամերի ընթացքում հանգեցնի ծանր դեհիդրատացիայի և էլեկտրոլիտային դիսբալանսի[17]։ Այս ամենը հանգեցնում է էնօֆթալմիայի, մաշկի առանձգականության կորստի, ձեռքերի և ոտքերի կնճռոտման[18]։ Ախտանիշների դրսևորումը սկսվում է ախտահարումից 2 ժամից մինչև 5 օր անց[16]։
Խոլորեն հարուցվում է մի քանի տեսակներով, որոշները առաջացնում են առավել ծանր հիվանդություն քան մնացածը[17]։ Առավելապես տարածվում է բակտերիայով աղտոտված ջրի և սննդի միջոցով։ Խոլորայի կանխարգելումն իրականացվում է սանիտարական վիճակի բարելավման և խմելու ջրի մաքրման միջոցով[17]։ Մարդիկ բակտերիայի համար միակ հայտնի տերերն են[17]։ Հիվանդության ռիսկի գերծոններն են համարվում վատ սանիտարական վիճակը, խմելու ջրի ոչ բավարար մաքրումը և աղքատությունը[17]։ խոլերան կարող է ախտորոշվել կղանքի թեստով[17]։ Հասանելի է նաև արագ թեստեր, որոնց ճշտգրտությունը բարձր չէ[19]։
Խոլորայի կանխարգելումն իրականացվում է սանիտարական վիճակի բարձրացմամբ և խմելու ջրի մաքրման միջոցով[18]։ Խոլերայի բերանացի տրվող վակցինան պաշտպանում է մոտ 6 ամիս[17]։Դրանք ունեն հավելյալ պաշտպանություն E. coli.-ով առաջացած փորլուծության դեմ[17]։ Առաջնային բուժումը համարվում է օրալ ռեհիդրատացիոն թերապիան։ Նախընտրելի է բրնձի հիմքով լուծույթները[17]։Ցինկի հավելումները օգտակար են երեխաների համար[20]։ Ծանր դեպքերում կարող է ներերակային հեղուկներ ներմուծման անհրաժեշտություն առաջանալ, ինչպիսին է Ռինգերի լուծույթը։Հակաբիոտիկների կիրառումը ևս կարող է օգտակար լինել[17]։ Առավել թիրախավորված բուժման համար կատարվում է հակաբիոտիկների զգայունության թեստ[16]։
Ամբողջ աշխարհում Խոլերան տարեկան ախտահարում է 3-5 միլիոն մարդ և հանգեցնում է 28,800–130,000 մահվան[17][21]։ Չնայած որ 2010 թ խոլերան առաջացրել է պանդեմիա, այն զարգացած երկներում հազվադեպ է հանդիպում[17]։Հիմնականում ախտահարվում են երեխաները[17][22]։ Հանդիպում է ինչպես բռնկումների, այնպես էլ քրոնիկական ձևով[17]։ Հիվանդության շարունակական ռիսկ ունեցող տարածքները ներառում են Աֆրիկան և Հարավարևելյան Ասիան[17]։ Մահացության ռիսկը ախտահարվածների շրջանում 5%-ից ցածր է, սակայն կարող է հասնել 50%-ի[17]։ Բուժման բացակայությունը հանգեցնում է մահացության մակարդակի աճի[17]։ Խոլերայի նկարագրություններ հայտնաբերվել են դեռ մ.թ.ա. 5-րդ դարում՝ սանսկրիտական գրականությունում[18]։ Անգլիայում 1849-ից 1854 թվականներին Ջոն Սնոուի կատարած խոլերայի ուսումնասիրությունները հանգեցրեց համաճարակաբանության ոլորտում զգալի առաջընթացի[18][23]։ Վերջին 200 տարվա ընթացքում յոթ խոշոր բռնկումների հետևանքով գրանցվել է միլիոնավոր մահացություններ[24]։
նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլերայի առաջնային ախտանիշներն են առատ լուծն ու ջրային փսխումը[25]։ Այս ախտանիշները սովորաբար սկսվում են հանկարծակի՝ բակտերիաների օրգանիզմ հայտնվելուց կես օրից հինգ օր հետո[26]։ Դիարեան բնութագրվում է որպես շիլայանման և կարող է ունենալ ձկան հոտ[25]։ Խոլերայով հիվանդ, չբուժված անձը կարող է օրական 10-ից 20 լիտր դեֆեկացիա ունենալ[25]։ Ծանր առանց բուժման խոլերան ախտահարված անհատների մոտ կեսի մահվան պատճառ է դառնում[25]:Ծանր, չբուժված փորլուծությունը կարող է առաջացնել կյանքին սպառնացող ջրազրկում և էլեկտրոլիտային դիսբալանս[25]։ Ասիմպտոմատիկ և սիմպտոմատիկ վարակների հարաբերակցությունը գնահատավում են 3-ից 100[27]։ Խոլերան ստացել է «կապույտ մահ» անվանումը[28], քանի որ հեղուկի ծայրահեղ կորստից մարդու մաշկը կարող է կապտա-մոխրագույն երանգ ստանալ[29]։
Տենդը հազվադեպ է հանդիպում և դրա առկայությունը պետք է կասկած հարուցի երկրորդական վարակի վերաբերյալ։ Հիվանդները կարող են լեթարգիկ լինել և ունենալ ընկղմված աչքեր, բերանի չորություն, սառը, կպչուն մաշկ կամ կնճռոտ ձեռքեր և ոտքեր։ Կուսմաուելյան շնչառությունը՝ խորը և ծանր շնչառություն, կարող է առաջանալ կղանքով բիկարբոնատների կորստի և արյունամատակարարման նվազման հետևանքով առաջացած լակտատ ացիսդոզի պատճառով։ Ջրազրկման պատճառով արյան զարկերակային ճնշումը իջնում է, ծայրամասային անոթազարկը դառնում է արագ, թելանման։ Միզարձակությունը նվազում է ժամանակի ընթացքում։ Էլեկտրոլիտային անհավասարակշռության պատճառով առաջացած մկանային ջղաձգումները, թուլությունը, գիտակցության փոփոխությունը, նոպաները (նույնիսկ մինչ կոմա), շատ տարածված են հատկապես երեխաների մոտ[25]։
պատճառագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]փոխանցման ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոլերայի բակտերիաներ հայտնաբերվել են խեցեմորթներում և պլանկտոններում[25]։
Փոխանցումը սովորաբար ֆեկալ–օրալ ճանապարհով է աղտոտված սննդի կամ ջրի միջոցով՝ պայմանավորված վատ սանիտարական վիճակի հետ[17]։ Զարգացած երկրներում խոլերայի դեպքերի մեծամսնությունը փոխանցվում է սննդի միջոցով , մինչդեռ զարգացող երկրներում՝ ջրով[25]։ Սննդի փոխանցումը կարող է տեղի ունենալ, երբ մարդիկ հավաքում են ծովամթերք, օրինակ՝ ոստրեներ կեղտաջրերով վարակված ջրերում։ Խոլերայի վիբրոնը կուտակվում է պլանկտոնային խեցգետնակերպերում, իսկ զոոպլանկտոնը համարվում է սննդի աղբյուր ոստրեների համար[30]։
Խոլերայով վարակված մարդիկ հաճախ ունենում են փորլուծություն։ Հիվանդության փոխանցում կարող է տեղի ունենալ, եթե այսպես կոչված շիլայանման կղանքով խմելու ջուրը աղտոտվի[31]։ Միանվագ կղազատումը կարող է առաջացնել շրջակա միջավայրում V. cholerae-ի թվաքանակի մեկ միլիոն անգամ ավելացման[32]։ Խոլերան հազվադեպ է ուղղակիորեն փոխանցվում մարդուց մարդուն[33] ։
Զգայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]նորմալ առողջ մեծահասակների մոտ խոլերա առաջացնելու համար պահանջվում է մոտ 100 միլիոն բակտերիայի ընդունում[25]։ Սակայն այս չափաբաժինը ստամոքսի ցածր թթվայնություն ունեցողներր մոտ (օրինակ՝ պրոտոնային պոմպի ինհիբիտորներ օգտագործողների մոտ) ավելի քիչ է[25]։ Երեխաները նույնպես ավելի զգայուն են, 2–4 տարեկան երեխաները վարակվածության ամենաբարձր ցուցանիշն ունեն[25]:Խոլերայի նկատմամբ զգայունության վրա ազդում է նաև արյան խումը։ Ամենաընկալունակը արյան O (առաջին) խումբ ունեցողներն են[25]։ Նվազած իմունիտետով անձինք, ինչպիսիք են ՁԻԱՀ-ով հիվանդները կամ թերսնուցված երեխաները, վարակվելու դեպքում ունենում են հիվանդության ծանր ընթացք[34]։
Ցիստիկ ֆիբրոզի գենետիկական մուտացիան, որը հայտնի է որպես դելտա-F508, մարդկանց մոտ պահպանում է ընտրովի հետերոզիգոտ առավելություն։ մուտացիայի հետերոզիգոտ կրողները (որոնք մուկովիսցիդոզով չեն ախտահարվում) ավելի դիմացկուն են V. cholerae–ի նկատմամբ։ .[35] Այս պարագայում ցիստիկ ֆիբրոզի տրանսմեմբրանային հաղորդունակության կարգավորիչ սպիտակուցների գենետիկական անբավարարությունը խանգարում է բակտերիաների միացմանը աղիքային էպիթելի հետ՝ այդպիսով նվազեցնելով վարակի հետևանքները։
V. cholerae-ն գոյություն ունի նաև մարդու մարմնից դուրս՝ բնական ջրային աղբյուրներում՝ ինքնուրույն կամ ֆիտոպլանկտոնի, զոոպլանկտոնի կամ բիոտիկ և աբիոտիկ դետրիտների հետ փոխազդեցության ձևով[36]։ Նման ջուր խմելը նույպես կարող է հանգեցնել հիվանդության զարգացման առանց ջրի կղանքային զանգվածներով նախնական աղտոտման։ Այնուամենայնիվ, ջրային միջավայրում առկա է ընտրողական ճնշում, որը կարող է նվազեցնել V. cholerae-ի վիրուլենտությունը[36]։
Բուժում և պրոֆիլակտիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հետևել հիգիենային, պայքարել ճանճերի դեմ։
- Պայքար ջրազրկման դեմ՝ հեմոցեզ. ռեոպոլիգլյուկին և շատ հեղուկներ։
- Հակաբիոտիկներ՝ բիոմիցին, լիոմիցետին, սուլֆանիլամիդային պրեպարատներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Harrison’s Principles of Internal Medicine, 14th Edition, McGraw-Hill, Health Professions Division
- Жуков-Вережников Н. Н. Диагноз чумы и холеры, М., 1944
- Майер А. Э. Наставление, как должно поступать жителям в предохранении себя от болезни холеры. Харьков, 1831.
- Златогоров С. И. Эпидемиология и микробиология холеры, М., 1947
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.who.int/news-room/fact-sheets/detail/cholera
- ↑ 2,0 2,1 https://www.cdc.gov/cholera/illness.html
- ↑ 3,0 3,1 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
- ↑ 4,0 4,1 Disease Ontology — 2016.
- ↑ http://canalsalut.gencat.cat/ca/salut-a-z/c/colera/
- ↑ 6,0 6,1 https://www.mayoclinic.org/es-es/diseases-conditions/cholera/symptoms-causes/syc-20355287
- ↑ 7,0 7,1 https://minutosaudavel.com.br/colera/#sintomas
- ↑ 8,0 8,1 https://www.msdmanuals.com/es-es/professional/enfermedades-infecciosas/bacilos-gramnegativos/c%C3%B3lera
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4154910/#:~:text=The%20first%20pandemic%20(1817%20%2D%201821,including%20Muscat%2C%20Tehran%20and%20Baghdad.
- ↑ https://emedicine.medscape.com/article/962643-clinical?form=fpf
- ↑ 11,0 11,1 https://www.cdc.gov/cholera/diagnosis.html
- ↑ https://emedicine.medscape.com/article/962643-workup
- ↑ 13,0 13,1 https://www.cdc.gov/cholera/treatment/index.html
- ↑ https://www.cdc.gov/cholera/vaccines.html
- ↑ Finkelstein, Richard A. (1996). «Cholera, Vibrio cholerae O1 and O139, and Other Pathogenic Vibrios». In Baron, Samuel (ed.). Medical Microbiology (4th ed.). University of Texas Medical Branch at Galveston. ISBN 978-0-9631172-1-2. PMID 21413330. Կաղապար:NCBIBook2.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 «Cholera – Vibrio cholerae infection Information for Public Health & Medical Professionals». Centers for Disease Control and Prevention. 2015 թ․ հունվարի 6. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 17,14 17,15 17,16 17,17 17,18 «Cholera vaccines: WHO position paper» (PDF). Weekly Epidemiological Record. 85 (13): 117–28. 2010 թ․ մարտ. PMID 20349546. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Harris JB, LaRocque RC, Qadri F, Ryan ET, Calderwood SB (2012 թ․ հունիս). «Cholera». Lancet. 379 (9835): 2466–2476. doi:10.1016/s0140-6736(12)60436-x. PMC 3761070. PMID 22748592.
- ↑ «Diagnosis and Detection». Centers for Disease Control and Prevention. 2015 թ․ փետրվարի 10. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ «Cholera – Vibrio cholerae infection Treatment». Centers for Disease Control and Prevention. 2014 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ Wang, Haidong; Naghavi, Mohsen; Allen, Christine; Barber, Ryan M.; Bhutta, Zulfiqar A.; Carter, Austin; Casey, Daniel C.; Charlson, Fiona J.; Chen, Alan Zian; Coates, Matthew M.; Coggeshall, Megan; Dandona, Lalit; Dicker, Daniel J.; Erskine, Holly E.; Ferrari, Alize J.; Fitzmaurice, Christina; Foreman, Kyle; Forouzanfar, Mohammad H.; Fraser, Maya S.; Fullman, Nancy; Gething, Peter W.; Goldberg, Ellen M.; Graetz, Nicholas; Haagsma, Juanita A.; Hay, Simon I.; Huynh, Chantal; Johnson, Catherine O.; Kassebaum, Nicholas J.; Kinfu, Yohannes; և այլք: (2016 թ․ հոկտեմբեր). «Global, regional, and national life expectancy, all-cause mortality, and cause-specific mortality for 249 causes of death, 1980-2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». Lancet. 388 (10053): 1459–1544. doi:10.1016/s0140-6736(16)31012-1. PMC 5388903. PMID 27733281.
- ↑ «Cholera – Vibrio cholerae infection». Centers for Disease Control and Prevention. 2014 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
- ↑ Timmreck TC (2002). An introduction to epidemiology (3. ed.). Sudbury, MA: Jones and Bartlett Publishers. էջ 77. ISBN 978-0-7637-0060-7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Cholera's seven pandemics». CBC. 2008 թ․ մայիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ 25,00 25,01 25,02 25,03 25,04 25,05 25,06 25,07 25,08 25,09 25,10 25,11 Sack DA, Sack RB, Nair GB, Siddique AK (2004 թ․ հունվար). «Cholera». Lancet. 363 (9404): 223–33. doi:10.1016/S0140-6736(03)15328-7. PMID 14738797. S2CID 208793200.
- ↑ Azman AS, Rudolph KE, Cummings DA, Lessler J (2013 թ․ մայիս). «The incubation period of cholera: a systematic review». The Journal of Infection. 66 (5): 432–8. doi:10.1016/j.jinf.2012.11.013. PMC 3677557. PMID 23201968.
- ↑ King AA, Ionides EL, Pascual M, Bouma MJ (2008 թ․ օգոստոս). «Inapparent infections and cholera dynamics». Nature. 454 (7206): 877–80. Bibcode:2008Natur.454..877K. doi:10.1038/nature07084. hdl:2027.42/62519. PMID 18704085. S2CID 4408759.
- ↑ Greenough WB (2008 թ․ հունվարի 2). «The blue death Disease, disaster, and the water we drink». The Journal of Clinical Investigation. 118 (1): 4. doi:10.1172/JCI34394. PMC 2171164.
- ↑ McElroy, Ann; Townsend, Patricia K. (2009). Medical Anthropology in Ecological Perspective. Boulder, CO: Westview. էջ 375. ISBN 978-0-8133-4384-6.
- ↑ Rita Colwell. Oceans, Climate, and Health: Cholera as a Model of Infectious Diseases in a Changing Environment. Rice University: James A Baker III Institute for Public Policy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Ryan KJ; Ray CG, eds. (2004). Sherris Medical Microbiology (4th ed.). McGraw Hill. էջեր 376–7. ISBN 978-0-8385-8529-0.
- ↑ «Cholera Biology and Genetics | NIH: National Institute of Allergy and Infectious Diseases». www.niaid.nih.gov (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «General Information - Cholera». CDC. 2020 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 11-ին.
- ↑ Prevention and control of cholera outbreaks: WHO policy and recommendations Արխիվացված 2011-11-22 Wayback Machine, World Health Organization, Regional Office for the Eastern Mediterranean, undated but citing sources from '07, '04, '03, '04, and '05.
- ↑ Bertranpetit, Jaume; Calafell, Francesc (2007). «Genetic and Geographical Variability in Cystic Fibrosis: Evolutionary Considerations». Ciba Foundation Symposium 197 - Variation in the Human Genome. Novartis Foundation Symposia. Vol. 197. էջեր 97–118. doi:10.1002/9780470514887.ch6. ISBN 978-0-470-51488-7. PMID 8827370.
- ↑ 36,0 36,1 Nelson EJ, Harris JB, Morris JG, Calderwood SB, Camilli A (2009 թ․ հոկտեմբեր). «Cholera transmission: the host, pathogen and bacteriophage dynamic». Nature Reviews. Microbiology. 7 (10): 693–702. doi:10.1038/nrmicro2204. PMC 3842031. PMID 19756008.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոլերա» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 67)։ |
|