Միջին դարերից մինչև օրս ամեն տարի քաղաքը հունիսի վերջին դանում է գունագե տոնախմբության, դիմակահանդեսի անցկացման վայր՝ ցուցադրելով Պիրենեյան թերակղզում մուսուլմանների դեմ քրիստոնյաների տարած հաղթանակը։
2010 թվականին հանդիսավոր կերպով տեղի է ունեցել Լյեյդայի օդանավակայանի բացումը[3]։ Այն գտնվում է քաղաքից 15 կմ հեռու։ Քաղաք կարելի է հասնել ինչպես օդանավով, այնպես էլ Բարսելոնայից ժամանող տրանսպորտով։ Գնացքները ժամում մի քանի անգամ շարժվում են Barcelona Sants կայարանից։ Ճանապարհը տևում է մոտավորապես 1 ժամ։ Ավտոմեքենայով Բարսելոնայից և այլ քաղաքներից այստեղ կարելի է հասնել AR-2 մայրուղով։