Jump to content

Լուսիկ Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լուսիկ Կարապետյան
Ծնվել էդեկտեմբերի 1, 1921(1921-12-01) կամ 1921[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 1, 2009(2009-12-01) կամ 2009[1]
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1945)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունգրականագետ
ԱշխատավայրԳրականության ինստիտուտ

Լուսիկ Միքայելի Կարապետյան (դեկտեմբերի 1, 1921(1921-12-01) կամ 1921[1], Երևան, Հայկական ԽՍՀ - դեկտեմբերի 1, 2009(2009-12-01) կամ 2009[1], Երևան, Հայաստան), հայ գրականագետ, բնագրագետ, թումանյանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1945 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։ Նախընտրելով բնագրագետի բնագավառը, 1960-70-ական թթ. եռանդուն մասնակցություն է ունեցել Խաչատուր Աբովյանի և Ավետիք Իսահակյանի երկերի ակադեմիական հրատարակության պատրաստման աշխատանքներին։ Մեծ է նրա վաստակը հատկապես Հովհաննես Թումանյանի ստեղծագործության ուսումնասիրման և 10-հատորյա գիտական հրատարակության գործում։ Մինչև կյանքի վերջը զբաղվել է Հ. Թումանյանի կյանքի ու ստեղծագործության տարեգրության ուսումնասիրմանը։ Նա հեղինակ է թումանյանագիտական մենագրությունների, կազմել և ծանոթագրել է մի շարք ժողովածուներ՝ «Րաֆֆին գրականության մասին», «Շիրվանզադեն գրականության մասին», «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» և այլն։ Մահացել է ծննդյան 88-ամյա տարեդարձի օրը[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Գրական թերթ». 2009, թիվ 41. էջ էջ 4.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիկ Կարապետյան» հոդվածին։