Լողափ
Լողափ, ջրավազանի (ծովի, լճի, գետի) ափի համեմատաբար հարթ մակերես, որը ձևավորվում է ջրի և քամու ազդեցության ներքո, հարթման արդյունքում։ Լողափն առաջանում է նստվածքների կուտակման արդյունքում[1]։
«Լողափ» եզրույթը նաև օգտագործվում է մասսայական հանգստի, լողալու, օդային և արևային լոգանքներ ընդունելու վայրը նշելու համար։
Լողափների տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լողափերի վերին շերտի մակերևույթի կազմության բաժանվում են ավազային, ավազային և խեցեքարային, գետաքարային, ինչպես նաև գլաքարային, մանրախճային, մարջանային և այլն[1]։
- Ավազոտ լողափի մակերեսային շերտը հիմնականում չոր է և ջրում մասամբ կազմված է ավազից։
- Ավազե և խեցեքարային լողափի մակերեսային շերտը կազմված է ավազից և փոքր խեցեքարերից, որն առաջանում է ալիքների հարվածի հետևանքով խեցիները փշրվելուց։ Օրինակ՝ Կերչենյան թերակղզու լողափերը (Կազանտիպյան նեղուց)։
- Գետաքարային լողափի մակերեսային շերտը կազմված է հղկված մանրաքարերից։
Գետային լողափ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գետային լողափի նստվածքները կուտակվում են գետի ուռուցիկ ափին։
Լողափը սովորաբար ձևավորվում է գետի ուռուցիկ ափին՝ գետապտույտի հետևանքով։ Ջրի մակերևույթի նվազամակարդակի պատճառով լողափը կարող է չորանալ։ Լողափի հակառակ կողմում, գետի հակառակ ափին սովորաբար գտնվում է խորը փոս։ Լողափից վերև և ներքև գտնվում են գլորումներ։
Այլ ալիքային գործողությունների դեպքում լողափեր ձևավորվում են միայն առանձին վայրերում։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լողափերը նախատեսված են մասսայական հանգստի, լողալու և արևայրուքի համար, որոշ դեպքերում դրանք ունենում են համապատասխան սարքավորումներ (արևային լոգախցիկներ, հովանոցներ, հանդերձարաններ, ցնցուղներ և պետքարաններ), որի դեպքում այսպիսի լողափն ի տարբերություն «վայրի» լողափի անվանում են «քաղաքավարի», որտեղ բնությունը բացահայտ պահպանում է իր առաջնային տեսքը։
Երբեմն «քաղաքավարի» լողափն ունի փրկարարական կայան, ինչպես նաև առաջին բուժօգնության կետ։ Քանի որ լողափի մաքրումն ու բավարար սանիտարական վիճակի պահպանումը պահանջում են որոշակի ծախսեր, այս լողափերի մուտքը վճարովի է դառնում կամ դրանց մուտքը սահմանափակվում է որոշ լիազորված անձանց թվով։
Որոշ լողափեր հանգստի վայրեր են հանդիսանում նատուրալիստների համար, որոնք այնտեղ նախընտրում են լինել մերկ։ Նմանատիպ լողափերն անվանում են նուդիստական։ Գոյություն ունեն նաև «տոպային» լողափեր, որտեղ կանայք լինում են առանց լողազգեստի վերին մասի։ Գոյություն ունեն նաև լողափեր շների համար, որտեղ մարդիկ կարող են հանգստանալ իրենց սիրելի կենդանիների հետ։
Ինչպես նաև դանդաղ ջուր մտնելն ու աստիճանաբար շատացող խորությունը նպաստում են ջրի կուտակմամբ լողափի կիրառմանը, տնային կենդանիների, սպիտակեղենի լվացման համար և այլն։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտի որոշ ձևեր հատուկ հարմարեցվել են դրանցով լողափին խաղալու համար (տես Լողափնյա վոլեյբոլ, լողափնյա հանդբոլ, լողափնյա ֆուտբոլ, ինչպես նաև Լողափի ասիական խաղեր)։
Բնապահպանական փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական ճանապարհով ձևավորված լողափը պաշտպանում է ափի հետագա քայքայումներից՝ թուլացնելով հարվածող ալիքի ուժգնությունը ըստ ջրի մակերեսով իր շարժման։ Դրա հետ կապված ավազի կամ մանրախճի ստացումը լողափի տարածքում հիմնականում փոթորիկների ժամանակ հանգեցնում է ծովափնյա տարածքները ափային մերձակայքի քայքայման վտանգի, որը պատահել էր օրինակ, Սոչի քաղաքում XX դարի կեսերին։
Բոլոր դեպքերում, երբ ալիքի ուղղությունը ափին ուղղահայաց չէ, նկատվում են ավազի կամ մանրախճի կույտերի շեղումներ ափային ուղու երկայնքով։ Լողափի պահպանման համար ոչ հաճախ ստեղծում են պիրզերի համակարգ, որոնք հեռացնում են ծովը ափային գծից։ Առողջության համար ամենավտանգավոր լողափը համարվում է ՌիՓալս-Բեյը (Հոնկգոնգ)։
Հայտնի լողափեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կոպակաբանա (Ռիո-դե-Ժանեյրո,Բրազիլիա)
- Ապակե լողափ (Ֆորտ-Բրեգգի մոտ, Կալիֆոռնիա)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գալյան լողափ Կանակայում, Ղրիմ
-
Լողափ Գալապագոսում Հյուսիսային Սեյմոր կղզում
-
Լադոգա.Լողափ արևմտյան ափին Լադոջյան լիճ
-
Օլլիլայում լողափ (այժմյան Արևայինը) Պետերբուրգի մոտ. 1907 թվական
-
Վիչեգդայի Լողափեր .
-
«СԱրևային ափ» տուրիստական համալիրի լողափ, Բուլղարիա
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Բոնդի» լողափը, որը գտնվում է Սիդնեյի կենտրոնից 7 կմ հեռավորության վրա և իր երկարությամբ ձգվում է 1կմ, աշխարհի ամենահին լողափերից մեկն է ( դրա պատմությունը սկսվել է 1882 թվականի հունիսի 9, երբ ավստրալիական կառավարությունը որոշել էր Բոնդի ծովափը վերածել հանրային լողափի), և կրում է «աշխարհի ամենաէքստրեմալ լողափ» անվանումը, որը Ավստրալիայի բնիկ բնակիչների լեզվով թարգամանած «բոնդի» նշանակում է «հոխորացող ջրի աղմուկ»։ Ի շնորհիվ իր մշտապես բարձր ալիքի առկայության հատկանիշի, այն դեպի իր կողմն է գրավում ամբողջ աշխարհից սերվինգով զբաղվողներին[2]։
- Աշխարհի ամենաերկար լողափը գտնվում է Բանգլադեշում, որը քաղաք Կոկս-Բազար քաղաքի մոտ ձգվող լողափերն են, որը ընդհանուր տարածվում է 125կմ։ Կոկս-Բազարի լողափերը համարվում են հայտնի վայր բանգլադեշցիների հանգստի համար, սակայն օտարերկրյա տուրիզմը թույլ է զարգացած առաջին հերթին ոչ զարգացած ենթակառուցվածքի համար[3],, ինչպես նաև առկա տեղական կրոնական սահմանափակումների համար։ 2009 թվականին այս լողափերը մտել են «Բնության յոթ նոր հրաշալիքներ» մրցույթի կարճ-ցուցակ։
- Աշխարհում ամենաերկար քաղաքային լողափը Կոպակաբանի (Ռիո-դե-Ժանեյրո, Բրազիլիա) չորսկիլոմետրանոց լողափն է[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Под редакцией проф. А. П. Горкина. Пляж // География. Современная иллюстрированная энциклопедия. — М., 2006.
- ↑ 2,0 2,1 «Там, где всегда праздник стр.2 - 7Дней.ру» (ռուսերեն). 7Дней.ру. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Cox's Bazar | Bangladesh». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լողափ» հոդվածին։ |
|