Լի Սոնմի
Լի Սոնմի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | կորեերեն՝ 이선미 |
Ծնվել է | մայիսի 2, 1992 (32 տարեկան) Իսկան,Չոլա-Պուկտո,Կորեայի Հանրապետություն |
Երկիր | Կորեայի Հանրապետություն |
Ժանրեր | K-pop |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | բաս-գիթար |
Լեյբլ | JYP Entertainment (2006 – 2017) MakeUs Entertainment (с 2017) |
Կրթություն | Դոնգուկի համալսարան և Cheongdam High School? |
Անդամակցություն | Wonder Girls |
Ստորագրություն | |
![]() |
Լի Սոնմի (կորեերեն՝ 이선미, մայիսի 2, 1992, Իկսան, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա, ավելի հայտնի է որպես Սոնմի կամ Միմի)՝ հարավկորեացի երգչուհի։ Ավելի հայտնի է որպես Wonder Girls խմբի մասնակից (2007—2017): 2013 թվականի օգոստոսին Սոնմինը հանդես է գալիս սոլո դեբյուտով, ինչպես նաև թվային սինգլով «24 Ժամ», իսկ 2014 թվականի փետրվարին նրանք թողարկում են իրենց առաջին մինի-ալբոմը Full Moon[1]:
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնմինը ծնվել է 1992 թվականի մայիսի 2-ին Իսկանում, Չոլա-Պուկտո նահանգում, Կորեայի Հանրապետությունում։ Սկզբնական դպրոցում սովորել է Hwangnam Elementary School-ում, իսկ միջնակարգ և ավագ դպրոցը ավարտել է Chung Dam School (Chung Dam Middle School և Chung Dam High School): Ընդունվել է Dongguk University համալսարանի երաժշտական թատրոնի բաժինը[2]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2006−2012:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Sunmi_in_2007.jpg/220px-Sunmi_in_2007.jpg)
2006 թվականի մայիսին, հռչակվեց Wonder Girls խմբի անդամ JYP Entertainment-ի ղեկավարության ներքո։ Խումբը իր դեբյուտը կատարել է 2007 թվականի փետրվարի 10-ին։ 2010 թվականի փետրվարին հայտարարել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է կարիերան ուսման պատճառով, բայց մինչ այդ կավարտի բոլոր գործողությունները, որոնք ծրագրված էին փետրվարին։ 2012 թվականի հունվար 13-ին JYP հայտարարել է, որ Սոմին շարունակում է մնալ ընկերության մեջ, իրենց երաժշտական ու պարային հմտությունները բարելավելու համար[3]։
2013−2014:
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի օգոստոսին հայտարարվել էր, որ Սոնմին վերադառնում է բեմ։ Օգոստոսի 22-ին, նա ելույթ է ունենում M! Countdown-ում։ Նրա առաջին դեբյուտային «24 ժամ» սինգլը, թողարկվել է օգոստոսի 26-ին և հասել է բազմաթիվ կորեական չարտերի առաջին հորիզոնականներին։ Նրա դեբյուտային մինի-ալբոմը՝ Full Moon, թողարկվել է 2014 թվականի փետրվարի 17-ին[4]։
2015−2016: Վերադարձ դեպի Wonder Girls
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունիսի 24-ին, JYP հայտարարեց Սոնմինի խումբ վերադառնալու մասին[5]։ 2015 թվականի օգոստոս 3-ին, արձակվել է REBOOT ալբոմը, որտեղ Սոնմին երեք երգերի համահեղինակ էր[6]։
2017 թվական։
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարի 26-ին, ընկերությունը հայտարարել է խմբի կազմալուծման մասին ։ Փետրվարի 10-ին թողարկվել է վերջին «Draw Me» սինգլը[7]։ Մարտի 14-ին հաստատվել է, որ այս տարվա փետրվարի վերջին, երգչուհին պայմանագիր է ստորագրել MakeUs Entertainment-ի հետ, JYP-ի պայմանագրի ժամկետի լրանալու պատճառով, և մեկնաբանել է հետևյալ կերպ. «Նոր գործակալությունում ես ավելի ջանասիրաբար կաշխատեմ իմ երաժշտության վրա և բոլորին ցույց կտամ իմ նոր կողմերը[8]։ Չնայած դրան, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախկին գործակալությանը, երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր աջակցում են ինձ »[9]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/2013_Sunmi03.jpg/220px-2013_Sunmi03.jpg)
Մինի-ալբոմ
- Full Moon (2014)
Մրցանակներ և նամինացիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Inkigayo
Տարի | Տարեթիվ | Երաժշտություն |
2014 | Մարտի 2-ին | «보름달 (Full Moon)» |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Former Wonder Girls member Sunmi currently a JYPE trainee». All K-Pop. 2012 թ․ հունվարի 13. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Sunmi to debut as a solo artist under JYP Entertainment». All K-Pop. 2013 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Sunmi Says "24 Hours" Are Not Enough Through Solo Debut Music Video». Soompi. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Sunmi's Debut Is a Success as "24 Hours" Tops Charts». Soompi. 2013 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Wonder Girls shoot MV with 4 members including Sunmi + JYPE statement». All K-Pop. 2015 թ․ հունիսի 24. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «KOREA K-POP HOT 100 (March 8, 2017)». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Breaking: Wonder Girls Disbanding, To Release One Last Single». Soompi. 2017 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Wonder Girls Express Thanks With Final 'Draw Me' Single». Billboard. 2017 թ․ փետրվարի 10. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ «Sunmi Confirmed To Have Signed With MakeUs Entertainment». Soompi. 2017 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Սոնմի» հոդվածին։ |
|