Լևինան ծնվել է Բոննում։ Նա այցելել է Դոկտոր Վիլհելմ Անդրե գիմնազիան, որն ավարտել է Միջազգային բակալավրիատի աստիճանով։ Այնուհետև նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ստացել է բակալավրի աստիճան Լոնդոնի Թագավորական քոլեջում։ Լևենիան միաժամանակ ստեղծագործում է և՛ Լոնդոնում, և՛ Բեռլինում , և՛ Բոննում։
2016 թվականին Լևինան հայտարարեց, որ պատրաստում է մի երգ, որով պետք է մրցի Եվրատեսիլ գնալու համար։ 2017 թվականի հունվարի յոթին նա հայտարարեց, որ այն հինգ լավագույներից մեկն է, ովքեր պետք է մրցեն Եվրատեսիլ գնալու համար։ Շոուի ժամանակ Լևինան քովեր տարբերակով երգեց "Երբ մենք էինք երիտասարդ" Ադել։ Բարդ մրցույթում Լևինան կարողացավ ՝ պայքարել և հաղթել։ Գերմանական հասարակության շնորհիվ Լևինան կարողացավ հաղթել շոուն և դառնալ Գերմանիայի վաթսուներորդ արտիստը, ով կգնա Եվրատեսիլ։ Եվ Լևինան ընտրեց «Կատարյալ կյանք» երգը, որով կներկայացնի Գերմանիան Եվրատեսիլ 2017 թվականին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում։ Քանի որ Գերմանիան հանդիսանում է «մեծ հնգյակի» անդամ, այն ինքնաբերաբար կանցնի եզրափակիչ, որը տեղի կունենա 2017 թվականի մայիսի 13-ին։ Նրա հետ կմրցեն նաև այն քսան լավագույնները, որոնք եզրափակիչ են հասել առաջին և երկրորդ կիսաեզրափակիչները հաղթահարելով։ Լավագույն քսանին կմիանան նաև մեծ հնգյակի երկրները՝ Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, նաև հյուրնկալող երկիր Ուկրաինան։